Խաղաղ օվկիանոս
Ճապոնիայում երկրաշարժից մարդիկ են տուժել
Ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի հյուսիարևելյան հատվածում՝ Խաղաղ օվկիանոսի ափերի մոտ։ Այս մասին տեղեկացնում է Kyodo գործակալությունը։ Նշվում է, որ ցնցման ուժգնությունը կազմել է 6 մագնիտուդ։ Երկրաշարժի հետևանքով տուժել է 3 մարդ։ Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ չկան։ Մասնագետները կանխատեսել են բազմաթիվ հետցնցումներ, որոնք առավել ուժգին կլինեն առաջիկա մի քանի օրերին։
Երկրաշարժ Տոնգայի ափերի մոտ․ ուժգնությունը՝ 5,8 մագնիտուդ
Միջին ուժգնության երկարաշարժ է տեղի ունեցել Տոնգայի Թագավորության ափերի մոտ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ երկրաբանական ծառայությունից։ Նշվում է, որ երկրաշարժն ունեցել է 5,8 մագնիտուտ ուժգնություն։ ԷՊիկենտրոնը գտնվել է Խաղաղ Օվկիանոսում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Տոնգայի մայրաքաղաքից այն հեռու է շուրջ 260 կիլոմետր։ Երկարաշարժի հասցրած վնասների մասին տվյալներ չկան։
Ֆակսայ թայֆունը վնասել է Ճապոնիայի ամենախոշոր արեւային էլեկտրակայանը
Ճապոնիան «Ֆակսայ» թայֆունը, որը կիրակի օրն էր սկսվել, վնասել է երկրում ամենախոշոր արեւային էլեկտրակայանը Թիբա նահանգում։ Այն գտնվում է ջրամբարի վրա, հաղորդում է TACC-ը՝ հղում կատարելով NHK-ին։ Ուժեղ քամու պատճառով տեղաշարժվել եւ տեղահան է եղել մի քանի հարյուր վահանակներ, ինչի հետեւանքով դրանց մի մասը այրվել է։Կրակը միայն մի քանի ժամվա ընթացքում են կարողացել հանգցնել։ Նախնական…
ԱՄՆ-ն այլևս գերակայություն չունի Խաղաղ օվկիանոում․ AFP
Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ն այլևս ռազմական գերակայություն չունի Չինաստանի դեմ դաշնակիցներին պաշտպանելու համար, նախազգուշացրել է ավստրալական գլխավոր վերլուծական կենտրոնը։ Այս մասին հայտնում է AFP-ն: Սիդնեյի համալսարանին առընթեր Միացյալ Նահանգների վերլուծական կենտրոնի զեկույցում նշված է, որ ամերիկյան զիված ուժերը ատրոֆիայի ենթարկված ուժ է, որը վտանգավոր կերպով գերլարված է և Չինաստանի դեմ առճակատմանը վատ է պատրաստված: Եթե ամեն…
Muse-ի մենակատար Մեթյու Բելամին ամուսնացել է
Muse խմբի 41-ամյա մենակատար Մեթյու Բելամին և 29-ամյա մոդել Էլլ Էվանսն ամուսնացել են։ Հարսանիքը տեղի է ունեցել Մալիբուում՝ Խաղաղ օվկիանոսի ափին։ https://www.instagram.com/p/B1Bs3W5HjHc/?utm_source=ig_web_copy_link Նորաթուխ ամուսիններն արարողության լուսանկարներով կիսվել են երկրպագուների հետ։ «Տեր և Տիկին Բելամիներ»,-լուսանկարն Instagram-ում մակագրել է Մեթյուն։ Դրանում նորապսակերն ընթանում են թարմ ծաղիկներով զարդարված ճանապարհով, հյուրերի ծափահարությունների ներքո։ Հարսանցուն ավանդական ճերմակ զգեստով էր,…
Չինաստանն ապակայունացնում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը. Պենտագոն
Միացյալ Նահանգները կարծում է, որ Չինաստանն ապակայունացնում է խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը: Էսփերը մեղադրել է Պեկինին գիշատիչ տնտեսություն վարելու, ինտելեկտուալ սեփականությունն ու համաշխարհային ժառանգությունը գողանալու մեջ: «Մենք հավատում ենք, որ որևէ երկիր չի կարող և չպետք է գերիշխի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, մեր դաշնակիցների հետ մենք աշխատում ենք…
Խաղաղ օվկիանոսում աղբի կղզի է հայտնաբերվել
Խաղաղ օվկիանոսում գտնվող մարջանների կղզին վերածվել է աղբավայրի, որը լցնում է հոսանքներից մեկը՝ մանրացնելով և ափ նետելով անօրգանական թափոնները: Օվկիանոս նետված աղբի չափազանց մեծ քանակի պատճառով, այսպես կոչված, աղբի կղզիներ հայտնվում են աշխարհի տարբեր մասերում: Անօրգանական թափոնների այս հսկայական կուտակումները վնասում են Երկրի էկոհամակարգը և առաջացնում են կենդանիների և բույսերի բազմաթիվ տեսակների ոչնչացում: Կղզու աղտոտման…
Խաղաղ օվկիանոսում ձևավորվել է «Էրիկ» անունով տրոպիկական փոթորիկը
«Էրիկ» անունով տրոպիկական փոթորիկը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսի Մեքսիկայի և Հավայան կղզիների ափերի տարածքում: Այս մասին հաղորդում է TACC-ը: Այդ մասին վկայում են տվյալները, որոնք հրապարակվել են կիրակի ԱՄՆ-ի Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնի կողմից, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մայամիում (Ֆլորիդա նահանգ): Մթնոլորտային երևույթի էպիկենտրոնում քամու արագությունը կազմում է շուրջ 17.9 մ/վ: Ակնկալվում է, որ…
