Խամես Ռոդրիգես
Խամեսը «Նապոլի» տեղափոխմանը խանգարում է «Ռեալը». Դե Լաուրենտիս
Իտալական «Նապոլիի» նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը վստահեցրել է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը ցանկանում է տեղափոխվել իտալական ակումբ, սակայն «արքայական» ակումբը խանգարում է նրան այդ հարցում։ «Խամեսը այն խաղացողն է, ով Ռոնալդուից ու Մեսսիից հետո ամենասիրալիրն է լրագրողների հանդեպ: Կառլո Անչելոտին իսկապես սիրում է նրան: Տեղափոխությանը խանգարում է «Ռեալը», իսկ Խամեսը ուզում է տեղափոխվել…
Խամես Ռոդրիգեսը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն
«Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը մոտ է «Նապոլի» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի հաղորդմամբը՝ ակումբի մարզական տնօրեն Կրիստիանո Ջինտոլին ժամանել է Մադրիդ՝ տրանսֆերի վերջին դետալները համաձայնեցնելու: Սպասվում է, որ կոլումբիացու տեղափոխության մասին կհայտարարվի այսօր: «Ռեալ»-ը մտադիր է Խամեսի տրանսֆերը վաճառել 42 միլիոն եվրոյով, մինչդեռ «Նապոլի»-ն ցանկանում է վարձակալել նրա տրանսֆերը՝ այն գնելու հնարավորությամբ:
Եկեք խոսենք Խամեսի մասին, երբ նա դառնա Նապոլիի ֆուտբոլիստ. Անչելոտի
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի «Նապոլի» հավանական տեղափոխության մասին է խոսել Կառլո Անչելոտին: «Ցավոք, Խամեսը դեռ «Նապոլիի» ֆուտբոլիստ չէ: Գուցե նա երբեք էլ չդառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ, գուցե դառնա… Եկեք խոսենք Խամեսի մասին, երբ նա դառնա «Նապոլիի» ֆուտբոլիստ: Եթե այլ ակումբի մարզիչ խոսի «Նապոլիի» ֆուտբոլիստների մասին, ես գոհ չեմ լինի»,- Անչելոտիի խոսքը մեջբերել է La Gazzetta dello…
Անչելոտին ցանկանում է Նապոլի բերել Ռեալի կիսապաշտպանին
Goal.com-ի հաղորդմամբ՝ «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խնդրել է ակումբի ղեկավարությանը, որպեսզի վերջիններս քայլեր ձեռնարկեն «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին և «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին ձեռք բերելու հարցում։ Ավելի վաղ «Նապոլիի» նախագահը հայտարարել էր, որ Անչելոտին ցանկանում է թիմում տեսնել Խամեսին։
Ռոդրիգեսի ապագան դեռ անորոշ է
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագան դեռ անորոշ է: Նրանով շարունակում են հետաքրքրված մնալ «Նապոլին» ու «Աթլետիկոն»: Հաղորդում է As-ը: Սակայն «Ռեալն» ավելի շատ նախընտրում է Խամեսին վաճառել իտալացիներին: «Ռեալի» խնդիրը նրանում է, որ «Աթլետիկոն»՝ ի տարբերություն «Նապոլիի», պատրաստ է իրականացնել ակումբի ֆինանսական պահանջներն ու վճարել Խամեսի համար պահանջվող 40 մլն եվրոն: «Նապոլին» իր հերթին…
Խամեսը որոշել է՝ որտեղ է շարունակելու կարիերան
Կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ապագան դեռևս հարցականի տակ է: Վերջերս լուրեր էին տարածվել, թե ֆուտբոլիստը մոտ է «Նապոլի» տեղափոխությանը, սակայն այս պահին բանակցությունները դադարեցվել են: Հարցն այն է, որ Խամեսը ցանկանում է կարիերան շարունակել Իսպանիայում՝ Մադրիդի «Աթլետիկոյում»: Մադրիդիցները դեռևս ամռան սկզբից հետաքրքրված են եղել կիսապաշտպանի ծառայություններով: Այս մասին հաստատում է նաև AS-ը: «Աթլետիկոն» սպասում է…
Ռեալի ևս մեկ ֆուտբոլիստ կարող է տեղափոխվել Աթլետիկո
Մադրիդի «Աթլետիկոն» մտադիր է գնել «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստի: Ակումբը կարող է միանալ Խամես Ռոդրիգեսի համար մղվող տրանսֆերային պայքարին: Հաղորդում է Football Italia-ն: Կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև իտալական «Նապոլին»: Ակումբի նախագահը հաստատել է, որ նեապոլյան ակումբը և նրա գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հետաքրքրված են Խամես Ռոդրիգեսի պատճառներով: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ…
Չգիտեմ ՝ որտեղ կշարունակեմ կարիերաս. Խամես Ռոդրիգես
«Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղ է շարունակելու կարիերան: Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Նապոլին», սակայն այդ մասին դեռ պաշտոնական որևէ տեղեկություն չկա: Հաղորդում է Marca-ն: «Հիմա մտածում եմ Ամերիկայի գավաթի մասին: Չգիտեմ ՝ որտեղ կշարունակեմ կարիերաս։ Որոշումը կախված է ակումբից։ «Ռեալում» կան մարդիկ, ովքեր որոշում են գրեթե ամեն ինչ,…
Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել Խամեսին
«Նապոլին» հետաքրքրված է Խամես Ռոդրիգեսի ծառայություններով: Ֆուտբոլիստին ցանկանում է գնել նեապոլիտանցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին: Իտալացի մարզիչն արդեն համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ: Այս մասին հայտնում է Calcio Mercato-ն: Հիշեցնենք, որ Խամեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»:
Ռեալը ցանկանում է վաճառել մի շարք խաղացողների
«Ռեալ»-ը մտադիր է ֆուտբոլիստների վաճառքից 300 միլիոն եվրո ստանալ: Թիմը առաջին հերթին ցանկանում են բաժանվել Գարեթ Բեյլից: Մատեո Կովաչիչի տրանսֆերի վաճառքից նրանք մտադիր են 50 միլիոն եվրո ստանալ, իսկ Խամես Ռոդրիգեսի տրանսֆերից՝ 60 միլիոն եվրո: «Արքայական» ակումբը Դանի Սեբալյոսի և Մարկոս Լյորենտեի տրանսֆերները 40 մլիոն եվրո են գնահատվում, Մարիանոյինը՝ 20 մլն.: Նրանք նաև մտադիր է…
ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին եթե․․․
Նեյմարը կարող է տեղափոխվել «Ռեալ»: ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին, եթե տրանսֆերի համար «Ռեալը» վճարի 350 մլն եվրո, ինչպես նաև գործարքի մեջ ներառի Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային իրավունքները: Խամեսը, որը վարձավճարով խաղում է «Բավարիայում», իր թիմակիցներին արդեն հայտնել է, որ տեղափոխվում է փարիզյան ակումբ: Այս մասին հայտնում է AS-ը: Նշենք, որ «Բավարիան» կարող է խանգարել Նեյմարի…
Արսենալը հետաքրքված է Խամեսի ծառայություններով
Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող Խամես Ռոդրիգեսը ամռանը նոր ակումբ կտեղափոխվի, քանի որ Մյունխենյան ակումբը չի ցանկանում գնել խաղացողի ամբողջ տրանսֆերը: Խամեսի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Արսենալը: Նրանք պատրաստվում են խոշոր տրանսֆերներ կատարել առաջիկա ամռանը և Խամեսը տրանսֆերային թիրախներից մեկն է: Հիշեցնենք, որ Խամեսի տրանսֆերային իրավունքները պատկանում են Ռեալին:
Մբապեն հայտնել է Զիդանին Ռեալ տեղափոխվելու պատրաստակամության մասին
Կիլիան Մբապեն խոսել է Զինեդին Զիդանի հետ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին: Մբապեն զրույցի ընթացքում հայտնել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ բանակցություններ վարելու և իրեն մադրիդյան ակումբ բաց թողնելու խնդրանքով նրան դիմելու պատրաստակամության մասին:Հաղորդում է El Chiringuito-ն։ «Ռեալը» այս գործարքի մեջ կարող է միանգամից երկու իր ֆուտբոլիստ ներառել՝ Խամես Ռոդրիգեսն ու Իսկոն:
Համոզված եմ՝ Խամեսը կշարունակի խաղալ Բավարիայում.Ռումենիգե
«Բավարիայի» տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Կառլ-Հայնց Ռումենիգեն կարծում է, որ կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը շարունակելու է հանդես գալ մյունխենյան ակումբում: Հիշեցնենք, որ «Բավարիան» Խամեսի տրանսֆերը երկու տարով վարձակալել է «Ռեալից». վարձակալության ժամկետը լրանալու է ընթացիկ մրցաշրջանից հետո, իսկ մյունխենյան ակումբն ունի 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու առաջնահերթ իրավունք: «Համոզված եմ, որ հաջորդ մրցաշրջանում Խամեսը շարունակելու է խաղալ «Բավարիայում»:…
Խամեսի հայրը Յուվենտուսի մասին. դա լավ տարբերակ կլինի
«Բավարիայի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հայրը՝ Ուիլսոն Ռոդրիգեսը խոսել է որդու ապագայից: «Այժմ տեսնում եմ, որ որդիս շատ հանգիստ է, շատ չի խոսում ու այնքան էլ գոհ չէ: Խոսակցությունները «Յուվենտուսի» մասի՞ն: Դա լավ տարբերակ կլիներ, ինձ դուր է գալիս իտալական ֆուտբոլի վիճակը»,- ասել է 27-ամյա ֆուտբոլիստի հայրը: Ապա մենկաբանել է Խամեսի ու Կովաչի հարաբերությունները. «Անչելոտին ու…