լրագրություն
Լրագրող Արմեն Դուլյանը մահացել է 71 տարեկան հասակում
Հունվարի 27-ին կյանքից հեռացել է հայտնի լրագրող, հեռուստամեկնաբան և ռադիոմեկնաբան Արմեն Դուլյանը։ Նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, և, չնայած բժիշկների ջանքերին, նրան փրկել չի հաջողվել։ Մայիսին նա կդառնար 72 տարեկան։ Արմեն Դուլյանն իր գործունեությամբ անջնջելի հետք է թողել Հայաստանի լրագրության և մեդիայի պատմության մեջ։ Նրա աշխատանքային ճանապարհը ընդգրկել է բազմաթիվ հայաստանյան և միջազգային լրատվամիջոցներ,…
ChatGPT-ի մեջբերումների սխալները՝ մարտահրավեր հրատարակիչների համար
Կոլումբիայի համալսարանի Tow Center for Digital Journalism-ի նոր ուսումնասիրությունը լուրջ խնդիրներ է բարձրացնում ChatGPT-ի կողմից հրապարակումների բովանդակության մեջբերման և վերագրման հետ կապված, ըստ TechCrunch-ի։ Չնայած OpenAI-ի և որոշ հրատարակիչների միջև կնքված լիցենզավորման համաձայնագրերին, ChatGPT-ի հակումն ինվենտարիզացնելու կամ սխալ տեղեկատվություն ներկայացնելու ուղղությամբ վտանգում է լրագրության արժանահավատությունը և հրատարակիչների հեղինակությունը։ Ուսումնասիրության հիմնական բացահայտումները Ուսումնասիրությունը գնահատել է ChatGPT-ի…
Արման Թաթոյանը միջամտում է լրատվամիջոցի գործունեությանը․ ՀՀԽ
«Լուրերի» ռեպորտաժի վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Վերջերս մի շարք լրատվամիջոցներ անհեթեթ լուրեր են տարածում այն մասին, թե Հանրային հեռուստաընկերությունը օրեր առաջ «ադրբեջանամետ քարոզ է» հեռարձակել: Խոսքը «Լուրերի» ռեպորտաժի մասին է, որը պատմում էր նախկինում գոյություն ունեցող հայկական և ադրբեջանական անկլավների, դրանց այսօրվա կարգավիճակի և հետագա հնարավոր խնդիրների մասին։ Ինչպես…
Հայաստանը մամուլի ազատության ինդեքսով 61-րդ տեղն է զբաղեցնում
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած զեկույցում նշվում է, որ Հայաստանը մամուլի ազատության 2020թ. ինդեքսով զբաղեցնում է 61-րդ տեղը: Հայաստանի մասին նշվում է, որ չնայած վերջին շրջանում լրագրողների դեմ ուղղակի ճնշումները նվազել են, սակայն դրան զուգահեռ ավելացել են լրագրողների դեմ դատական հայցերի քանակը: Սրա վերաբերյալ կազմակերպությունը նշում է, որ այսպես ԶԼՄ-ների վրա բեռ է դրվում…
ԵՊՀ ուսանողները ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում էին
Դատական իշխանության և մասնագիտական նրբությունների գործնական կիրառության նկատմամբ հետաքրքրությունը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Լրագրություն մագիստրոսական ծրագրի դատաիրավական խմբի մի շարք ուսանողների, սեփական նախաձեռնությամբ, երեկ բերել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայր: Այս մասին հայտնում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Ուսանողներին դատական նիստերի դահլիճում հյուրընկալեց դատավոր…
Աշխարհի տարբեր հատվածներում կես տարում սպանվել է 38 լրագրող
Ինչպես նշվում է Press Emblem Campaign-ի հետազոտության մեջ հունվարից հունիս ամիսներին աշխարհի 20 երկրներում սպանվել են 38 լրագրողներ: Լրագրողները ամենից հաճախ սպանվել են Մեքսիկայում (9 լրագրող), Աֆղանստանում (6 լրագրող): Նախորդ տարի նույն ժամանակահատվածում սպանվել է 66 լրագրող: Կազմակերպությունը նշում է, որ թվի նվազումը համարվում է դրական և միաժամանակ անհանգստացնող երևույթ:
Նախագահ Սարգսյան․ «Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, որտեղ ունեցել է և ունի բազմաթիվ գործընկերներ ու ընկերներ: Նախագահը նշել է, որ իր գիտական…
«Ինձ համար վախենալու չեն եղել բացասական խոսքերը». Աննա Հակոբյան
«Անձնական օրինակով կարող եմ ասել: Երբ ես լրագրող եմ եղել 10 տարի, հետո՝ գլխավոր խմբագիր, գրել եմ նյութեր, լուրեր, ռեպորտաժներ, առավել եւս խմբագրականներ, որոնք լուրջ քննադատություններ են պարունակել, միշտ վախեցել եմ նրանից, որ չգրեմ մի բան, որը կկարդան Բաղրամյան 26-ի կաբինետներում, միջանցքներում կամ այն մարդիկ, ովքեր ներգրավված են այն ամենի մեջ, ինչի մասին ես գրում…
Ադրբեջանական Turan գործակալության խմբագիրը գործուղվել է Հայաստան
Ադրբեջանական Turan անկախ լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը փետրվարի 1-5-ը գործուղվել է Հայաստան՝ ռեպորտաժների ու հարցազրույցների շարք պատրաստելու նպատակով․ այս մասին հաղորդում է Turan-ը։ «Այցելության կազմակերպման համար ստացվել է Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմինների համաձայնությունը։ Հայաստանի ԱԳՆ-ն հավատարմագրել է Հաջիևին և նրան ուղեկցող երկու օգնականներին՝ Վրաստանից ու Ռուսաստանից։ Երևան այցելության ընթացքում Turan-ի խմբագիրն անցկացրել է…
«Հայաստանի լրագրողները մտել են քաղաքական դաշտ»,-Սամվել Մարտիրոսյան
Լրագրողները չպետք է հետապնդեն խնդիրներ` լուծելու ինչ-որ հարցեր, նոր մեդիաները պարզապես ինֆորմացիան մարդկանց ավելի հասանելի դարձնելու միջոց պիտի լինեն: Լրագրողները չպետք է մտնեն քաղաքական դաշտ և լծվեն քարոզչական աշխատանքին: «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումում նման տեսակետ հայտնեց մեդիա-փորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում է 168.am-ը։ «Ակնհայտ է, որ նոր մեդիաներն առաջացրել են լուրջ…
«Մեր լրագրությունը պետք է ունենա ոչ միայն տեղեկացնելու, այլ նաև կրթելու, դաստիարակելու ֆունկցիա»,-Արամ Սաֆարյան
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանն իր տեսակետը հայտնեց «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» մեդիաֆորումում. «Աշխարհը շատ արագ է փոփոխվում: Վերջին տարիներին մենք մտել են մի նոր փուլ` տեղեկատվական և կիբեռպատերազմների: Այդ պատերազմներն ունեն նաև քարոզչական պատերազմների տեսք, աշխարհում պայքար է ընթանում աշխարհաքաղաքական բևեռների միջև: Քաղաքագետներն ասում են, որ առաջիկայում ևս տեսնելու ենք քաղաքական առճակատում,…