լրտեսություն
Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանին լրտեսելու մեղադրանքով
Սարգիս Գալստյանի դատավճիռը՝ 18 տարվա ազատազրկման, լուրջ հասարակական և իրավական քննարկման տեղիք է տալիս։ Մեղադրանքը, որին դիմակայեց Գալստյանը, վերաբերում է Ադրբեջանին լրտեսելու մեղադրանքին, ինչը վերաբերում է 44-օրյա պատերազմի և դրա հետևանքներին։ Գալստյանի ցուցմունքը, որը նա սկզբում տվել է, ապա հրաժարվել դրանից, պաշտպանական կողմը ներկայացնում է որպես իրավապահների կողմից սպառնալիքների ներքո ձեռք բերված։ Այնուամենայնիվ, պաշտպանական կողմի…
ԱՄՆ գաղտնալսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին․ The Washington Post
Համաձայն չորս գաղտնի զեկույցների, որոնք ձեռք է բերել The Washington Post-ը, Միացյալ Նահանգները գաղտնալսել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի այլ պաշտոնյաների խոսակցությունները: Փաստաթղթերը, որոնցից երկուսը նախկինում չեն հաղորդվել, ամփոփում են գաղտնալսված խոսակցությունները, որոնք նոր լույս են սփռում Գուտերեշի փոխգործակցության վրա ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների և համաշխարհային առաջնորդների հետ, մասնավորապես զեկույցներում նկարագրվում է, որ…
Հարցազրույց անվտանգության նախկին աշխատակցի հետ – Ցայտաղբյուր
Երբ ես ճամփա ընկա դեպի Երևանի եկեղեցից մեկի բակ, ես չէի պատկերացնում, թե ինչ է ինձ սպասվում: Ես չգիտեի, որ իմ պատահական հանդիպումը կհանգեցնի աչք բացող զրույցի, որը կբացահայտեր մեր երկրում անվտանգության գործելակերպի մութ կողմերը: Ես մոտեցա ցայտաղբյուրին սառը ջուր խմելու։ Այդտեղ էլ հանդիպեցի այն մարդուն, ով նուրբ ակնարկներով հասկացրեց, որ տարիներ շարունակ հետևել է…
Նորվեգիայում ձերբակալել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող տղամարդու. NRK
Նորվեգիայի անվտանգության ծառայությունը Տրոմսյո քաղաքում ձերբակալել է մի մարդու, որը, ըստ թագավորության իշխանությունների կասկածների, զբաղվել է Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեությամբ: Այդ մասին հաղորդել է NRKհեռուստաալիքը: Նրա տվյալներով՝ ձերբակալվածը Բրազիլիայի՝ 30-40 տարեկան քաղաքացի է: Ոստիկանությունը, սակայն, կարծում է, որ նա ունի կեղծված փաստաթղթեր, իսկ իրականում Ռուսաստանի քաղաքացի է և աշխատում է ռուսական հետախուզությունում: Ձերբակալվածը, որի անունը…
Իրանի քաղաքացին կենթարկվի մահապատժի Իսրայելի օգտին լրտեսության համար
Իսրայելի համար լրտեսության մեղադրանքով Ահմադ Ռեզա Ջալալիի Գերագույն դատարանի կողմից հաստատված մահապատիժը կիրականացվի մինչև Օրդիբեհեշթի վերջը (Գրիգորյան օրացույց՝ մայիսի 21), հայտնում է գործակալությունը։ Նշվում է, որ Ջալալի Մոսադին գաղտնի տեղեկատվություն է տրամադրել Իրանի միջուկային ծրագրի մասին, ինչը, ըստ գործակալության, հանգեցրել է այդ երկրում միջուկային երկու գիտնականների սպանությանը։ Նրանցից մեկը Իրանի առաջատար միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեն…
ԱԱԾ-ն Հայաստանում լրտեսական ցանց է բացահայտել․ դրանում եղել են ԶՈւ պաշտոնյաներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գործակալական ցանց հիմնելու և վարձատրության դիմաց ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության թշնամական գործունեություն ծավալելու վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ մամուլի ծառայությունը։…
Հեյդար Ալիևը Թեհրանում կոշիկ մաքրող է եղել․ իրանցի նախկին պաշտոնյա
Իրանի մշակույթի և իսլամական հարաբերությունների կազմակերպության ադրբեջանական վարչության նախկին ղեկավար Ահմադ Հոսեյնի Ալաստը հետաքրքիր տվյալներ է բացահայտել Հեյդար Ալիևի հետ իրենց զրույցներից։ Այս մասին տեղեկանում ենք Mehr News-ից։ Նրա խոսքով՝ Ալիևն իրենց ասել է, որ ինքը ԽՍՀՄ-ի Պետական անվտանգության կոմիտեի համար լրտեսություն է արել Թեհրանում ու եղել է ՊԱԿ-ի անդամ։ Ադրբեջանի նախկին նախագահը հպարտությամբ պատմել…
Բաքվում կայացել է լրտեսության մեջ մեղադրվող 2 հայ ռազմագերիների գործով նիստը
Ադրբեջանական Trend գործակալության հաղորդմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր մեկնարկել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի գործով դատավարությունը։ Նիստի ընթացքում ռազմագերիներին ներկայացվել է իրենց իրավունքների մասին և հաջորդ դատական նիստի օր է նշանակվել հուլիսին 26-ը։ Նշենք, որ ադրբեջանական դատարանը Դավթյանին ու Սուջյանին մեղադրում է լրտեսության մեջ:
