Խամես Ռոդրիգես

  • «Ռեալի» պաշտոնական խանութում արդեն վաճառվում են Խամեսի մարզաշապիկները

    «Ռեալի» պաշտոնական խանութում արդեն վաճառվում են Խամեսի մարզաշապիկները

    Մադրիդի «Ռեալի» պաշտոնական խանութում արդեն վաճառվում են Խամեսի՝ 16 համարի գրությամբ մարզաշապիկները։ Այս մասին հայտնում է Marca-ն: Այս տեղեկությունը շատ է ուրախացրել կոլումբացու տաղանդի երկրպագուներին: Նրանք ենթադրում են, որ նա մնալու է մադրիդյան ակումբում: Ֆուտբոլիստի ճակատագիրը, սակայն, դեռ անորոշ է: Նշվում է, որ Զիդանի որոշումը ֆուտբոլիստի պահով անփոփոխ է մնում ու նա, ամենայն հավանականությամբ, նախքան…

  • Միլանը ընտրություն է կատարում Խամեսի և Իսկոյի միջև

    Միլանը ընտրություն է կատարում Խամեսի և Իսկոյի միջև

    «Միլանը» ցանկանում է ուժեղացնել կազմը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը: Այս մասին տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը ներկա պահին ընտրություն են կատարում Մադրիդի «Ռեալի» 2 խաղացողների՝ Խամես Ռոդրիգեսի և Իսկոյի միջև: Հավելենք, որ մադրիդցիները դեմ չեն բաժանվել նշված խաղացողներից:

  • Անչելոտին՝ Խամեսի տրանսֆերի մասին

    Անչելոտին՝ Խամեսի տրանսֆերի մասին

    «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրաժարվել է մեկնաբանել Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի վերաբերյալ խոսակցությունները: «Խամեսի տրանսֆե՞րը: Դա մի թեմա է, որի մասին հիմա չեմ ուզում խոսել: Դրա շուրջ չափից շատ խոսակցություններ են պտտվում: Եթե ուզեմ ինչ-որ բան ասել, ուղիղ կասեմ»,-ասել է նա։ Մարզիչի խոսքերը մեջբերում է Sport.es-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նապոլին» հետաքրքրվածություն…

  • Մանչեսթեր Յունայթեդը հրաժարվել է Պոգբային տալ Խամեսի փոխարեն

    Մանչեսթեր Յունայթեդը հրաժարվել է Պոգբային տալ Խամեսի փոխարեն

    Մադրիդի «Ռեալը» ցանկանում է փոխանակել Խամես Ռոդրիգեսին և Պոլ Պոգբային: «Արքայական» ակումբը արդեն առաջարկ է արել «Մանչեսթեր Յունայթեդին»։ «Կարմիր սատանաները», սակայն, մերժել են առաջարկը։ Այս մասին հաղորդում է The Times-ը: Պարբերականի հաղորդմամբ՝ «սերուցքայինները» 26-ամյա ֆուտբոլիստի փոխարեն առաջարկել են Խամեսին և հավելյալ 30 միլիոն եվրո։ Մինչդեռ անգլիական ակումբը ֆրանսիացու տրանսֆերից ցանականում է ստանալ առնվազն 160 միլիոն…

  • Նապոլին այլընտրանք է գտել Խամեսին

    Նապոլին այլընտրանք է գտել Խամեսին

    Իտալական «Նապոլին» այլընտրանք է գտել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, որի տեղափոխությունը Սերիա Ա այդպես էլ չկայացավ: Ինչպես գրում է Corriere dello Sport-ը, կոլումբիացու փոխարեն «Նապոլին» կգնի ՊՍԺ-ի հարձակվող Իրվինգ Լոսանոյին: Նեապոլյան ակումբը մեքսիկացու համար կվճարի 42 մլն եվրո, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 4.5 մլն եվրո: Հոլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Լոսանոն մասնակցել է 30 հանդիպման՝…

  • Բեքհեմը պատրաստվում է առաջարկ ներկայացնել Խամեսին․ The Sun

    Բեքհեմը պատրաստվում է առաջարկ ներկայացնել Խամեսին․ The Sun

    Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը մտադիր է պայմանագիր առաջարկել ակումբի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին։ Անգլիացին ցանկանում իր գնած «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբ հրավիրել մի շարք հայտնի խաղացողների։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ Բեքհեմի գնած ակումբը միայն 2020 թվականից հետո է սկսելու ելույթները։ Այսինքն՝ եթե Խամեսը նույնիսկ համաձայնվի, պետք է 2019/20 մրցաշրջանում…

  • Խամեսի գործակալը չգիտի, թե ֆուտբոլիստը որտեղ կխաղա նոր մրցաշրջանում

    Խամեսի գործակալը չգիտի, թե ֆուտբոլիստը որտեղ կխաղա նոր մրցաշրջանում

    Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի գործակալ Ժորժե Մենդեշը չգիտի, թե որտեղ կխաղա իր հաճախորդը նոր մրցաշրջանում։ «Ի՞նչ է սպասում Խամեսին․ այս հարցը պետք է տալ Ֆլորենտինո Պերեսին, չէ որ նա է «Ռեալի» նախագահը։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես աշխատում եմ ամեն ինչ անել մարզիկի և թիմի համար», – ասել է Մենդեշը։ Հավելենք, որ Խամեսի…

