խորհրդային միություն
Սպիտակի երկրաշարժից դասեր և դիմադրողականություն 36 տարի անց
1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը հայ ժողովրդի պատմության մեջ մնացել է որպես աղետալի ողբերգություն և կարևոր դաս: Մագնիտուդը՝ 6,8-7,2, իսկ էպիկենտրոնը՝ Սպիտակ քաղաքը։ Երկրաշարժի հետևանքով ավերվեց Հայաստանի արդյունաբերական ներուժի 40%-ը, իսկ ավելի քան կես միլիոն մարդ մնաց անօթևան: Սպիտակի երկրաշարժը բացահայտեց ենթակառուցվածքների, կառավարման և հասարակության խոցելիությունը՝ տեղական և միջազգային մակարդակներում։ Այս աղետը…
Չինաստանը տիեզերական թռիչքների քանակով աշխարհում առաջինն է
Չինաստանը երեկ՝ դեկտեմբերի 30-ին, իրականացրել է այս տարվա իր վերջին ու թվով 55-րդ տիեզերական թռիչքը։ Սրանով Չինաստանը գերազանցել է ազգային ռեկորդը, որը կազմում էր 39 թռիչք մեկ տարվա ընթացքում։ Բացի ազգային ռեկորդը գերազանցելը, Չինաստանը նաև աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել տիեզերական թռիչքների թվով։ Այս մասին հայտնում է CASC պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը։ Չինաստանը նախորդ ռեկորդը…
Վիլսոն Ստեփանյանը պարգևատրվել է Նելսոն Ստեփանյան մեդալով
Հոկտեմբերի 1-ին ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության 30-ամյակի առթիվ Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայազգի օդաչու Նելսոն Ստեփանյանի որդին՝ Վիլսոն Նելսոնի Ստեփանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով պարգևատրվել է ՀՀ ԶՈւ «Նելսոն Ստեփանյան» մեդալով։ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի դեսպանի հետ Պաշտպանության նախարարն ընդունել է Ճապոնիայի…
Ալբերտ Մակաշովի գլխավորությամբ 1988թ. հուլիսի 5-ին տեղի ունեցան Զվարթնոցի ողբերգական դեպքերը
Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Պատմաբանը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Խորհրդային Միության հանցագործ գեներալներից մեկը՝ Ալբերտ Մակաշովը: «Նկարում պատկերված է Խորհրդային Միության հանցագործ գեներալներից մեկը՝ Ալբերտ Մակաշովը: Հենց այս ճիվաղի գլխավորությամբ խորհրդային զորքը 1988թ. հուլիսի 5-ին ջարդեց Զվարթնոց օդանավակայանի տարածքում հավաքված ցուցարարներին: 1988թ. հուլիսի 5-ին տեղի ունեցան Զվարթնոցի ողբերգական դեպքերը:…
Մեր գիտակցության մեջ չկա պետական կարգ, որի նպատակը կլինի մեզ պաշտպանելը․ վարչապետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է, որ սահմանված կանոնները համատարած չպահպանելու խնդիրը դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից. պետք է հանրային վարքագիծը փորձենք հասկանալ այլ տեսակետից և այլ տրամաբանությամբ: «Այսօր ես փողոցում տեսնում էի առանց դիմակի քայլող մարդկանց. քանի որ այցելել եմ նախորդ օրերին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում,…
Ձմեռային պատերազմի դիպուկահար Սիմո Հյայուհյան․ խորհրդային օկուպանտների սարսափը
Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Նկարում պատկերված է 80 տարի առաջ այս օրը՝ 1939թ. նոյեմբերի 30-ին սկսված Խորհրդաֆիննական կամ «Ձմեռային պատերազմ»-ի լեգենդ դիպուկահար Սիմո Հյայուհյան: Այս դիպուկահարը խորհրդային հանցագործ օկուպանտների իսկական սարսափն էր: Սովետական օկուպանտների շրջանում նա կնքվել էր «Սպիտակ մահ» անվամբ: Սովետական հրամանատարության կողմից նրա գլխի համար գին էր սահմանվել: Սիմոն պատմության…
Գորբաչովը նախազգուշացրել է աշխարհին սպառնացող վտանգների մասին
Նախկին Խորհրդային Միության առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն այսօր նախազգուշացրել է աշխարհին սպառնացող վտանգների մասին: Известия թերթին տված հարցազրույցում Գորբաչովն ասել է, որ արդի աշխարհի համար սպառնալիք են միջազգային իրավունքի անտեսումը և համաշխարհային քաղաքականության ռազմականացումը: ԽՍՀՄ վերջին ղեկավարը կարծիք է հայտնել, որ պետությունների հակամարտությունները պետք է կարգավորել բացառապես խաղաղ եղանակով՝ բանակցությունների սեղանի շուրջ: «Իսկ…
Մահացել է Խորհրդային Միության հերոս Դմիտրի Բակուրովը
Նովոսիբիրսկում 97 տարեկանում մահացել է Խորհրդային Միության հերոս, հայրենական մեծ պատերզամի վետերան Դմիտրի Բակուրովը: Այս մասին հաղորդվում է Նովոսիբիրսկի մարզի կառավարության կայքում: Նրա մահվան կապակցությամբ ցավակցություն է հղել նահանգապետ Անդրեյ Տրավնիկովը:








