Իսլանդիա
Իսլանդիայի մայրաքաղաքի մոտ հրաբուխ է ժայթքել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ուրբաթ օրը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից 40 կիլոմետր հեռավորությամբ ժայթքել է Ֆագրադալսֆյալա հրաբուխը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նշվում է, որ այդ շրջանում ժամանակավորապես արգելվել են թռիչքները, իսկ երկինքը ծածկվել է կարմիր ամպով։ Իսլանդիայի բնակիչներին կոչ է արվել հեռու մնալ Ֆագրադալսֆյալա շրջանից։
Իսլանդայում մեկ շաբաթում գրանցվել է 18 000 երկրաշարժ
Իսլանդիայում վերջին շաբաթվա ընթացքում երկրաշարժերի «տեղատարափ» է։ Ինչպես հայտնում է Planet Today-ը՝ մեկ շաբաթում Իսլանդիայի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել շուրջ 18 հազար երկրաշարժ։ Ամեն ինչ սկսվել է փետրվարի 24-ի՝ 5,7 բալանով երկրաշարժով։ Հետագայում արդեն գրանցվել են հազարավոր թույլ հետցնցումներ։ Ըստ աղբյուրի՝ այս քանակի երկրաշարժերը հուշում են սպասվող հրաբխի ժայթքման մասին։
Գրիլիշն առաջին անգամ մասնակցելու է Ազգերի լիգայի խաղարկությանը
«Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշն իր կարիերայի ընթացքում առաջին անգամ հրավիրվել է Անգլիա և մասնակցելու է Ազգերի լիգայի խաղարկության ՝ Իսլանդիայի և Դանիայի հավաքականների դեմ հանդիպումներին: Նման որոշում կայացրել Գարեթ Սաութգեյթը, քանի որ Մարկուս Ռեշֆորդը և Հարի Ուինքսը վնասվածնքեր ունեն։ ԱՊԼ-ի մի շարք ակումբներ Գրիլիշի համար պատրաստ են վճարել 50-60 մլն ֆունտ վճարել, բայցակումբը պատրաստ է…
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության վարչապետ Կատրին Յակոբսդոտիրին՝ Ազգային տոնի առթիվ։ Ուղերձում նշված է. «Ձերդ Գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսլանդիայի ժողովրդին Իսլանդիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Հայաստանը լիահույս է, որ Իսլանդիայի հետ հաստատված կառուցողական երկխոսությունը հիմք կծառայի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների բացահայտման և համագործակցության զարգացման համար։ Մաղթում եմ Ձերդ…
ԱԺ պատվիրակությունները կգործուղղվեն Շվեյցարիա և Իսլանդիա
Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային վեհաժողովի 32-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 13-17-ը Դելմոն (Շվեցարիայի Համադաշնություն) կգործուղվեն ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, ԱԺ պատվիրակության անդամներ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի…
Հայաստանի Մ17 հավաքականը հաղթանակ տարավ Իսլանդիայի նկատմամբ
Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնության որակավորման փուլում Ֆուտբոլի Հայաստանի Մ17 հավաքականն անցկացրեց իր վերջին հանդիպումը։ Հայաստանի հավաքականն Իսլանդիայի հետ խաղում հաղթանակ է տարել նվազագույն՝ 1:0 հաշվով: Հանդիպման միակ գոլով 37-րդ րոպեին աչքի է ընկել Սամվել Հակոբյանը: Նախորդ երկու տուրերում մեր հավաքականը նախ 2:0 հաշվով պարտվել էր Շոտլանդիային, այնուհետև 4:0 զիջել Խորվաթիային:
Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ դեսպան (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, համատեղության կարգով, նշանակվել է Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ): Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից։
Իսլանդիա – Ֆրանսիա․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Եվրո-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակներում մեկնարկում է Իսլանդիա – Ֆրանսիա դիմակայությունը։ Մրցավեճը կկայանա «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտում։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Iceland v France. Live on Virgin Media Sport Extra 1 tonight! Des Curran on commentary.#ISLFRA #Euro2020 #VMSport pic.twitter.com/NknZC1TaLY — Virgin Media Sport (@VMSportIE) October 11, 2019…
