Իսլանդիա
Հնարավոր է՝ Եվրամիությունը չեղարկի մուտքի սահմանափակումները Հայաստանի համար
Եվրամիությունը կարող է չեղարկել մուտքի սահմանափակումները Հայաստանի քաղաքացիների համար: Ինչպես հաղորդում է Եվրոպական խորհրդում «Ազատություն» ռադիոկայանի դիվանագիտական աղբյուրը, ԵՄ նախագահությունն առաջարկել է Հայաստանը ներառել այն երկրների շարքում, որի քաղաքացիները կարող են զբոսաշրջության նպատակով այցելել շենգենյան գոտի, ինչպես նաև` Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա և Լիխտենշտեյն: Ակնկալվում է, որ վաղն այս հարցը քննարկման ու քվեարկության կդրվի ԵՄ դեսպանների…
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է իսլանդացի գործընկերոջը
Հայաստանի հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին՝ ազգային տոնի կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Իսլանդիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունն ու հանձնառությունը Իսլանդիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ավելի խորացնելու հարցում։ Մաղթում…
Իսլանդիան ֆիզիկապես ուժեղ է, իսկ Ռումինիան շատ նման է մեր թիմին. Կապառոս
Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նախախաղային հեռավար ասուլիսում պատասխանել է լրագրողների հարցերին։ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում մարտի 31-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ռումինիայի թիմին։ «Շատ տարբեր հավաքականներ են Իսլանդիան ու Ռումինիան։ Տեսանք, որ Իսլանդիան ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է, իսկ Ռումինիան շատ նման է…
Առաջին րոպեից հավատացել ենք, որ հաղթելու ենք․ Բարսեղյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն Իսլանդիայի հետ խաղից հետո փոքրիկ ճեպազրույց է ունեցել, որը հրապարակել է ՀՖՖ-ն` Facebook-ի էջում։ Բարսեղյանը նշում է, որ դուրս էին եկել խաղադաշտ հաղթելու նպատակով ու հենց առաջին րոպեից էլ հավատում էին, որ կհաղթեին։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։ https://www.facebook.com/FootballFederationofArmenia/posts/10165228799795247?__cft__%5B0%5D=AZVujEERR7mRXNPnCiZkSSQ5WrAh92xAN40R7TH0zjZXyaTwfxpUPm9oM7h-uTLqZHt9KGfyoM8DFBcA8YmHIHoN5rKbdnaDw_LHCTAiXsaaVsU686TGb5OMBavzcg-ijzVgzWFkupRbjJOPEjJ2MiY4QHsZlYXEFOxV17YXaMW2KA&__tn__=%2CO%2CP-R
Հայաստանի հավաքականը պատմական նվաճում է գրանցել
Երեկ՝ 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը՝ հաղթելով Իսլանդիային, պատմական նվաճման է հասել։ Այդ նվաճման մասին գրառում է կատարել FIFA-ի Աշխարհի գավաթի առաջնության Twitter-ի պաշտոնական էջը։ Թջում հրապարկվել է լուսանկար Հայաստան-Իսլանդիա խաղից, որի կից գրվել է, որ Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթանակ է տոնել ԱԱ-ի որակավորման փուլի առաջին 2…
Խենթ գնդակ էր․ Բարսեղյանն անդրադարձել է իր գոլին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ Հայաստանի ազգային հավաքականը տպավորիչ հաղթանակ տարավ Իսլանդիայի ընտրանու նկատմամբ։ Մասնավորապես՝ գեղեցիկ ստացվեց խաղի հաշիվը բացած ու մեր հավաքականին հաշվի մեջ առաջ մղած Տիգրան Բարսեղյանի գոլը։ Հայ հարձակվողն անդրադարձել է իր գոլին Instagram-ի էջում։ Նա տեղադրել է գոլի տեսանյութը և դրան կից գրել, որ խենթ գնդակ էր Իսլանդիայի դարպասը։ Այնուհետև նա գրել է, որ հպարտ…
Իսլանդիայի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները դիմել են միմյանց
Երեկվա հանդիպումից հետո Իսլանդիայի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները Twitter-ով դիմել են միմյանց։ Իսլանդիայի ֆեդերացիան շնորհավորել է Հայաստանի հավաքականին հաղթանակի համար ու նշել, որ երևանյան հանդիպումը հիանալի էր։ ՀՖՖ-ն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Իսլանդիայի հավաքականին՝ գեղեցիկ խաղի համար ու նշել, որ «կհանդիպենք հոկտեմբերին»։ Հիշեցնենք, որ մեր ընտրանին երեկ 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ մեկնարկած Աշխարհի…
