Իրաքի կառավարություն
Իրաքում Սուրբ Ծնունդը հայտարարվել է պաշտոնական տոն
Իրաքի կառավարությունը Սուրբ Ծնունդը հայտարարել է պաշտոնական տոն: Այս մասին կառավարությունը գրել է Twitter-ի էջում: Քրիստոսի ծնունդը գլխավոր քրիստոնեական տոներից մեկն է: Հռոմեակաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը նշում է Գրիգորյան օրացույցով՝ դեկտեմբերի 24-ի լույս դեկտեմբերի 25-ի գիշերը: «Իրաքի կառավարությունը ամբողջ Իրաքում Սուրբ Ծնունդը պաշտոնական տոն է հայտարարում: Երջանիկ Սուրբ Ծնունդ մեր բոլոր քրիստոնյա քաղաքացիներին, բոլոր իրաքցիներին…

