Խաչանով
Ես ուրախ և հպարտ եմ իմ արդյունքներով․ Խաչանով
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը կիսվել է Ավստրալիայի Բաց առաջնությունում հանդես գալու տպավորություններով։ Խաչանովը մրցաշարում հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Ստեֆանոս Ցիցիպասին։ «Մրցաշարից հեռանում եմ գլուխս բարձր պահած: Պարտություններից միշտ պետք է դասեր քաղել, դրանք ընկալել որպես օգտակար փորձ։ Ցավոք, մեր մարզաձևում ոչ-ոքիներ չկան։ Կշարունակեմ հավատալ, որ հաջորդ անգամ կկարողանամ եզրափակչի ուղեգիր նվաճել,…
Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, այնտեղ հարազատներ ունեմ․ Խաչանով
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է Հայաստան իր այցի և իր տպավորությունների մասին․ «Ես բազմիցս եղել եմ Հայաստանում, այնտեղ հարազատներ ունեմ։ Ես պարզապես չեմ այցելել Հայաստան կրտսեր տարիքում՝ զբաղված գրաֆիկի պատճառով: Չհաջողվեց գտնել ժամանակ: Բայց 2021 թվականին մենք որոշեցինք փոխել արձակուրդի մեր ծրագրերը՝…
Խաչանովը պարտվեց ու լքեց պայքարը. Wimbledon
Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա 3-րդ մրցաշարի՝ Wimbledon-ի տղամարդկանց շրջանում հայտնի է կիսաեզրափակչի երկրորդ մասնակիցը: Հայազգի Կարեն Խաչանովը 5 սեթում՝ 4-6, 6-3, 7-5, 1-6, 4-6 հաշվով պարտվեց Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովին: Կարենը մրցակցի մատուցումներից խլեց 3-ը՝ սեփականներից զիջելով 5-ը: Եզրափակչի ուղեգիրը Շապոն վիճարկելու է Ջոկովիչի հետ:
Մխիթարյանի, Առուստամյանի, Խաչանովի անդրադարձը՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ համաշխարհային մակարդակի շատ դեմքեր գրառում են կատարում սոց. ցանցերում` ոգեկոչելով անմեղ զոհերի հիշատակը, բարձրաձայնելով իրենց բողոքն ու դժգոյությունը: Տեսանյութում ներկայացված է մարզաշխարհի ներկայացուցիչների անդրադարձը՝ հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ:
Խաչանովը, Ցիցիպասն ու Օժե-Ալյասիմը անհամբերությամբ սպասում են China open-ին
Ռուսաստանի և Հունաստանի առաջին ռակետներ Կարեն Խաչանովը և Ստեֆանոս Ցիցիպասը, ինչպես նաև Կանադայի երկրորդ ռակետ Ֆելիքս Օժե-Ալյասիմը կմասնակցեն Պեկինի մրցաշարին։ Այս մասին տեղեկանում ենք մրցաշարի պաշտոնական կայքը։ «Բազմաթիվ սպորտային միջոցառումների եմ մասնակցել Չինաստանում։ Ես սիրում եմ խաղալ այստեղ, սիրում եմ Չինաստանի մշակույթը։ Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունենալու Պեկինի կենտրոնական կորտում կրկին խաղալու»,-նշել է Խաչանովը։…