խոսնակ

  • Մենք Հայաստանին ու Ադրբեջանին չենք տալիս ստորագրման պատրաստ փաստաթուղթ. Նեդ Փրայս

    Մենք Հայաստանին ու Ադրբեջանին չենք տալիս ստորագրման պատրաստ փաստաթուղթ. Նեդ Փրայս

    ԱՄՆ Պետդեպ խոսնակ Նեդ Փրայսը անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաշինգտոնյան հանդիպմանը և դրա արդյունքներին։ Փրայսը, մասնավորապես ասել է. «Հանդիպմանը արտգործնախարարները պայմանավորվել են ընդլայնել իրենց բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Պետք է նշեմ, որ պետքարտուղար Բլինքենը երեկ ներգրավված էր քննարկումներում, սակայն օրվա ընթացքում երկու կողմերի…

  • Հայկական կողմն է սահմանազատման հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկի հեղինակը․ ԱԳՆ խոսնակ

    Հայկական կողմն է սահմանազատման հանձնաժողովի նիստը հոկտեմբերին անցկացնելու առաջարկի հեղինակը․ ԱԳՆ խոսնակ

    ՀՀ ԱԳՆ հաստատել է, որ սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նիստը նախատեսվածից ավելի շուտ անցկացնելու առաջարկ է հնչել ԱԳՆ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպման ժամանակ։ «Հայկական կողմն է առաջարկել փոխվարչապետների հետ համաձայնեցնել հոկտեմբերին հանդիպելու հնարավորությունը»,- ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ…

  • Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացու մարմինը չի հայտնաբերվել

    Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացու մարմինը չի հայտնաբերվել

    ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Հարգելի՛ գործընկերներ, ինչպես տեղյակ եք, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։ Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են…

  • Հունգարիայի վարչապետի խորհրդականը հրաժարական է տվել նացիստական խոսքի պատճառով

    Հունգարիայի վարչապետի խորհրդականը հրաժարական է տվել նացիստական խոսքի պատճառով

    Վիկտոր Օրբանի խորհրդականը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ Հունգարիայի վարչապետը դեմ է արտահայտվել խառը ռասայի ժողովուրդներ ընդունելուն։ Ըստ հունգարական լրատվամիջոցների՝ Ժուզա Հեգեդուսը, ով 20 տարի ճանաչում է ազգայնական Օրբանին, ելույթը որակել է որպես «մաքուր նացիստական տեքստ»: Օսվենցիմում Հոլոքոստը վերապրածների միջազգային կոմիտեն այդ ելույթը «հիմար և վտանգավոր» է անվանել: Հունգարիայի վարչապետի խոսնակը ասել է,…

  • Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպում կունենան

    Հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպում կունենան

    ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնում է՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին Վիեննայում։

  • Քադիրովը քննադատել է Պեսկովին․ վերջինս պատասխանել է

    Քադիրովը քննադատել է Պեսկովին․ վերջինս պատասխանել է

    Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բելառուսական ալիքներից մեկին տված հարցազրույցում Իվան Ուրգանտի վերաբերյալ ասել էր, որ վերջինս հայրենասեր է։ Այս հայտարարությունը քննադատության էր արժանացել Չենչիայի ղեկավար Ռամզան Քադիրովի կողմից։ Չեչնիայի առաջնորդին էլ իր հերթին պատասխանել է Պեսկովը։ Նա նշել է, որ հայրենասիրությունը պատրաստակամությունն է ցանկացած զոհողության՝ հանուն երկրի, երբ դրա կարիքը կա։ Պեսկովի խոսքով՝…

  • Հայաստանն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին

    Հայաստանն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին

    Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը ի պատասխան ԶԼՄ-ների հարցերի նշել է, որ ուշադրությամբ հետևում են Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են բնականոն ռեժիմով ու մշտական կապի մեջ են ՀՀ քաղաքացիների հետ, որոնց, ըստ անհրաժեշտության, կտրվեն լրացուցիչ ուղղորդումներ:  

  • Նախատեսվո՞ւմ է Փաշինյանի այց Թուրքիա․ հարցին անդրադարձել է ԱԳՆ խոսնակը

    Նախատեսվո՞ւմ է Փաշինյանի այց Թուրքիա․ հարցին անդրադարձել է ԱԳՆ խոսնակը

    Թուրքիայի փոխնախագահ Ֆաութ Օքթայը թուրքական հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցը Թուրքիա՝ մարտին կայանալիք դիվանագիտական համաժողովին մասնակցելու նպատակով։ Այս հայտարարությանը անդրադարձել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Նա Facebook-ի իր էջում գրել է, որ Փաշինյանի այց Թուրքիա ու մասնակցություն Անթալիայի համաժողովին՝ չի նախատեսվում։

