Լիլիա Շուշանյան
ՏԿԵ փոխնախարար Շուշանյանն ազատվեց պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշմամբ՝ Լիլիա Շուշանյանն ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի պաշտոնից։ Այս մասին որոշումը հրապարակվել է կառավարական e-gov.am կայքում։ Որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով։
Փոխնախարար Լիլիա Շուշանյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտին առնչվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևի նախագծի շուրջ աշխատաժողովին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ հունիսի 15-ին տեղի է ունեցել աշխատաժողով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ՀՀ ՏԿԵ նախարարությանը 2020 թ․ տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևի մշակման համար իրականացված հետազոտության շուրջ։ Աշխատաժողովին մասնակցել են ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների գրասենյակի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի շրջակա միջավայրի և…
Լիլիա Շուշանյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի աշխատանքային պայմանագրի նախագծի աշխատաժողովին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի գլխավորությամբ հունիսի 15-ին տեղի է ունեցել աշխատաժողով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից ՀՀ ՏԿԵ նախարարությանը 2020 թ. տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում իրականացված՝ հանքարդյունաբերության ոլորտում աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևի մշակման համար իրականացված հետազոտության շուրջ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Աշխատաժողովին մասնակցել…
Կֆինանսավորվեն այն համայնքները, որոնք նշված կլինեն ՇՄԱԳ-ի մեջ. փոխնախարար
Կֆինանսավորվեն միայն այն համայնքները, որոնք նշված են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մեջ: Այս մասին մայիսի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը: Փոխնախարարն ասաց` գնահատականը տալիս է շրջակա…
Աշխատանքներ են տարվում հանքագործության մեջ կիրառվող հրահանգների, չափորոշիչների արդիականացման ուղղությամբ
ՀՀ տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր լեռնամետալուրգիայի և հանքագործության ոլորտում մասնագիտացած գիտական կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել է դաշտի նորմատիվային կարգավորման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: Շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար՝ Լիլիա Շուշանյանն ընդգծել է, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում ուսումնասիրել և հայտնաբերել են ոլորտի մի շարք բացեր, որոնք…
ՏԿԵՆ փոխնախարարներն ընդունել են ԱՃԹՆ միջազգային քարտուղարության պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Կարեն Իսախանյանը և Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել են Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության պատվիրակությանը՝ Հայաստանի հարցերով պատասխանատու Օլեսիա Տոլոչկոյին և վավերացման գործընթացի ղեկավար Լիդիա Կիլպիին: Քարտուղարության պատվիրակության այցը Հայաստան կազմակերպվել է Հայաստանի՝ ԱՃԹՆ-ի միջազգային վավերացման գործընթացի շրջանակում՝ գնահատելու Հայաստանում ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման ընթացքը: Նախարարի տեղակալներն իրենց…
ՏԿԵ փոխնախարարներն ընդունել են ԲԳԿ գլխավոր գործադիր տնօրենին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը և Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել են «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին: Փոխնախարարներն իրենց և նախարար Սուրեն Պապիկյանի անունից ողջունել են ԲԳԿ գործադիր տնօրենի այցը Հայաստան: «Մենք ընդունում ենք, որ մարտահրավերները, որոնք մենք ԲԳԿ-ի շրջանակում տեղական ժողովրդավարության մասով հանձնառել ենք, կարևորագույն հիմնադրույթներ են…
Լիլիա Շուշանյանը՝ Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է Իրական սեփականատերերի թափանցիկության թեմայով աշխատաժողովին: Խոսելով ոլորտում իրականացված օրենսդրական նախաձեռնությունների և բարեփոխումների շարունակականության կարևորության մասին, ՏԿԵ փոխնախարարն ընդգծել է, որ այն ուղղված է ոչ թե ընթացակարգային բարելավումներին, այլ համակարգաստեղծ բարեփոխմանը. «Խոսքը ոչ միայն պետական կառավարման բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, այլ թե պետական…
Լիլիա Շուշանյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ ընդերքի հետազոտման խորհրդի նիստին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը սեպտեմբերի 24-26-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ ընդերքի հետազոտման, օգտագործման և պահպանության միջկառավարական խորհրդի 23-րդ նիստին: Եռօրյա նիստի ընթացքում անդամ պետությունների ներկայացուցիչները քննարկել են փոխշահավետ հարաբերությունների խորացման, միջազգային համագործակցության հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև կառուցի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր։ Միջոցառման շրջանակներում Լիլիա Շուշանյանը մասնակցել…
Նախարար Պապիկյանի տեղակալն ընդունել է SRK Consulting ընկերության փորձագիտական խմբին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր ընդունել է SRK Consulting ընկերության հանքերի փակման, շրջակա միջավայրի և սոցիալական հարցերի գծով փորձագետներին՝ ծրագրի տնօրեն և համակարգող Ջեֆ Փարշլիի ղեկավարությամբ: Հանդիպմանը ներկա էր «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: SRK Consulting ընկերությունը հանքերի փակման և տնտեսական վերականգնման հետազոտություն է իրականացնում Հայաստանում, Վրաստանում…
52 երկրների շարքում Հայաստանն արժանացել է ԱՃԹՆ-ի նախագահության հատուկ մրցանակին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հունիսի 18-ին մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019թ. Համաշխարհային համաժողովին։ Երեք տարին մեկ անցկավող այս համաժողովը ԱՃԹՆ-ի 52 անդամ երկրների և արդյունահանող ոլորտի շահառուների համար բացառիկ հարթակ է հանդիսանում բնագավառի կառավարման և ԱՃԹՆ-ի ազդեցության հետ կապված բազմաբովանդակ քննարկումների համար: Համաժողովի…
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ նախարար Պապիկյանը տեղակալը կգործուղվի Ֆրանսիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը կգործուղվի Ֆրանսիայի հանրապետություն։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանին՝ 2019 թվականի հունիսի 17-21-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ հունիսի 17-19-ը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության 2019 թվականի…
Վարչապետը փոխնախարարներ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխնախարարներ են նշանակվել: Վարչապետի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Գրիշա Թամրազյանը, Արայիկ Խզմալյանն ու Արևիկ Անափիոսյանը նշանակվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ: Գեղամ Վարդանյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Արտակ Քամալյանը, Ավագ Ավանեսյանը նշանակվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ: Հակոբ Վարդանյանը, Բագրատ…
Մեկնարկել է «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրը
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն այսօր մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի մեկնարկին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, ՀՀ…














