Իվան Ռակիտիչ
Ուզում եմ ցավ պատճառել նրանց․ Ռակիտիչը՝ Բավարիայի հետ խաղի մասին
Կատալոնական «Բարսելոնայից» «Սևիլյա» տեղափոխված Իվան Ռակիտիչը խոսել է սպասվող UEFA-ի սուպերգավաթի հանդիպման մասին։ «Շատ կարևոր հանդիպում է լինելու: Գերմանացիները հրաշալի մարզավիճակում են և վստահ հանդիպումներ են անցկացնում: Դա է պատճառը, որ ուզում եմ ցավ պատճառել նրանց: Հրաշալի կլինի հաղթել Եվրոպայի լավագույն ակումբին», – Ռակիտիչի խոսքերը փոխանցում է Marca-ն:
Ռակիտիչը կարիերան ավարտեց Խորվաթիայի հավաքականում
Խորվաթիայի ֆուտբոլային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Բարսելոնայից» «Սևիլիա» վերադարձած 32-ամյա կիսապաշտպան Իվան Ռակիտիչն ավարտել է կարիերան Խորվաթիայի ազգային հավաքականում։ Հավաքականը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին։ Ռակիտիչը Խորվաթիայի հավաքականում մասնակցել է 106 հանդիպման, խփել 15 գոլ։ 2018-ին նա ազգային թիմի հետ դարձել է Ռուսաստանում անցկացված աշխարհի առաջնության փոխչեմպիոն։
Ռակիտիչը ևս կհեռանա Բարսելոնայից
Sport.es-ի հաղորդամբ՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա կաումբից։ Կիսապաշպանը տեղափոխվելու է «Սևիլիա», որտեղից էլ որ հենց Ռակիտիչը տեղափոխվել էր «Բարսելոնա» 2014 թվականին։ Մինչ այս գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը նշել էր, որ Ռակիտիչը չի մտնում իր ծրագրերում։
Կումանը ևս 3 ֆուտբոլիստի հայտնել է, որ նրանք չկան իր ծրագրերում
Լրագրող Ալֆրեդո Մարտինեսը հայտնում է, որ «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հայտարարել է, որ ակումբի ևս երեք ֆուտբոլիստ չկան իր ծրագրերում։ Կումանը հայտնել է Արտուրո Վիդալին, Իվան Ռակիտիչին ու Սամուել Ումտիտիին, որ նրանք չեն մտնում իր ծրագրերում։ Գլխավոր մարզիչը նաև հրաժարվել է Լուիս Սուարեսի ծառայություններով։ Ռակիտիչը 2014 թվականից է խաղում «Բարսելոնայում», Ումտիտին՝ 2016-ից, իսկ Վիդալը՝…
Վստահ եմ, որ մնալում եմ Բարսելոնայում․ Ռակիտիչ
Tportal-ի հետ զրույցի ընթացքում «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնել է, որ մտադիր չէ հեռանալ կատալոնական ակումբից։ Ռակիտիչը ընդգծել է, որ ակումբի հետ խոսել է 10-15 օր առաջ և չունի ոչինչ ասելու հեռանալու վերաբերյալ։ «Իմ պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը և սա այն թիմն է, որտեղ ես ուզում եմ լինել։ Կինս ու երեխաներս իրենց լավ…
Սևիլիային պետք չէ Ռակիտիչը
«Սևիլիայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին արձագանքեց այն տեղեկություններին, որ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը կարող է վերադառնալ ակումբ: «Ռակիտիչը և «Սևիլիան» բանակցություններ չեն վարում: Ես չեմ պատրաստվում խոսել այդ մասին: Մենք մեկ կամ երկու անգամ զրույց ունեցել ենք Ռակիտիչի հետ»,-նշեց Մոնչին Muchodeporte կայքին տված հարցազրույցում։ Հիշեցնենք որ, 2019/20 թվականների Իսպանիայի առաջնությունը ընդհատվեց՝ կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Այս մրցաշրջանում…
Բարսելոնայի ու Իվան Ռակիտիչի հարաբերությունները լարվում են
Marca-ի տեղեկությունների համաձայն՝ «Բարսելոնան» ուզում է վաճառել կիսապաշտպան Իվան Ռակիտիչին։ Մինչդեռ Ռակիտիչը ակումբի որոշման հետ համաձայն չէ, ինքը մտադիր է ավարտին հասցնել թիմի հետ իր պայմանագիրը, որն ավարտվում է 2021-ի ամռանը։ Ըստ տեղեկությունների՝ ֆուտբոլիստը՝ որպես ազատ գործակալ ուզում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը։ Քննարկվում է Ռակիտիչին «Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆեդերիկո Բերնարդեսկիի հետ փոխանակելու տարբերակը, սակայն խորվաթ…
Ռակիտիչով հետաքրքված են անգլիական 2 ակումբներ
Իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Իվան Ռակիտիչը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։ Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ կիսապաշտպանով լրջագույնս հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ անգլիական ակումբներից նաև «Մանչեսթեր Յունայթեդն» է հետաքրքրված Ռակիտիչով, ում միջոցով «Կարմիր Սատանաները» հույս ունեն ուժեղացնել կիսապաշտպանական գիծը։ Ռակիտիչը ԱՊԼ տեղափոխությունը կարող է կայանալ այս ամռանը։ Նյութի պատրաստեց Հարություն Ստեփանյանը։