  • Ռեալի ֆուտբոլիստի տեղափոխությունը Ատլետիկո կարող է չկայանալ․ Marca

    Ռեալի ֆուտբոլիստի տեղափոխությունը Ատլետիկո կարող է չկայանալ․ Marca

    «Ռեալ» Մադրիդի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տեղափոխությունը «Ատելտիկո» կարող է չկայանալ։ Marca օրաթերթի տեղեկություններով՝ «Ատլետիկոն» չի կարողանում «Ռեալի» համաձայնեցնել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը և տրամադրված է վատատեսորեն։ Նշվում է, որ «Արքայական ակումբում» չեն ցանկանում ուժեղացներ Լա Լիգայի իրենց անմիջական մրցակցին, մասնավորապես՝ ICC-ում կրած 3-7 պարտությունից հետո։

  • Խամեսի տեղափոխությունը Ատլետիկո կախված է Պերեսից․ Անխել Մարին

    Խամեսի տեղափոխությունը Ատլետիկո կախված է Պերեսից․ Անխել Մարին

    «Ատլետիկո» Մադրիդի գործադիր տնօրեն Անխել Մարինը հայտնել է, որ Խամես Ռոդրիգեսի տեղափոխությունը կախված է «Ռեալ»-ի նախագահ Պերեսից։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Գիլ Մարինը երբեք չի թաքցրել ակումբի հետաքրքրությունը 28-ամյա հարձակվող-կիսապաշտպանի նկատմամբ։ «Ես գիտեմ, որ «Ատլետիկո»-ի շատ երկրպագուների դուր կգա Խամեսը»,-ասել է նա և հավելել, որ խոսել է թիմի մի քանի խաղացողների հետ, ու նրանք ևս…

  • Նապոլին ցանկանում է գնել Ռեալի աստղին

    Նապոլին ցանկանում է գնել Ռեալի աստղին

    «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ ակումբը ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին: Չնայած լուրեր են պտտվում Խամեսի «Ատլետիկո» տեղափոխվելու մասին՝ Անչելոտին մտադիր չէ հանձնվել: «Ես ոչ պեսիմիստ եմ, ոչ էլ օպտիմիստ: Տեսնենք՝ ինչ կստացվի արդյունքում: Խամեսի ծառայություններով մենք հետաքրքրված ենք: «Ռեալը» ցանկանում է վաճառել նրան, իսկ մենք ցանկանում ենք…

  • Ռոդրիգեսին Ատլետիկո տեղափոխվելուց մեկ քայլ է բաժանում․ Sport.ru

    Ռոդրիգեսին Ատլետիկո տեղափոխվելուց մեկ քայլ է բաժանում․ Sport.ru

    Խամես Ռոդրիգեսը դեպի «Ատլետիկո» անցումից մեկ քայլ հեռավորության վրա է: Կոլումբիայի կիսապաշտպանը չի գոհացնում գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին, այդ պատճառով «Արքայական ակումբի» ղեկավարությունը մտադիր է վաճառել ամառային տրանսֆերների ընթացքում։ Այս մասին հայտնում է Sport.ru-ն։ Սկզբում Ռոդրիգեսով հետաքրքրված էր «Նապոլին», սակայն իտալացիների առաջարկը «Ռեալին» ձեռնտու չեղավ, իսկ այժմ հայտնվեց «Ատլետիկոյի» տարբերակը: «Ատլետիկոն» համաձայնել է հրաժարվել 40…

  • Լիոնի ֆուտբոլիստը հայտնվել է Նապոլիի ուշադրության կենտրոնում․ L’Equipe

    Լիոնի ֆուտբոլիստը հայտնվել է Նապոլիի ուշադրության կենտրոնում․ L’Equipe

    L’Equipe-ի հաղորդմամբ՝ «Նապոլիի» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Լիոնի» կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը։ Նշվում է, որ իտալական ակումբը արդեն կապ է հաստատել Ֆեկիրի հետ և առաջարկ է պատրաստում ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Ֆրանսիացու թեկնածությունը սկսել է դիտարկվել այն բանից հետո, երբ «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հնարավոր տեղափոխության հարցում դժվարություններ են առաջացել ու թիմերը չէին կարողացել համաձայնության գալ կոլումբիացու…

  • Խամեսի այլընտրանքը ԱՊԼ-ից․ Ատլետիկոյի նոր թիրախը

    Խամեսի այլընտրանքը ԱՊԼ-ից․ Ատլետիկոյի նոր թիրախը

    «Ատլետիկո»-ն ցանկանում է ակումբ հրավիրել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին: Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Չնայած այն բանին, որ մադրիդյան ակումբը հետաքրքրված է «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով, և վերջինս էլ դեմ չէ Դիեգո Սիմեոնեի թիմ տեղափոխվելուն, կոլումբիացու տրանսֆերը չի կայանա: Խամեսի տրանսֆերը հնարավոր է միայն այն դեպքում, եթե արքայական ակումբը նվազեցնի 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար…

  • Մխիթարյանը՝ 5 տարվա ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում

    Մխիթարյանը՝ 5 տարվա ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում

    «Արսենալ»-ի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է 5 տարվա ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստների տասնյակում: Վարկանշային աղյուսակը հրապարակել է МЯЧ Production-ը: Աղյուսակում Մխիթարյանը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: Վերջին 5 տարում նրա վիճակագրությունն այսպիսին է՝ 250 հանդիպում և 79 գոլային փոխանցում: Նշենք, որ վիճակագրությունը կազմելիս հաշվի են առնվել ֆուտբոլիստների և՛ ակումբային, և՛ հավաքականների մակարդակով հանդիպումները:…

  • Խամեսը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

    Խամեսը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

    Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել մադրիդյան «Ատլետիկոյում»: Այս մասին հաղորդում է Marca-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը մոտ է գործարքի կնքմանը: Արդեն մեկ ամիս է 28-ամյա կոլումբացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Նապոլին»: Խամեսը նշել է, որ պատրաստ է տեղափոխվել իտալական ակումբ, սակայն նախընտրում է մնալ Իսպանիայի մայրաքաղաքում։