իսլամական պետություն

  • Կրկնակի ահաբեկչություն Թունիսում․ ԻՊ-ը իր վրա է վերցրել պատասխանատվությունը

    Կրկնակի ահաբեկչություն Թունիսում․ ԻՊ-ը իր վրա է վերցրել պատասխանատվությունը

    Թունիսում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել: Դեպքի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ մի քանի մարդ։ Այս մասին հաղորդում է CNN-ը: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Ֆրանսիայի դեսպանատնից ոչ հեռու: Նրա թիրախն է եղել ոստիկանության պարեկային մեքենան: Այնուհետև երկրորդ պայթյունն է տեղի ունեցել կառավարության հակաահաբեկչական գործակալության…

  • Զինված հարձակում՝ Չեչնիայի նախագահի նստավայրի մոտ

    Զինված հարձակում՝ Չեչնիայի նախագահի նստավայրի մոտ

    Հունիսի 24-ին միջադեպ է տեղի ունեցել Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի տան մոտ: Հաղորդում է Интерфакс-ը: Անձը, ով զինված է եղել դանակով, հարձակվել է ոստիկանի վրա, երբ վերջինս կանգնեցրել է նրա մեքենան՝ փաստաթղթերը ստուգելու։ Նրան վնասազերծել են։ Կա 2 տուժած կա։ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը ստանձնել է կատարվածի պատասխանատվությունը:

  • Հայտնի են ահաբեկչություններին առավել քիչ ենթարկվող հանգստավայրերը

    Հայտնի են ահաբեկչություններին առավել քիչ ենթարկվող հանգստավայրերը

    Փորձագետները թվարկել են այն հայտնի հանգստավայրերը, որոնք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներին առավել քիչ ենթարկվող են։ Այս մասին հաղորդում է The Sun-ը: Մասնագետները նշում են Իտալիան: Նրանց կարծիքով՝ առավել անվտանգ քաղաքներն են Հռոմն ու Վենետիկը: Բացի Իտալիայից՝ ցուցակում է Պորտուգալիան, մասնավորապես, Լիսաբոնը, որը երբեք չի ենթարկվել «ԻՊ» հարձակմանը: Սակայն նշվում է, որ չի կարելի ամբողջությամբ…

  • Խռովություն՝ Տաջիկստանի գաղութներից մեկում. կա 32 զոհ

    Խռովություն՝ Տաջիկստանի գաղութներից մեկում. կա 32 զոհ

    Տաջիկստանի արևմուտքում գտնվող խիստ ռեժիմի գաղութում երեկ խռովություն է տեղի ունեցել: Սպանվել է 29 կալանավոր, 3 անվտանգության աշխատակից: РИА Новости-ն, հղում անելով Տաջիկստանի իշխանություններին, հաղորդում է, որ կալանավորներից 8-ը սպանվել են հենց բանտակիցների կողմից: Անկարգությունները սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար դատապարտված կալանավորները: Կիրակի երեկոյան դանակներով և այլ սուր գործիքներով զինված մոտ 30…

  • Իրաքն ԱՄՆ-ին թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ

    Իրաքն ԱՄՆ-ին թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ

    Բաղդադը թույլ չի տա, որ Իրաքի տարածքը որպես հարթակ օգտագործվի Միացյալ Նահանգների՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար Մանսուր Հադին՝ Մոսկվայում մեկնաբանելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև սրվող հռետորաբանությունն ու հակասությունները։ «Իրաքը ինքնիշխան պետություն է։ Բնականաբար, մենք թույլ չենք տա օգտագործել մեր տարածքը»,- ասել է վարչապետը։ Ամեն դեպքում, պաշտոնյան…

  • Շրի Լանկայի նախագահը չի բացառել, որ ահաբեկչությունները կարող էին դրսից կազմակերպված լինել

    Շրի Լանկայի նախագահը չի բացառել, որ ահաբեկչությունները կարող էին դրսից կազմակերպված լինել

    Շրի Լանկայի նախագահ Մայտրիպալա Սիրիսենան հայտարարել է, որ երկրում տեղի ունեցած ահաբեկչությունները կարող են ծրագրված լինել արտերկրում: Այս մասին նա խոսել է Sky News-ին տված հարցազրույցում: «Շատ հավանական է, որ ահաբեկիչները շփման մեջ են եղել արտերկրում գտնվող անձանց հետ, ովքեր էլ օգնել են նրանց»,- հայտարարել է Սիրիսենան: Նա հավելել է նաև, որ «Իսլամական պետություն» (Ռուսաստանում…

  • ԻՊ-ի զինյալների հարազատները բողոքի ցույց են անցկացրել Բեռլինում

    ԻՊ-ի զինյալների հարազատները բողոքի ցույց են անցկացրել Բեռլինում

    «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական խմբավորման զինյալների ծնողները և հարազատները երեկ հանրահավաք էին կազմակերպել Բեռլինում` ԱԳՆ շենքի մոտ։ Նրանք պահանջում էին Գերմանիա վերադարձնել զինյալների երեխաներին և կանանց։ Այս մասին հայտնում է RTL-ը։ Ցույցի մասնակիցները բռնել էին երեխաների լուսանկարներով և անուններով պաստառներ, որոնց վրա գրված էր․ «Երեխաներն անմեղ են» և «Անմեղ գերմանացի երեխաները կզոհվեն, քանի դեռ պետությունը…

  • Լիբիական բանակը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ԻՊ-ին ցուցաբերվող աջակցության ապացույցներ ունի

    Լիբիական բանակը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ԻՊ-ին ցուցաբերվող աջակցության ապացույցներ ունի

