լոռի
Լոռի-Արարատ հանդիպումը չի կայանա
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել: ֆեդերացան հայտնում է, որ որոշում է ընդունել չեղարկել Բարձրագույն խմբի 28-րդ տուրի «Լոռի»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը: «Հաշվի առնելով, որ «Լոռի» թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև «Արարատի» գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է…
Վերականգնվել է Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ վերականգնվել է Հարթագյուղ համայնքին պատճառված վնասը: «ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում վարույթ է ընդունվել՝ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքի ղեկավարը, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող…
Դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին վիճաբանել է ոստիկանների հետ և բռնություն գործադրել
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Վանաձորում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քաղաքացու կողմից բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 17։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու շենքերից մեկի մոտ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի աշխատակիցները, հայտարարաված արտակարգ…
Սպանության փորձ՝ Վանաձորում․ հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձի բոլոր հանգամանքները, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նախնական տվյալներով՝ 2020թ. հուլիսի 3-ին` ժամը 03:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Պարույր Սևակի շենքերից մեկի դիմաց ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր…
Լոռին ու Շիրակը պահանջում են հրավիրել ՀՖՖ արտահերթ ժողով
Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբում հանդես եկող «Շիրակ» և «Լոռի» ակումբների նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ «Հարգելի գործընկերներ, ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչներ, Արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես են գալիս անհայտ ծագումով և խիստ կասկածելի արդյունքներով աչքի ընկնող մի խումբ ակումբներ: Ասվածի վառ ապացույցն է նաև այն, որ կան հարուցված քրեական գործեր,…
Լոռիում սելավաջրերից տուժած ընտանիքները աջակցություն կստանան
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍ գործունեությունը համակարգող բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը եղել են Վանաձորի Ուկրշին տնակային ավանում՝ ուժեղ անձրևի հետևանքով սելավաջրերի հոսքից տուժած ընտանիքների կարիքների գնահատման նպատակով, հայտնել են Լոռու մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ…
Փրկարարները դուրս են բերել Փամբակ գետն ընկած 60-ամյա կնոջը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որր հունիսի 5-ին, ժամը 12:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի Չարենցի փողոցի մոտակա Փամբակ գետը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 20 տան…
Գլորիայում կորոնավիրուսի 54 նոր դեպք է հաստատվել
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնում է, որ Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր հաստատված դեպքերի թիվը 115 է: Ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը հայտնեց, որ բոլոր վարակակիրները, իր տեղեկությամբ իրենց լավ են զգում։ Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:
Լոռին հաղթեց Շիրակին
«Լոռին» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի խաղում հյուրընկալվել էր «Շիրակին»: Ակումբը 2-1 հաշվով կարողացավ հաղթանակ տանել: «Լոռու» թիմի ֆուտբոլիստները, դաշտ էին դուրս եկել առանց իսպանացի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյայի, բավականին ակտիվ սկսեցին խաղը ու առաջին կեսում երեք բավականին լուրջ գոլային պահ ստեղծեցին «Շիրակի» դարպասին:
Խոակին Կապառոսը Սևիլյայից հետևում է Հայաստանի առաջնությանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստանի բարձրագույնի խմբի վերսկսած առաջնությանը հետևում է Իսպանիայից: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ Facebook-յան էջում հրապարակված լուսանկարից, որին կից գրված է. «Խոակին Կապառոսը Սևիլյայից հետևում է Հայաստանի առաջնության «Շիրակ»-«Լոռի» խաղին»:
Շիրակ-Լոռի խաղում հաշիվը` 1-2 է
Այսօր՝ մայիսի 23-ին վերսկսվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել է «Լոռիին»։ Հանդիպման 40-րդ րոպեին խաղի հաշիվը բացեցին հյուրերը․ գոլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Մասիերոն։ Հանդիպման երկրորդ խաղակեսում՝ 69-րդ րոպեին, հյուերերի կազմում փոխարինման դուրս եկած Արման Մկրտչյանը կրկնապատկում է իր թիմի առավելությունը, սակայն 3 րոպե անց առաջնության գլխավոր ռմբարկու Մորի Կոնեն…
Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանին. զգացվել է նաև Տավուշում և Լոռիում
ՀՀ արտակարգ իրավիճակներ նախարարությունից հայտնում են, որ մայիսի 4-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 3-ին 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կայանները գրանցել են 4.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Գյանջա քաղաքից 38 կմ դեպի հյուսիս: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.020 և արևելյան երկայնության…
Գործունեությունը կվերսկսեն Վանաձորի Գլորիա և Սարտոն կարի ֆաբրիկաները․ մարզպետ
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետը հայտնել է, որ Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը։ «Ի ուրախություն Վանաձորի կարի ֆաբրիկաների աշխատակիցների. Վաղվանից «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել իրենց գործունեությունը’ պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով»,- ասված է գրառման մեջ։ Հիշեցնենք, որ մինչ այս մարզպետը դիմել…
ՀՀ 7 մարզերում ձյուն է տեղում. Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի ժամը 09:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Գեղարքունիքի մարզում ճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար: Ապարան-Արագած, Ապարան-Ծաղկահովիտ ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: «Չայնիի ոլորաններ»…
Պարետի որոշմամբ 24 ժամով Լոռիում և Երևանում կարգելվի 2 տնտեսվարողների գործունեությունը
Հաշվի առնելով 2020 թվականի ապրիլի 22-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝ ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝ 1) «Գովա» ՍՊԸ, Լոռու մարզ, ք. Վանաձոր. 2) «Նորայր Գրիգորյան» Ա/Ձ, ք. Երևան, Ջրվեժ, Բանավան 19: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։














