ծայրահեղականներ
Պաղեստինցի ծայրահեղականները սպառնացել են թույլ չտալ Իսրայելում «Եվրատեսիլի» անցկացումը
Մի քանի օր անց Իսրայելում կայանալու է «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլը։ Սակայն Պաղեստինի ծայրահեղական խմբերից մեկը խոստացել է խոչընդոտել մրցույթի անցկացումը։ Այս մասին հայտնում է իսրայելական մամուլը։ «Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպությունը խոստացել է խոչընդոտել ցանկացած իրադարձության անցկացում, որը դեմ կլինի իրենց դիրքորոշումներին։ Այս օրերին պաղեստինյան կողմից տասնյակ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, զոհվել են մարդիկ։…
Սաուդյան Արաբիայում մահապատժի են ենթարկել ահաբեկչության մեջ կասկածվող 37 մարդու
Սաուդյան Արաբիայում երկրի 37 քաղաքացիների հանդեպ մահապատիժ են կիրառել, հայտնում է EuroNews-ը: Նշվում է, որ նրանք կապ են ունեցել ահաբեկչության հետ: Մահապատժի ենթարկվածներին մեղադրել են ծայրահեղական գաղափարախոսության, կրոնական թշնամության, ահաբեկչական խմբերի ձևավորման մեջ: Մարդկանց գլխատել են Էր Ռիադում, Մեդինայում և այլ քաղաքներում: Երկրում մահապատիժը կատարվում է գլուխը թրով կտրելու եղանակով:
Գերմանիայում խուզարկություններ են սկսվել ենթադրյալ ծայրահեղականների տներում
Գերմանիայում ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում իսլամական ենթադրյալ ծայրահեղականների տներում՝ հարձակման նախապատրաստման մասին տեղեկությունից հետո, հայտնում է Associated Press-ը: Նշվում է, որ խուզարկություններն իրականացվել են 15 հասցեներում: Ֆրանկֆուրտի դատախազ նադյա Նիսենը հաստատել է, որ իրավապահ մարմինները ստուգում են նախապատրաստվող հարձակման մասին տեղեկությունը, սակայն հրաժարվել է այլ մեկնաբանություններ տալ:
Վաշինգտոնի կողմից ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է տարածաշրջանը. Իրանի ԱԳ նախարար
Վաշինգտոնի կողմից բռնապետներին ու ծայրահեղականներին ցուցաբերվող աջակցությունը քայքայում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանը: Այդ մասին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը գրել է Twitter-ի իր էջում: Նա այդ կերպ է մեկնաբանել «Երկրի դրության մասին» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա ուղերձը, որը հանդես է եկել Թեհրանի վրա գործադրվող ճնշումը շարունակելու օգտին: «ԱՄՆ-ի թշնամանքը բերել է բռնապետներին,…