իրազեկում
Իրազեկում՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման կարգում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Հարգելի՛ քաղաքացիներ, Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրազեկում է․ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1565-Ն որոշման մեջ կատարվել է փոփոխություն և լրացում, համաձայն որի այսուհետև պարտադիր պահանջ է, որ տեխնիկական զննություն իրականացնողն էլեկտրոնային համակարգի միջոցով պետք է ստուգի տեխնիկական զննության ներկայացված տրանսպորտային միջոցի`…
Իրազեկում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հաղորդում է 🔰Հարգելի՛ քաղաքացիներ, 🔰Վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը գտնվում է Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված՝ անտառային բուսածածկ և խոտածածկ վայրերում կտրուկ աճել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։ 🔰 Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը կրկին հիշեցնում է,…
ՀՀ ՊԵԿ-ԵԱՏՄ գործակցությունը՝ էլեկտրոնային հարթակում
Պետական եկամուտների կոմիտեի գործակցությունը ԵԱՏՄ շրջանակում ակտիվանում է էլեկտրոնային հարթակում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում՝ փոխադարձ առևտրի ֆիսկալ մոնիթորինգի համակարգի նախագիծն է: Նախագծի մշակման հիմքում եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված՝ էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, կատարելագործելով նախնական գաղափարը, գտել է համապարփակ լուծում՝ ստեղծելով փոխադարձ առևտրի ֆիսկալ…
Արցախի ոստիկանության կոչը
Արցախի Հանրապետության ոստիկանության Facebook-ի էջում գրված է․ «ԱՀ ոստիկանությունն իրազեկում է Արցախի հանրապետությունից դուրս եկող բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում իրենց ձեռքի տակ ունենալ պարտադիր անձնագիր»։ https://www.facebook.com/ArtsakhPolice/posts/1242423139457561
Ֆելիքս Ցոլակյանի մոտ քննարկվել են ազդարարման և իրազեկման միջոցների արդիականացման հնարավորությունները
ԱԻՆ նախարարությունը հայտնում է, որ այսօր ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հանդիպում է ունեցել Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների գլխավոր տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցել են ԱԻ նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանը, «ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերություն ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Խաչատրյանը, «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պյատախինը և «ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ իրավաբանական…
Իրազեկում՝ ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունների վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են հարկային արտոնություններ: Օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության…
ՊԵԿ-ը՝ երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցման մասին
Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին իրազեկում է, որ սեպտեմբերի 1-ից 16-ը Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված` Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը հիշյալ ժամանակահատվածում չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները։ Դրանք կվերականգնվեն երկաթուղու շահագործումը վերսկսելուն պես: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ավելի վաղ հայտնել էր, որ Թբիլիսիի տարածքով անցնող երկաթուղային միջուղում կամրջի շինարարության պատճառով, սեպտեմբերի 1-ից…
ՊԵԿ-ը մշակել է հարկ վճարողների իրազեկման նոր համակարգ
Հարկ վճարողներն այսուհետ կարող են ստանալ իրենց հարցերի պատասխանները հեշտ և արագ. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում ստեղծվել է նոր բաժին «Հաճախ հանդիպող հարցերն ու դրանց վերաբերյալ տրված իրազեկումները», հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Այստեղ զետեղված են գրավոր եղանակով կոմիտեին ուղղված հարցերը և դրանց պատասխանները, որոնք հեշտությամբ հնարավոր է…
Իրազեկում՝ «Ես և շրջակա աշխարհը» պետական պարտադիր առարկայի մասին․ ԿԳՄՍՆ
«Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված պետական պարտադիր առարկա է 2-4-րդ դասարանների համար, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ «Ես և շրջակա աշխարհը» ինտեգրված ուսումնական դասընթացը կոչված է օգնելու երեխային՝ ճանաչել իրեն ոչ միայն որպես անհատ, այլև որպես հասարակության և բնության մասնիկ: Ըստ աղբյուրի՝ այն հուսալի հիմք է միջին և ավագ դպրոցների «Բնագիտություն»,…
Իրականացվում է հանրային իրազեկման արշավ․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վարչապետի աշխատակազմի համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է հանրային իրազեկման արշավ։ Կարմիր խաչի շուրջ 1500 կամավորներ շրջում են մարդաշատ տարածքներում, բակերում և հանրային տրանսպորտում ու բաժանում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ իրազեկման թերթիկներ։ Անհրաժեշտության դեպքում կամավորները բնակիչներին տրամադրում…
Իրազեկում՝ տեղաշարժման սահմանափակումների վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ոստիկանությունը իրազեկող տեսանյութ է հրապարակել, որում խոսվում է պարետի որոշմամբ ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների վերաբերյալ։
Ախտահանվում է մարզային տրանսպորտը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Facebook―ում գրառում է կատարել․ «ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնները վերահսկում են մարզային տրանսպորտի ախտահանման աշխատանքները։ ԱԱՏՄ մասնագետները նաեւ իրազեկում եւ ուղղորդում են վարորդներին՝ ապահովված լինել անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։ ՀՀ ԱԱՏՄ Արևելյան տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկել են,…
ՔԿ-ն իրազեկում է՝ վարկային կազմակերպությունների կողմից առանց արտոնագրման գործունեություն ծավալելու մասին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաև՝ Երևան քաղաքի ու մարզերի տարբեր վայրերում, գետնանցումներում, թղթային և այլ տարբերակներով’ հայտարարությունների միջոցով որոշ ընկերությունների կողմից…
ԻՐԱԶԵԿՈւՄ. Հայաստանում հաշվառում չունեցող քաղաքացին կարող է արդյոք մասնակցել քվեարկությանը
Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում չունի հաշվառում ՀՀ հասցեով (սեփականատերը հանել է հաշվառումից կամ հաշվառված է օտարերկրյա պետության հասցեով), քվեարկությանը կարող է մասնակցել հետևյալ եղանակով. մինչև 26.03.2020թ. կարող է դիմել անձնագրային և վիզաների վարչություն կամ, ըստ գտնվելու վայրի, անձնագրային ծառայություն, ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Դիմումը…