Էդ Շիրանը Գահերի խաղի լեռի գլխավերևում. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդացի մարզիկ Հաֆթոր Բյորնսոնը, որը հանրաճանաչություն է ձեռք բերել «Գահերի խաղը» սերիալում Գրիգոր «Լեռ» Քլիգանի դերից հետո, Instagram-ի իր էջում տեսագրություն է հրապարակել: Տեսանյութի մեջ Բյորնսոն իր գլխավերև է բարձրացնում բրիտանացի երգիչ Էդ Շիրանին։ Նշվում է, որ «մոլորակի ամենաուժեղ մարդը» զվարճալի հնարք է գործել՝ Իսլանդիայում Շիրանի ելույթից առաջ։ Նրա խոսքով՝ ինքը դա արելէ երգչի խնդրանքով։…
Հայտնի է զբոսաշրջիկների համար ամենաթանկ երկիրը Եվրոպայում
Ապրանքների գները Եվրոպայով մեկ աճել են 2018 թվականի ընթացքում։ Սակայն երկրներից մեկը ռեկորդային ցուցանիշներ է արձանագրել այդ հարցում ու դարձել է զբոսաշրջիկների համար ամենաթանկ երկիրը։ Եվ այդ երկիրը Իսլանդիան է։ 2018 թվականի ընթացքում այդ երկրում 56 տոկոսով աճել են ապրանքների գները։ Դա մի քանի պատճառ ունի, և առաջինը կտրվածությունն է եվրոպական աշխարհամասից։ Տարածված շատ ապրանքներ,…
Իսլանդիայում 50-ից ավելի կետ ինքնասպան է եղել՝ ափ նետվելով
Տխուր տեսարանի է ականատես եղել օդաչու Դեվադ Շվարհանսը, երբ զբոսաշրջիկների համար ուղղաթիռով էքսկուրսիա է իրականացրել Իսլանդիայի Սնայֆեդլսնես թերակղզում: Օդաչուն ափամերձ հատվածում հսկա կետերի անշնչացած մարմիններ է նկատել: Երբ ավելի է մոտեցել, հաշվել է ու պարզել, որ դրանք շուրջ 50 են: Գրինդ տեսակի կետերը շարժվում են հսկայական մեծ վտառներով, և եթե նրանցից մեկն ափ է նետվում,…
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի Հանրապետության նախագահ Գուդնի Յոհաննեսոնին երկրի Ազգային տոնի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը Գուդնի Յոհաննեսոնին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Իսլանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և առաջընթաց։
Մբապեն 18 տարվա ընթացքում առաջին խաղացողն է, որ Ֆրանսիայի հավաքականում 12 գոլ է խփել 30 խաղում
Կիլիան Մբապեն 18 տարվա ընթացքում առաջին խաղացողն է, որը Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 30 խաղում նվազագույնը 12 գոլ է խփել:Այս ցուցանիշով Մբապեին գերազանցում է միայն Դավիդ Տրեզեգեն։ Տրեզեգեն 2001 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում անցկացրած 30-րդ խաղում խփել է իր 15-րդ գոլը: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն «գոլ+փոխանցում» համակարգով 3 (1+2)…
Հայտնի են աշխարհում ամենամաքուր օդն ունեցող երկրները
Եթե կարծում եք, որ ձեր քաղաքի օդը մաքուր չէ, և պարզապես օդ չկա շնչելու, առաջարկում ենք տեղափոխվել Իսլանդիա: Հենց այս երկրում, ըստ Greenpeace-ի հետազոտության, աշխարհում ամենամաքուր օդն է: Որպեսզի պարզվի , թե որ երկրի օդային ավազանն է ամենամաքուրը, գիտնականները համեմատել են 73 երկրի ցուցանիշները: Պարզվել է` ամենամաքուր օդն ունեցող երկրների 5-յակը գլխավորում են Ֆինլանդիան,Ավստրալիան, Էստոնիան,…
Իսլանդիայի կառավարությունը կետորսության թույլտվությունը երկարաձգել է
Իսլանդիայի կառավարությունը որոշել է առաջիկա հինգ տարիների համար կետորսության թույլտվությունը երկարաձգել, հայտնում է Sveriges Radio-ն: Տարեկան քվոտան կկազմի 209 ֆինվալ և 217 մանր շերտավոր կետ: Կետի արդյունահանումը շարունակելու թույլտվությունը ստորագրել է ձկնորսության հարցերով նախարար Քրիսթիան Ֆոր Յուլսոնը՝ չնայած համաշխարհային հանրության խիստ քննադատությանը: Ռադիոկայանը նշում է, որ դրանից բացի, հասարակական կարծիքի վերջին հարցումների տվյալով՝ Իսլանդիայի բնակչության…














