Լեռնադահուկ
Մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը
Ծաղկաձորում փետրվարի 20-ից մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունը, որին տարբեր տարիքային խմբերում շուրջ 50 լեռնադահուկորդ է մասնակցում Ծաղկաձորից, Վանաձորից, Ապարանից, կան նաև անհատ մարզիկներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Այս կարգի միջոցառում Հայաստանում երբևէ չի անցկացվել․ Կարեն Գիլոյան ՄՅՈւ-ն հրաժարվել է ռուսական Աերոֆլոտի ինքնաթիռով մեկնել Մադրիդ…
Իրանում լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշարին մասնակցել է ՀՀ 2 ներկայացուցիչ
Իրանի Դիզին քաղաքում տեղի ունեցավ լեռնադահուկային սպորտի միջազգային մրցաշար: Հայաստանը ներկայացրին ծաղկաձորցիներ Աշոտ Կարապետյանը և Հարություն Հարությունյանը: Մասնակիցները հանդես եկան ոլորավայրէջք և հսկա ոլորավայրէջք մրցաձևերում: Ոլորավայրէջքում հաջողության հասավ Աշոտ Կարապետյանը: Նա չորս մեկնարկից մեկական անգամ արժանացավ երկրորդ և երրորդ մրցանակի: Բայց Աշոտին չհաջողվեց հսկա ոլորովայրէջքում դառնալ մրցանակակիր: Փոխարենը չորրորդ և վեցերորդ տեղը գրավեց Հարություն Հարությունյանը,…
Աշոտ Կարապետյանը երկրորդ մեդալն է նվաճել Թուրքիայում
Թուրքիայում անցկացվող մրցաշարում Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը բրոնզե մեդալակիր է դարձել հսկա ոլորավայրէջքում: Աշոտ Կարապետյանը 3.49 վայրկյան է հետ մնացել մրցաշարի հաղթողից: Հարություն Հարությունյանը զբաղեցրել է 8-րդ տեղը, Արսեն Ղազարյանը՝ 12-րդ, Մայիս Եղիազարյանը՝ 25-րդ, իսկ Ժիրայր Առաքելյանը՝ 27-րդ: Օրեր առաջ ոլորավայրէջքում Աշոտ Կարապետյանը գրավել էր երկրորդ տեղը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը:
Աշոտ Կարապետյանը` լեռնադահուկային առաջնության հաղթող
Ծաղակաձորում ավարտվեց «Զարգացող երկրների լեռնադահուկի» առաջնությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցումային վերջին օրը մարզիկները մրցեցին հսկա ոլորովայրէջ ձևում: Տղամարդկանց պայքարում կրկին հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին Սերբիայի ներկայացուցիչները: Կանանց պայքարում մրցանակային բոլոր տեղերը զբաղեցրեցին Իրանի ներկայացուցիչները: Մրցաշարին մասնակցում էին 5 երկրի` Հայաստան, Իրան, Լիբանան, Սերբիա, Ղրղզստան: Ընդհանուր առմամբ առաջին անգամ անցկացվող մրցաշարին…
Ծաղկաձորում կայացել է Լեռնադահուկային սպորտի զարգացող երկրների մրցաշարը
Այսօր` փետրվարի 1-ին, Ծաղկաձորում ավարտվել է Լեռնադահուկային սպորտի զարգացող պետությունների (SES Alpine Cup 2019) գավաթը: Մրցաշարին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Իրանից, Լիբանանից, Սերբիայից, Ղրղզստանից և այլն: Մրցաշարը կազմակերպվել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի, Դահուկասպորտի զարգացող պետությունների ասոցացիայի (SES), Դահուկասպորտի միջազգային ֆեդերացիայի (FIS) համատեղ ջանքերով: Մրցաշարում հայ մարզիկները վաստակել են նաև վարկանիշային միավորներ: Հայաստանը մրցանակային…