Իտալիա
Հնարավոր է՝ Խետաֆեն չմեկնի Իտալիա
«Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հայտարարել է, որ թիմը չի թռչի Իտալիա, եթե իրավիճակը նույնը մնա Իտալիայում։ «Խնդրեցինք ՈւԵՖԱ-ին գտնել այլընտրանք և նաև օգնության համար դիմեցինք Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի»,հայտնել է։ Նշենք, որ նրանք մասնակցելու էին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Ինտերի» դեմ խաղին։ Եթե մեզ պետք է պարտություն գրանցվի, թող այդպես լինի: Ես մտադրություն չունեմ ռիսկի դիմել»,-…
Արարատ Միրզոյանը պատվո մեդալներ և պատվոգրեր է հանձնել Իտալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում մասնակցեցի նաև Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որի ընթացքում հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեջ ունեցած ավանդի համար պատվո մեդալներ և պատվոգրեր հանձնեցի Իտալիայի խորհրդարանի մի շարք պատգամավորների»։ https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/2704671532904627
Չիլիում բողոքի ակցիաներ շարունակվում են
Չիլիում բողոքի գործողությունների շարունակվում են, դրանց հետևանքով հրդեհներն ու կողոպուտները ևս։ Ակցիաներին հազարավոր մարդիկ են մասնակցում: Այդ մասին հայտնել է La Tercera հրատարակությունը: Սանտյագոյի կենտրոնի Իտալիայի հրապարակում տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանության հետ, կանգնեցվել են բարիկադներ, հրկիզվել է մետրոյի կայարաններից մեկը, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սանտյագոյի կենտրոնի առևտրական կենտրոններց մեկում, որը հաջողվել է վերահսկողության…
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահի հետ
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ: Շնորհակալություն հայտնելով Իտալիա այցելելու պաշտոնական հրավերի համար` Արարատ Միրզոյանը կարևորել է հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակը և նշել, որ բազմաթիվ են մեր երկու ժողովուրդներին ու երկու պետություններին կապող կամուրջները` խարխսված քրիստոնեական, ժողովրդավարական և համամարդկային…
Արարատ Միրզոյանը հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահի հետ
Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել է Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Ալբերտի Կազելատիին: Արարատ Միրզոյանը, ողջունելով Սենատի նախագահին, չափազանց կարևորել է հայ-իտալական միջխորհրդարանական շփումները և համոզմունք հայտնել, որ այս այցով հիմք է դրվում առավել ակտիվ համագործակցությանը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Արարատ Միրզոյանը շեշտել է,…
Ինտերի հրապարակած տվյալները ցույց են տվել, որ ակումբը ռեկորդ է սահմանել
Միլանի «Ինտերի» հարապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն՝ ակումբը ռեկորդային եկամուտներ է գրանցել 2018/19 մրցաշրջանի ընթացքում։ «Ինտերին» հաջողվել է նախորդ մրցաշրջանի համեմատ գրանցել եկամուտների 20 տոկոսանոց աճ։ Նշվում է, որ այդ աճի արդյունքում «Ինտերը» վաստակել է 417 միլիոն եվրո, որն ակումբի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Միլանյան ակումբից հայտնել են նաև, որ 9 տոկոսով աճել է հովանավորչական…
Շարունակում ենք բացահայտ սխալներ գործել․ Միլանի մարզիչ
«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին խոսել է «Ռոմայի» հետ կայացած վերջին հանդիպման մասին, որն ավարտվեց հռոմեկան ակումբի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ «Այո՛, ավելին էի սպասում: Վերջին խաղերում շատ ենք սխալվել, այսպիսի կարգավիճակ ունեցող ակումբի համար՝ չափազանց շատ: Իմաստ չկա ժխտելու, որ հիմա թիմում ծանր իրավիճակ է: Շարունակում ենք բացահայտ սխալներ գործել: Մեր դարպասն ընդունած երկու գոլերն…
Ա Սերիա․ Ռոման առանց Մխիթարյանի հաղթեց Միլանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալիայի Ա Սերիայի 9-րդ տուրի շրջանակներում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունել «Միլանին»։ Հռոմեական ակումբին հաջողվեց առանց Հենրիխ Մխիթարյանի հասնել հաղթանակի։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն առաջին կեսի վերջնամասում․ 38-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց Էդին Ջեկոն։ Մինչև կեսի ավարտ այլ գոլեր չգրանցվեցին։ 2-րդ կեսում «Միլանին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Տեո Էրնանդեսը։ Բայց ոչ-ոքի հաշիվը…
Իտալիայում մեկօրյա համընդհանուր գործադուլ է
24-ժամյա համընդհանուր գործադուլը, որն Իտալիայի մի քանի խոշոր արհմիություններ հայտարարել են ի նշան բողոքի իշխանությունների տնտեսական քաղաքականության դեմ, հոկտեմբերի 25-ին լուրջ խոչընդոտներ է ստեղծել միլիոնավոր իտալացիների և Ապենիններում հանգստացող բազմաթիվ զբոսաշրջիկների համար։ Համազգային գործադուլի արդյունքներն առաջինն իրենց վրա զգացել են ավիաուղևորները, որոնք արդեն հինգշաբթի երեկոյան բախվել են մի շարք չվերթների չեղարկմանը իտալական օդանավակայաններում: Ու թեև…
Իտալիայում հրդեհ է բռնկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված շենքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալիայի Թուրին քաղաքի Թագավորական ախոռի (Cavallerizza Reale) շենքում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է Rainews24-ը: Հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը 8-ի սահմաններում և տարածվել պատմական շենքի կտուրի երկայնքով: Շենքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Հրդեհի վայրում 6 հրշեջ խումբ է աշխատել: Կրակն այժմ մարված է: Նախնական տեղեկություններով՝ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել:…