  • ՀՀ-ի և Թուրքիայի պաշտոնյաների միջև ոչ մի շփում չի եղել․ վարչապետի խոսնակ

    ՀՀ-ի և Թուրքիայի պաշտոնյաների միջև ոչ մի շփում չի եղել․ վարչապետի խոսնակ

    ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Armenpress-ին հարցազրույց է տվել, որում անդրադարձ է արվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրեն Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով հանդիպման է հրավիրել։ Գևորգյան նշել է, որ վարչապետը Թուրքիայի հետ շփումների մեկնարկի մասին խոսել է ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ, ըստ որի՝ բարձր մակարդակի հանդիպումներին…

  • 15 գերիները վերադարձվել են ԱՄՆ֊ի և Վրաստանի ջանքերով. Մանե Գևորգյան

    15 գերիները վերադարձվել են ԱՄՆ֊ի և Վրաստանի ջանքերով. Մանե Գևորգյան

    Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է կատարել Facebook֊ում, որում ասվում է. «Այսօր հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված մեր 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, ինչի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահի վարչակազմին եւ Վրաստանի կառավարությանը։ ՀՀ կառավարության համար առաջնահերթ նշանակություն ունի Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը։ Վերահաստատում…

  • Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները. Աննա Նաղդալյան

    Այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները. Աննա Նաղդալյան

    ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը Facebook-ի գրառմամբ հայտնել է իր հրաժարականի մասին. «Հարգելի գործընկերներ, Տեղեկացնեմ, որ այլևս չեմ կատարում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պարտականությունները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԶԼՄ բոլոր ներկայացուցիչներին, ԱԳՆ գործընկերներիս, իմ թիմին՝ այս դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում արդյունավետ համագործակցության և աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Արա Այվազյանին և Զոհրաբ Մնացականյանին՝…

  • Փաշինյանի խոսնակն Արա Այվազյանից հրապարակային պարզաբանում է ակնկալում

    Փաշինյանի խոսնակն Արա Այվազյանից հրապարակային պարզաբանում է ակնկալում

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն արձագանքել է Արա Այվազյանի՝ Արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական տալու պատճառների մասին հայտարարությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Այվազյանի հայտարարությունը՝ Գևորգյանը նշել է. «Մենք պարոն Այվազյանին շնորհակալություն ենք հայտնում կատարված աշխատանքի համար, այնուամենայնիվ կարծում ենք՝ մեր պետական և ազգային շահը պարտադրում է, որ պարոն Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ…

  • Քաղաքապետարանը փորձում է վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը․ Կարապետյան

    Քաղաքապետարանը փորձում է վերականգնել տրանսպորտի բնականոն աշխատանքը․ Կարապետյան

    Դիզելային վառելիքի մատակարարման ուշացումների հետ կապված խնդրի պատճառով, այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության ավտոբուսները առավոտվանից ի վիճակի չեն եղել սպասարկել հանրությանը։ Այս պահին խնդիրը մասամբ լուծված է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանը մատակարար ընկերության հետ քննարկումներում փորձում է հնարավորինս արագ լուծել խնդիրը…

  • «Ռազմական ավարների պուրակները» նողկալի են․ ԵՄ խոսնակ

    «Ռազմական ավարների պուրակները» նողկալի են․ ԵՄ խոսնակ

    ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն «Լուրերի» խնդրանքով անդրադարձել է Բաքվում բացված այսպես կոչված «պուրակին»՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նողկալի են և անհամատեղելի հաշտեցման հետ: «Վերջին շրջանի պատմությանն անդրադառնալիս պետությունները պետք է ուշադրություն դարձնեն մարդկային արժանապատվության ու բարիդրացիական հարաբերություններին և թշնամանք ու ատելություն սերմանելու փոխարեն ձգտեն նպաստել հաշտեցմանը: Հենց սա են…

  • Կցանկանամ`ԱԺ-ում ներկայացված լինեն ՀՅԴ-ն, ՔՈ-ն, ՀԱԿ-ը․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կցանկանամ`ԱԺ-ում ներկայացված լինեն ՀՅԴ-ն, ՔՈ-ն, ՀԱԿ-ը․ Ալեն Սիմոնյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ես տեղեկություն չունեմ, որ Խաչատուր Սուքիասյանը մեզ հետ քննարկում է ունեցել միասնական ընտրություններին մասնակցելու շուրջ, թեպետ ուրախ կլինեմ, եթե ինքը և իր նման մարդիկ, որոնք պատմություն ունեն, ինչ-որ ձևով մասնակցություն ունենան: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Ես իմ պատկերացումն եմ ասում, որ կան մարդիկ, որոնք լավ կլինի, որ…