Առաջին հերթին հաղթել ենք թիմային խաղի շնորհիվ․ Կապառոս (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հետխաղային մամուլի ասուլիսով է հանդես եկել։ Նա ասուլիսի ընթացքում պատասխանել է մի շարք հարցերի։ Կապառոսին հենց սկզբից հարց է ուղղվել մեր հավաքականի խաղի տեսանելի փոփոխության մասին, եթե համեմատենք միմյանց հետ առաջին և երկրորդ կեսերը․ արդյո՞ք նախօրոք ծրագրված էր առաջին կեսում ամեն գնով դարպասն անառիկ պահելու, իսկ երկրորդ կեսում…
Լիխտենշտեյնի դեմ խաղում մեր հավաքականում ամենաշատը վազել է Ադամյանը
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Telegram-ի պաշտոնական ալիքը հետաքրքիր վիճակագրություն է հրապարակել, որի կենտրոնում մեր ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն է։ Պարզվում է, որ մարտի 25-ին Լիխտենշտեյնի դեմ կայացած խաղում Հայաստանի հավաքականում ամենաշատը վազել է հենց Ադամյանը՝ 10284 մետր։ Նշվում է, որ երկրորդն Անդրե Չալըշըրն է՝ 10175 մետրով, իսկ երրորդը՝ Կամո Հովհաննիսյանը՝ 10036 մետրով: ՀՖՖ-ն նշել է,…
ԱԱ-2022. Հայաստանը հաղթելով կզբաղեցնի առնվազն 2-րդ հորիզոնականը
Հայաստանի ազգային հավաքականին այսօր կարևոր հանդիպում է սպասվում․ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում մեր ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Իսլանդիայի հավաքականին։ J խմբում առաջին տուրից հետո կան երեք առաջատարներ՝ Գերմանիան, Ռումինիան ու Հայաստանը։ Իսլանդացիները հետնապահների ցանկում են՝ 0 միավորով։ Բացի Հայաստան-Իսլանդիա զույգից, մեր խմբում այսօր կկայանա ևս 2 դիմակայություն՝ Ռումինիա-Գերմանիա, Հյուսիսային Մակեդոնիա-Լիխտենշտեյն։…
Առաջին հերթին շեշտը պետք է դնենք հավասարակշռված խաղի վրա․ Կապառոս
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի կարծիքով Իսլանդիայի ընտրանին ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է: Այս մասին գլխավոր մարզիչը խոսել է նախաղային մամուլի ասուլիսի ընթացքում։ «Մենք խաղում ենք շատ ուժեղ հավաքականի դեմ և առաջին հերթին շեշտը պետք է դնենք հավասարակշռված խաղի վրա: Իսլանդիան ֆիզիկապես շատ լավ է պատրաստվել: Եվ այս խաղը բնականաբար կտարբերվի նախորդ…
Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Իսլանդիայի դեմ խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Իսլանիայի և Ռումինիայի դեմ առաջիկա խաղերին: Այս մասին Ղազարյանը հայտնել է նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։ «Այժմ վերականգնողական փուլում եմ: Իսլանդիայի դեմ խաղին չեմ մասնակցի: Հաջորդ խաղին ևս մեծ է հավանականությունը, որ չեմ լինի: Թիմում ընդհանուր մթնոլորտը շատ լավ է»,- ասել է Ղազարյանը: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին…
Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում Իսլանդիայի դեսպանին
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Իսլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերգլինդ Ասգեյրսդոտիրին: Նախարարը շնորհակալություն է հայտնել Արցախյան պատերազմի ժամանակ առողջապահական համակարգին ցուցաբերված աջակցության համար և քննարկել համագործակցության ու փորձի փոխանակման հնարավոր ոլորտները: Կողմերը կարևորել են հոգեկան առողջության և վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու ուժեղացմանը, համընդհանուր առողջապահական ծածկույթի, իրավասության և որակի կառավարմանն ուղղված աշխատանքները: Նշենք,…
Հայ կիսապաշտպանը ռեկորդ է սահմանել Ռուսաստանի երիտասարդական հավաքականում
Երեկ կայացավ Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի Ռուսաստան – Իսլանդիա հանդիպումը։ Հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի ընտրանու կազմում, կարողացավ գոլ հեղինակել առաջին կեսում ու դառնալ ռեկորդակիր։ Այսպիսով՝ Զախարյանը գոլ խփելու պահին 17 տարեկան, 9 ամսեկան և 27 օրական էր ու սա ռեկորդային փոքր տարիք է Ռուսաստանի երիտասարդական հավաքականում գոլ խփողի համար։…
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսլանդիայի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աուրնի Տոր Սիգուրդսոնը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահ Սարգսյանը շնորհավորել և իր գործունեության մեջ հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հետագա խորացման հնարավորություններին՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ կա: Այս համատեքստում մասնավորապես առանձնացվել…