Իտալիայից վտարվել են 2 ռուս դիվանագետներ՝ լրտեսության մեղադրանքով
Իտալիայում լրտեսության ու պետական անվտանգությանը վերաբերվող լուրջ հանցագործության փորձի մեջ են մեղադրվում է երկու ռուս դիվանագետներ և մեկ իտալացի նավապետ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։ Նշվում է, որ դիվանագետները բերման են ենթարկվել Հռոմում, որից հետո վտարվել են երկրից։ Իտալացի նավապետն էլ մեղադրվում է 5900 դոլար կաշառքի դիմաց տեղեկություններ փոխանցելու մեջ։ Իտալիայում ՌԴ դեսպանը կանչվել…
Պետական դավաճանության, լրտեսության համար պատժաչափերը խստացվում են, ընդհուպ՝ ցմահ ազատազրկում
ՀՀ ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստանի» ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խստացնել պետական դավաճանության կամ լրտեսության համար սահմանված պատժաչափերը։ Ըստ նախագծի՝ պետության նկատմամբ դավաճանություն իրականացրած անձը կդատապարտվի ոչ թե 10-ից 15 տարվա ազատազրկման, այլ 15-ից 20 տարի ազատազրկման ու գույքի բռնագանձման կամ ցմահ ազատազրկման, իսկ լրտեսության համար՝ 12-ից 20…
Հայաստանում UNICEF-ի ներկայացուցչի դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են․ Դյուժարիկ
Օրեր առաջ որոշում էր կայացվել Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի գործունեությունը դադարեցնելու մասին։ Հետագայում սկսեցին լուրեր շրջանառվել, թե Հաթինգը լրտեսություն է կատարել՝ հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի։ Այս խոսակցություններին է անդրադարձել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարկի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Նա լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ինքը լրտեսության մասին մեղադրանքներն անհիմն է համարում ու ամբողջությամբ պաշտպանում…
Կոլումբիան ռուս դիվանագետների է արտաքսել՝ լրտեսության մեղադրանքով
Կոլումբիական իշխանությունները 2 ռուս դիվանագետների արտաքսել են Կոլումբիայից՝ լրտեսության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Ըստ կոլումբիական լրատվամիջոցների՝ լրտեսներից մեկը կապված է հետախուզության գլխավոր վարչության, իսկ մյուսը՝ արտաքին հետախուզության ծառայության հետ։ Նշվում է, որ նրանք փորձել են հավաքել ռազմական բնույթ ունեցող, ինչպես նաև տնտեսության վերաբերյալ տվյալներ։ Կոլումբիական լրատվամիջոցները հայտնում են, որ լրտեսներն են Ալեքսանդր Բելոուսովը…
Գերմանիայի օգտին լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայում փաստաբան է ձերբակալվել
Թուրքիայում ձերբակալվել է մի փաստաբան, որը կասկածվում է Գերմանիայի օգտին լրտեսություն անելու մեջ։ Թուրքական կողմի պնդմամբ՝ փաստաբանը, ում անունը չի հրապարակվում, տեղեկություններ է հավաքել այն քաղաքացիների մասին, որոնք ցանկացել են ապաստան ստանալ Գերմանիայում։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Մասնավորապես նշվում է, որ փաստաբանը փորձել է թուրքական ոստիկանությունից և դատախազությունից պարզել, թե արդյոք քրեական գործեր…
Facebook-ը իսրայելական ընկերությանը մեղադրում է լրեսության մեջ
Facebook ընկերությունը դատական հայց է ներկայացրել Իսրայելի NSO Group ֆիրմայի դեմ։ Ընկերություն նրան մեղադրելում է WhatsApp հավելվածը լրտեսության համար օգտագործելու մեջ: Այս մասին նշված է Կալիֆոռնիայի նահանգի Հյուսիսային օկրուգի դաշնային դատարանի էեկտրոնային պահոցում ստացված փաստաթղթերի մեջ։ Հայցվորները Facebook-ը և նրան պատկանող WhatsApp ընկերությունն են։ Հայցում ապացուցվում է, որ NSO Group-ն ընթացիկ տարվա ապրիլից մինչև մայիս…
Զելենսկու հետ զրույցից տեղեկատվություն տրամադրողը մոտ է լրտեսությանը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ մարդը, որը տեղեկատվություն է տրամադրել անանուն իրազեկչին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր զրույցի առիթով, «մոտ է լրտեսությանը»։ Թրամփի մեկնաբանությունները մի քանի դեմոկրատների դրդել են զգուշացնել նախագահին «վկաներին վախեցնելուց», տեղեկացնում է AP-ը։ Թրամփը նշել է, որ իրազեկիչն անմիջականորեն չի իմացել նախագահի կողմից պաշտոնեական դիրքի ենթադրյալ չարաշահման մասին։ «Ո՞վ…