    Լիբիական ազգային բանակը՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի հրամանատարությամբ, պնդում է, որ ունի փաստաթղթեր ու ապացույցներ, որոնք հաստատում են, որ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը: Այս հայտարարություներն ապրիլի 29-ին արվել են Twitter-ում Հաֆթարի բանակի պաշտոնական օգտահաշվում: «Թուրքիան ամբողջ աշխարհում ահաբեկչությունը պաշտպանող երկրներից մեկն է: Մեր տրամադրության տակ կան ստացված թուրքական փաստաթղթեր և այլ ապացույցներ,…

  • Զոհվել է Շրի Լանկայում պայթյունների ենթադրյալ համակարգողը

    Զոհվել է Շրի Լանկայում պայթյունների ենթադրյալ համակարգողը

    Շրի Լանկայի ոստիկանությունը հայտնել է գրոհային Զահրան Հաշիմի զոհվելու մասին, որը ենթադրաբար կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, և պայթյունների շարքի համակարգողն է, որոնք Զատկի կիրակի իրագործվել են երկրի տարբեր շրջաններում։ ««Ջամաթ աթ Թաուհիդ ալ Վաթանիա» խմբավորման առաջնորդը, որը համակարգել է Շրի Լանկայում իրագործված պայթյունները, զոհվել է Shangri-La հյուրանոցում»,- նշված է երկրի ոստիկանության հաղորդագրության…

  • Շրի Լանկայում 200 պայթուցիչների պահեստ են գտել

    Շրի Լանկայում 200 պայթուցիչների պահեստ են գտել

    Շրի Լանկայի ոստիկանության աշխատակիցները ստուգարշավի ընթացքում պայթուցիկ սարքերի համար նախատեսված մոտավորապես 200 դետոնատորների պահեստ են հայտնաբերել երկրի կենտրոնական մասի Նուվարա Էլիա քաղաքում: Այս մասին ապրիլի 25-ի հայտնել է հանրապետության իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչ Ռուվան Գունասեկարան: Ոստիկանի ասելով` մայրաքաղաքի շրջանում իրավապահները երեք մարդու են բերման ենթարկել 21 նռնակ պահելու համար: Նրանց մոտ նաև հայտնաբերվել են վեց…

  • Ամալ Քլունին արդարություն է պահանջում «սեռական բռնության համաճարակի» զոհերի համար

    Ամալ Քլունին արդարություն է պահանջում «սեռական բռնության համաճարակի» զոհերի համար

    Իրավապաշտպան Ամալ Քլունին արդարություն է պահանջում «սեռական բռնության համաճարակի» զոհերի համար՝ կապված Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» ծայրահեղականների կողմից բռնաբարությունների հետ՝ հայտնում է AP-ը։ Դերասան Ջորջ Քլունիի կինը մարտահրավեր է նետել ՄԱԿ Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով «կանգնել պատմության ճիշտ կողմում» և աջակցել ԻՊ-ի զինյալների հանդեպ հետապնդումներին այնպես, ինչպես դաշնակիցներն էին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետապնդում…

  • Մախաչկալայում և Գրոզնիում բերման է ենթարկվել ԻՊ-ի 5 անդամ

    Մախաչկալայում և Գրոզնիում բերման է ենթարկվել ԻՊ-ի 5 անդամ

    Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունից տեղեկացնում են, որ Մախաչկալայում և Գրոզնիում բերման է ենթարկվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 անդամ: Գերատեսչության տվյալներով՝ բերման ենթարկվածները մտադիր էին ահաբեկչություններ կազմակերպել Գրոզնիում և Կասպիյսկում իրավապահ մարմինների դեմ: «Այդ նպատակների համար հանցագործների կողմից համացանցով ստացված հրահանգների միջոցով ծրագրվում էր ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստել»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ: Նշվում է,…

  • Ահաբեկչություն Եգիպտոս․ կան զոհեր

    Ահաբեկչություն Եգիպտոս․ կան զոհեր

    Синьхуа լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի Հյուսիսային Սինայ վարչատարածքային միավորումում մահապարտ ահաբեկիչը ռումբ է պայթեցրել, որի պատճառով հայտնում է առնվազն 26 մարդ տուժել, իսկ 7-ը զոհվել։ Զոհերի թվում կա 4 ոստիկան և 4-ամյա երեխա: Ահաբեկիչը ռումբը գործի է դրել Շեյխ Զուվեյդ քաղաքի շուկայի մոտակայքում, երբ ոստիկանության պարեկախումբն այնտեղ ստուգումներ էր անցկացնում: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական…

  • «ԻՊ»-ի տարածքներն անցել են Սիրիայի դեմոկրատական ուժերին

    «ԻՊ»-ի տարածքներն անցել են Սիրիայի դեմոկրատական ուժերին

    Սիրիայի Բաղուզ բնակավայրում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նախկինում վերահսկած տարածքները անցել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոչվող զինված խմբավորուման հսկողության տակ: Դրանք «Իսլամական պետության» վերջին տարածքներն էին: Այս մասին հայտնել է BBC-ն: Նշենք, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատները արդեն մի քանի ամիս է, ինչ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիացիոն աջակցությամբ ռազմական գործողություններ են իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական…

  • «ԻՊ» անդամ է ձերբակալվել Հունգարիայում

    «ԻՊ» անդամ է ձերբակալվել Հունգարիայում

    Հունգարիայում ձերբակալվել է մի սիրիացի։ Կասածում են, որ նա կապ ունի «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման հետ: Հունգարիայի դատախազության մամլո ծառայությունը հաղորդում է, որ մարդը մահապատիժներ է իրականացնում: Ձերբակալվածը 2016 թվականից անդամակցում է ԻՊ-ին, Սիրիայի Հոմս քաղաքում մասնակցել է զանգվածային մահապատժին: Նրա խղճին ծանրացել է առնվազն 20 մարդու արյուն: Կասկածյալը փորձել է մուտք գործել…