Իվան Ռակիտիչը որոշել է՝ որ ակումբում կշարունակի կարիերան
Իվան Ռակիտիչը ցանկանում է վերադառնալ «Սևիլիա»: Ռակիտիչը տեղեկացրել է իր գործակալին, որ միակ ակումբը, որտեղ կցանկանա շարունակել կարիերան, դա «Սևիլիան» է: Խորվաթ ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս և ակումբը մտադիր չէ նոր պայմանագիր առաջարկել նրան: Այս մասին հաղորդում է Marca-ն: Հիշեցնենք, որ «Սևիլիայում» Ռակիտիչը հանդես է եկել 2011-2014 թվականներին: …
Բարսան ցանկանում է Ռակիտիչին փոխանակել Կոստայի հետ
«Բարսելոնան» մտադիր է թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչին փոխանակել «Յուվենտուսի» հարձակվող Դուգլաս Կոստայի հետ։ Այս մասին հաղորդում է Tuttosport-ը։ Նշվում է, սակայն, որ «Յուվեն» չի ցանկանում բաժանվել Կոստայից՝ չնայած նրան, որ նախկինում հետաքրքրված էր Ռակիտիչով։ Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը կհամաձայնվի հրաժեշտ տալ Կոստային միայն այն դեպքում, եթե «Բարսան» վճարի պահանջված գումարը։
Ատլետիկոն բանակցել է Ռակիտիչի հետ
«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնվել է Մադրիդի «Ատլետիկո»-ի թիրախում։ Մադրիդյան ակումբի ներկայացուցիչները արդեն բանակցություններ են սկսել խորվաթ ֆուտբոլիստի հետ։ Այս մասին հաղորդում է Sport.es-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոն» պատրաստ է 8 միլիոն եվրո աշխատավարձ վճարել փորձառու խաղացողին: Այսպիսով, 31-ամյա Ռակիտիչը կարող է մնալ Լա Լիգայում և ամռանը համալրել Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը: Հիշեցնենք, որ Ռակիտիչը առաջարկներ…
Ինձ դուր է գալիս Ռոնալդուի խաղին հետևելը․ Ռակիտիչ
Հավանաբար, Մեսսին լավագույնն է վերջին 15 տարում: Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը։ «Մեսսիի հետ խաղալը զարմանալի է․ դա իրոք ինչ-որ առանձնահատուկ բան է, չէ՞ որ նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Յուրաքանչյուր ժամանակաշրջանում եղել են առանձնահատուկ ֆուտբոլիստներ: Իմ կարծիքով, Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: Հիանալի էր վերջին 6 տարում նրա հետ հանդես…
Բարսելոնայում կային բաներ, որոնք ինձ դուր չէին գալիս․ Ռակիտիչը անկեղծացել է
Վալվերդեի օրոք լավագույն ժամանակները չապրեցինք։ Այս մասին ասել է «Բարսելոնա»-ի 31-ամյա խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչը՝ խոսելով թիմի նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի աշխատանքի մասին։ «Մտածում էի հունվարին հեռանալ թիմից: Վատ ժամանակներ էին, բայց հիմա ամեն ինչ անցյալում է: Կարող եմ միանշանակ ասել, որ «Բարսելոնա»-ում կային բաներ, որոնք ինձ դուր չէին գալիս»,-նշել է Ռակիտիչը։ Այս մասին…
Բարսելոնան և Յուվենտուսը կարող են ֆուտբոլիստներ փախանակել
«Բարսելոնա»-ի և «Յուվենտուս»-ի կիսապաշտպանները կարող են փոխանակվել թիմերի միջև։Ակումբները հնարավոր տարբերակ են քննարկում։ Այս մասին հաղորդում է Caughtoffside-ը։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, Իվան Ռակիտիչը կարող է մեկնել «Յուվենտուս», իսկ Ֆեդերիկո Բեռնարդեսկին՝ «Բարսելոնա»: Միևնույն ժամանակ, Ռակիտիչը վերջերս հայտարարել է, որ ցանկություն ունի «Բարսելոնա»-ի կազմում մնալու:
Եվս մեկ իտալական գրանդ միացավ Ռակիտիչի համար պայքարին. La Gazzetta dello Sport
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ծառայություններով է հետաքրքրված նաև իտալական «Միլանը»։ Այս մասին հաղորդում Է La Gazzetta dello Sport-ը: Համաձայն պարբերականի տեղեկությունների ՝ «Միլանը» դեռևս ձմեռվանից է խորվաթին դարձրել իր տրանսֆերային նպատակը։ Զվոնիմիր Բոբանը, որն իտալական ակումբի տնօրենն է ու նաև Ռակիտիչի հայրենակիցը, կարող է մեծ դեր ունենալ բանակցություններում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ խորվաթ ֆուտբոլիստը…















