իտալիա

  • Այս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է Իտալիայում

    Այս ցուցանիշով Մխիթարյանը լավագույնն է Իտալիայում

    Իտալական «Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի առաջնությունում ամենաշատ գոլային պահ ստեղծած ֆուտբոլիստն է այս մրցաշրջանում։ Այս մասին գրում է Squawka-ն։ Նշվում է, որ այս մրցաշրջանում Մխիթարյանը 14 գոլային պահ է ստեղծել թիմակիցների համար։ Այս ցուցանիշում Իտալիայում առաջինն է, իսկ թոփ-5 լիգաներում կիսում է 3-րդ տեղը՝ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի հետ։ Ըստ աղբյուրի…

  • Կիելինին որոշել է հեռանալ Յուվեից ու Իտալիայից

    Կիելինին որոշել է հեռանալ Յուվեից ու Իտալիայից

    Իտալիայի ազգային հավաքականի ու թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կիելինին որոշել է տեղափոխվել ԱՄՆ ու կարիերան շարունակել MLS-ում։ Այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը։ Նշվում է, որ Կիելինին, ամենայն հավանականությամբ, տեղափոխությունը կիրականացնի 2022-ի ամռան։ Նա կարող է նաև հենց այդ ժամանակ ավարտել կարիերան հավաքականում։ Ըստ աղբյուրի՝ Իտալիայի ընտրանու կազմում Կիելինիի վերջին հանդիպումը կարող է…

  • Շվեցարացիները ծաղրել են Իտալիայի հավաքականին

    Շվեցարացիները ծաղրել են Իտալիայի հավաքականին

    Շվեյցարիայի հավաքականի հավաքականի երկրպագուները Անգլիայի հետ ընկերական հանդիպման ժամանակ ծաղրել են Իտալիայի հավաքականին։ Այս դեպքի վերաբերյալ լուսանկարներ են տարածվել սոցցանցերում, որին անդրադարձել են նաև ԶԼՄ-ները։ Տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես են երկրպագուները իրենց ձեռքում բռնել պաստառ, որի վրա Google-ի որոնման էջն է, իսկ հարցման տեղում գրված է․ «Իտալիա Աշխարհի առաջնություն Կատար 2022»։ Սրան համակարգը…

  • Հիասթափված ենք․ Մանչինին՝ Իտալիայի անակնկալ պարտության մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հիասթափված ենք․ Մանչինին՝ Իտալիայի անակնկալ պարտության մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆ խաղերից Իտալիա-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպմանը անակնկալ գրանցվեց․ 92-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ հաղթեցին հյուսիսմակեդոնացիները։ Արդյունքում Իտալիայի ընտրանին դուրս մնաց պայքարից, իսկ Մակեդոնիան ընտրականի եզրափակիչ փուլում կվիճարկի Աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիրը։ Այս պարտությանն անդրադարձել է նաև Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին։ Նա ասել է, որ ինքն ու թիմը չափազանց հիասթափված…

  • Իտալացի փորձագետները մշակելու են Կումայրի արգելոց-թանգարանի գոտևորման նախագծի մեթոդաբանությունը

    Իտալացի փորձագետները մշակելու են Կումայրի արգելոց-թանգարանի գոտևորման նախագծի մեթոդաբանությունը

    Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկած տասնօրյա աշխատաժողովի շրջանակում Գյումրի քաղաքում տեղի է ունեցել Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի քաղաքաշինական միջավայրի ինքնության պահպանման խնդիրների վերաբերյալ հանդիպում-քննարկում: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից։ Գյումրին ու ֆրանսիական Մոն դը Մարսանը կհռչակվեն քույր քաղաքներ Փոխնախարարները քննարկել են հայ-ֆրանսիական համագործակցությունը կրթության, մշակույթի ու սպորտի ոլորտներում «Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական…

  • Ինտերը ցանկանում է ազատվել Սանչեսից

    Ինտերը ցանկանում է ազատվել Սանչեսից

    Միլանի «Ինտերը» պատրաստ է էժան գնով վաճառել Ալեքսիս Սանչեսին, քանի որ ֆուտբոլիստի աշխատավարձը շատ բարձր է։ Այս մասին գրում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ Սանչեսի հրաժարագինը 4 միլիոն եվրո է, բայց Իտալիայի չեմպիոնը պատրաստ է քննարկել նաև այդ գնից ցածր տարբերակները։ Նշենք, որ 33-ամյա չիլիացու պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։…

  • K-1. Ջորջիո Պետրոսյանը մրցելու է թուրք Ֆաթիհ Այդիի հետ

    K-1. Ջորջիո Պետրոսյանը մրցելու է թուրք Ֆաթիհ Այդիի հետ

    Իտալիան ներկայացնող հայազգի քիքբռնցքամարտիկ Ջորջիո (Գևորգ) Պետրոսյանի հաջորդ մենամարտի օրը հայտնի է։ Այս մասին Պետրոսյանը գրել է Instagram-ի իր էջում։ Այսպիսով, նա ապրիլի 30-ին մրցելու է Թուրքիան ներկայացնող Ֆաթիհ Այդիի հետ։ Մարզիկները ներկայացնում են 70 կիլոգրամ քաշային կարգը։