Հուլիսի 2-ի արևի խավարումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ՝ հուլիսի 2-ին, տեղի ունեցած Արևի խավարման լուսանկարներն ու տեսանյութերն արդեն ողողել են համացանցը: Խավարումը տեսանելի է եղել Երկրի արևմտյան կիսագնդի բնակիչների համար։ Այն տևել է 4 րոպե 33 վայրկյան։ Երևույթն առավել հստակ տեսանելի է եղել Արգենտինայում, Չիլիում և Խաղաղ օվկիանոսի հարավարևելյան մասում։ Տեսանյութում արագացված կադրերով տեսնում ենք, թե ինչպես է երկինքը մթնում Արևի խավարման…
Խաղաղ օվկիանոսի խորքում կարող է տիեզերանավ լինել
Խաղաղ օվկիանոսի խորքում կարող է տիեզերանավ թաքնված լինել։ Այս կարծիքն ունեն գիտնականները։ Փորձագետները երկար ժամանակ հետաքրքրվում են Երկրի ամենահեռավոր վայրի առեղծվածով, որն ստացել է «Նեմո կետ» անվանումը։ NASA-ի աշխատակիցների խոսքով՝ Խաղաղ օվկիանոսում գոյություն ունեն տարածքներ, որոնք «մահացող» տիեզերանավեր նետելու հիանալի վայր են: Այս մասին տեղեկացնում է Science Alert-ը։ «Նեմո կետը» մոտավորապես կարող է լինել ցամաքից…
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է F-35A-ի կործանման փաստը
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ երկրի Ինքնապաշտպանության ուժերի հինգերորդ սերնդի F-35A ռմբակոծիչ-կործանիչը, որն ապրիլի 9-ին կորել էր ռադարների էկրաններից, Խաղաղ օվկիանոսն է ընկել Աոմորի հյուսիսային պրեֆեկտուրայի շրջանում: Ապրիլի 10-ին այս մասին լրագրողներին հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավար Տակեսի Իվայան: «Ցավոք, մենք ստիպված ենք խոստովանել, որ ինքնաթիռը կործանվել է Աոմորիի պրեֆեկտուրայից մոտավորապես 135 կիլոմետր հեռավորության…
ԱՄՆ-ը հակահրթիռների հաջող փորձարկում Է իրականացրել Խաղաղ օվկիանոսում
ԱՄՆ-ի զինված ուժերը հակահրթիռային պաշտպանության համակարգի վարժանքների շրջանակում, որոնց ընթացքում առաջին անգամ երկու հակահրթիռների համազարկային արձակում է իրականացվել, մարտի 25-ին հաջողությամբ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄԲՀ) են կալանել Խաղաղ օվկիանոսի երկնքում: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Հակահրթիռային պաշտպանության գործակալությունը: «Այսօր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կալանման հաջող փորձարկում կատարվեց,- ասված է Հակահրթիռային պաշտպանության գործակալության հաղորդագրության մեջ:- Դա ՄԲՀ-ի…
Խաղաղ օվկիանոսում ձևավորվել է այս տարվա առաջին թայֆունը
Խաղաղ օվկիանոսում ձևավորվել է 2019 թվականի առաջին թայֆունը, այն հարվածել է Գուամ կղզուն և սկսել թուլանալ, հայտնում է Պրիմհիդրոմետը։ «Անցած շաբաթվա կեսին Միկրոնեզիայի դաշնային նահանգների կղզիներից ոչ հեռու ձևավորվեց «Վուտիպ» մերձարևադարձային ցիկլոնը։ Շուտով այն ստացավ փոթորկի կարգավիճակ։ «Վուտիպ» փոթորիկը շատ արագ սկսեց սաստկանալ, քամու արագությունն օրվա ընթացքում ավելացավ՝ 30 մ/վ-ից հասնելով 45-ի։ Արդեն փետրվարի 21-ին…
Խաղաղ օվկիանոսի հատակին 1942 թվականի ավիակիր է հայտնաբերվել
Microsoft-ի հիմնադիր Փոլ Ալենի հետազոտական Petrel նավը Խաղաղ օվկիանոսի հատակին՝ Սողոմոնյան կղզիների մոտակայքում հայտնաբերել է USS Hornet ավիակիրը, որը խորտակված է եղել ճապոնացիների կողմից 1942 թ-ին, հաղորդում է korrespondent-ը: Նշվում է, որ Hornet-ն առանցքային դեր է խաղացել մի քանի ծովամարտերում, ներառյալ Միդուեյի համար մղվող ծովային ճակատամարտում: Այս ավիակրի տախտակամածից ԱՄՆ-ի բանակի փոխգնդապետ Ջեյմս Դուլիթլն իրականացրել…
Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել
6,2 ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում, Սողոմոնյան կղզիներում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով ԱՄՆ Աշխարհագրական ծառայությանը (USGS)։ Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 03.51-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Չիրովանգ շրջանից 50 կմ հարավ-արևմուտք։ Օջախը գտնվել է 357 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիքի մասին չի տեղեկացվել։