Լուկաս Պակետա
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպան Լուկաս Պակետայի տրանսֆերը։ ՊՍԺ-ն կիսապաշտպանի ծառայությունների համար պատրաստ է վճարել 22 միլիոն եվրո։ Նշենք, որ միլանյան ակումբը մեկ անգամ մերժել էր ՊՍԺ-ի առաջարկը, սակայն, փարիզյան ակումբը ևս մեկ փորձ կկատարի: Հիշեցնենք, որ նրա ծառայություններով անձամբ հետաքրքված է ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն:
ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում են հայտնվել «Միլանի» 2 ֆուտբոլիստներ։ La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ խոսքը Լուկաս Պակետայի և Իսմայել Բենասերի մասին է։ Չնայած մեկ անգամ արդեն միլանյան ակումբը մերժել է ՊՍԺ-ին, սակայն փարիզցիները ևս մեկ փորձ կանեն։ Բանն այն է, որ այս ֆուտբոլիստներով հետաքրքրված է անձամբ ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն։
Ջանլուիջի Դոնարուման և Լուկաս Պակետան վնասվածքներ են ստացել «Ուդինեզեի» հետ խաղում (1-1) և չեն կարող մասնակցել Ա Սերիայի 31-րդ տուրի՝ «Յուվենտուսի» հետ խաղին: Պակետան ոտնաթաթի վնասվածք է ստացել, որի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ: Դոնարումայի մոտ աջ ադրի մկանային վնասվածք է։ Նա կփորձի ապաքինվել նախքան «Լացիոյի» հետ խաղը, որը նախանշված է ապրիլի 13-ին: «Յուվենտուսի»…