  • Իտալական ֆուտբոլի լեգենդը մտադիր է կարիերան շարունակել ԱՄՆ-ում

    Իտալական ֆուտբոլի լեգենդը մտադիր է կարիերան շարունակել ԱՄՆ-ում

    Իտալացի լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով այժմ հանդես է գալիս «Պարմայում», ցանկանում է կարիերան շարունակել ամերիկյան MLS-ում։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։ Նշվում է, որ այս պահին իտալացին չունի նման առաջարկ, սակայն ունենալու դեպքում այն լրջորեն կդիտարկվի Բուֆոնի կողմից։ Հիշեցնենք, որ վերջերս բուֆոնը ֆանտաստիկ ցուցանիշի հասավ․ 44-ամյա դարպասապահն անցկացրեց իր 500-րդ չոր հանդիպումը։

  • 500 հանդիպում առանց գոլ բաց թողնելու․ Բուֆոնի տպավորիչ ցուցանիշը

    500 հանդիպում առանց գոլ բաց թողնելու․ Բուֆոնի տպավորիչ ցուցանիշը

    Իտալական ֆուտբոլի լեգենդ Ջանլուիջի Բուֆոնը տպավորիչ ցուցանիշի է հասել իր կարիերայի ընթացքում։ Նա «Պարմայի» կազմում իր կարիերայի 500-րդ չոր հանդիպումն է անցկացրել, այսինքն՝ առանց գոլ բաց թողնելու։ Այս մասին հայտնում է Opta-ն։ Նշվում է, որ Բուֆոնը «Պարմայում» գոլ բաց չի թողել 92, «Յուվենտուսում»` 322, ՊՍԺ-ում՝ 9 ու Իտալիայի հավաքականում՝ 77 հանդիպում։

  • Մխիթարյանը գերազանց էր․ Մոուրինյոն գովաբանել է հայ ֆուտբոլիստին

    Մխիթարյանը գերազանց էր․ Մոուրինյոն գովաբանել է հայ ֆուտբոլիստին

    «Ռոման» Իտալիայի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում 4-2 հաշվով հաղթեց «Էմպոլիին»։ Մեկնարկային կազմում էր նաև հայազգի Հենրիխ Մխիթարյանը, ով աչքի ընկավ գոլային փոխանցմամբ։ Խաղից հետո Ժոզե Մոուրինյոն անդրադարձավ հանդիպմանը, առանձնահատուկ ընդգծելով Մխիթարյանին։ Նա նշեց, որ իրենք խաղից առաջ կարողացան վերլուծել մրցակցի խաղն ու լավ խաղ ցուցադրել։ Նրա խոսքով՝ Մխիթարյանը գերազանց է խաղացել։

  • Իտալիայում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

    Իտալիայում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

    4,3 մագնիտուդով երկրաշարժ Իտալիայի Կալաբրիայի հարավային մարզի արևմտյան ափին: ANSA գործակալության փոխանցմամբ՝ մարդանց տարհանել են տեղական շատ դպրոցներից և հասարակական հիմնարկություններից, սակայն տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն ստացվել։ Երկրաֆիզիկայի և հրաբախագիտության ազգայն ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի օջախն ընած Է եղել 10 կիոմետր խորության վրա,

  • Յուվեի կիսապաշտպանը վարակվել է քովիդով

    Յուվեի կիսապաշտպանը վարակվել է քովիդով

    Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Աարոն Ռեմսին կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի արդյունքը եղել է դրական։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Ռեմսին ինքնամեկուսացվել է։ Նշենք, որ հունվարի 12-ին Իտալիայի սուպերգավաթի խաղարկության շրջանակներում «Յուվեն» մրցելու է «Ինտերի» հետ, որին չի կարողանա մասնակցել Ռեմսին։

  • Ատլետիկոն հետաքրքրված է Մանչեսթերի հարձակվողով

    Ատլետիկոն հետաքրքրված է Մանչեսթերի հարձակվողով

    Անգլական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Անտոնի Մարսիալի ծառայություններով սկսել են հետաքրքրվել նաև Իսպանիայից։ Այս մասին հայտնում է Eurosport-ը։ Նշվում է, որ հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է «Ատլետիկո Մադրիդը»։ Ըստ աղբյուրի՝ այս ամսվա վերջում իսպանական ակումբը կապ կհաստատի ՄՅՈւ-ի հետ՝ տրանսֆերի հնարավորությունները քննարկելու համար։ Նշենք, որ Մարսիալի նկատմամբ հետաքրքրություն կա նաև Իտալիայից։

  • Զլատանը մի քանի ամսից կարող է հեռանալ Միլանից

    Զլատանը մի քանի ամսից կարող է հեռանալ Միլանից

    Իտալական «Միլանի» շվեդ աստղ Զլատան Իբրահիմովիչը կարող է եկող ամառ լքել միլանյան ակումբը։ Բանն այն է, որ «Միլանի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում Իբրային։ Այս մասին տեղեկացնում է Tutto Mercato Web-ը։ Նշվում է, որ իտալական ակումբի ղեկավարությունն աչքի տակ է առել «Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին, որպես Զլատանին փոխարինող։ Հիշեցնենք, որ Իբրայի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է…