Լևոն Սահակյանի թեկնածություն
Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնի համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Լևոն Սահակյանի թեկնածությունը: Սահակյանն իր ելույթում անդրադարձել է ֆինանսական կայունությանը: «Կենտրոնական բանկը պատշաճ մակարդակով իրագործում է իր առջև դրված սահմանադրական նպատակները, չնայած նախորդ տարվա գնաճային բարձր ճնշումներին և համաճարակային ու ռազմական գործողությունների շոկերին»,- ասել է նա: