ծառատունկ
Երևանի 20 հեկտար տնկարանը կխթանի քաղաքային կանաչապատումը
Երևանի քաղաքապետարանը նշանակալի քայլ է կատարել քաղաքային կանաչապատման ոլորտում՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակներում ընդլայնելով տնկարանը՝ 2 հա-ից հասցնելով 20 հա։ Ծրագրի շրջանակներում տարածքը մաքրվել է քարերից, տատասկներից և հին տնկարանից մնացած անպիտան նյութերից, ինչը թույլ է տալիս ստեղծել բարձրորակ հիմք ապագա ծառատնկման համար։ Այս պահին նոր տարածքում տնկվում է շուրջ 15 հազար…
Ծառատունկ Երևանի կենդանաբանական այգում
Երևանի քաղաքապետարանից տեղեկանում ենք՝ Երևանի կենդանաբանական այգում ծառատունկ է արվել: Տարածքը համալրվել է 350 ծառով: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:
Գյումրու անտառտնտեսությունում իրականացվում է ծառատունկի նախապատրաստական աշխատանքներ
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ՝ Գյումրու անտառտնտեսությունում իրականացվում է աշնանային ծառատունկի նախապատրաստական աշխատանքներ։
Կողբի դպրոցականները ծառատունկի են մասնակցել (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Կողբի գեղարվեստական դպրոցի դպրոցական անտառպետության անդամները «Զիկատար» անտառի ուսուցման կենտրոնում մասնակցել են ծառատունկի։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Նման միջոցառումները նպաստում են ինչպես դպրոցականների շրջանում բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը, այնպես էլ՝ բնագիտական ոլորտի զարգացմանն ու աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։
Գեղարքունիքի մարզում տնկվել է 10 հազար ծառ, հիմնականում՝ բարդի և սոճի
Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի և պաշտոնական այլ անձանց ուղեկցությամբ Գեղարքունիքի մարզում մասնակցեց շաբաթօրյակի և մեծ ծառատունկի աշխատանքներին: Ռոմանոս Պետրոսյանը շաբաթօրյակին մասնակցեց Սևան քաղաքի հանրային լողափի տարածքում՝ միանալով «Սևան Ազգային պարկ» -ի աշխատակիցներին, որոնց ուժերով իրականացվում էին լողափի սանիտարական մաքրման աշխատանքներ: Սևանում նախարարը խոսեց…
Սահմանամերձ Որոտանում ծառատունկ է իրականացվել
Սահմանամերձ Որոտան բնակավայրում, սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ` Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից: Ծառատունկն իրականացվել է գորիսեցի Մհեր Տատինցյանի նախաձեռնությամբ։ Ծառ տնկելը նշանակում է, որ հաստատում ենք` մենք մեր հողի տերն ենք, այստեղ ապրել ենք, ապրելու ենք և հզորանալու։ «Քանի կա հայի պայքարող ոգին՝ մենք կանք, կլինենք ու…
Եռաբլուր պանթեոնի տարածքում 250 բարդի է տնկվել
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մեկնարկել է գարնանային ծառատունկը։ «Եռաբլուր» պանթեոնի տարածքում համայնքը, Armenia Tree Project-ի աջակցությամբ, 250 բարդի է տնկել։ Տարածքում ծառատունկը շարունակվելու է։ Գարնանային տունկի ընթացքում քաղաքում ընդհանուր շուրջ 5000 ծառ կտնկվի։
Ավելի քան 6000 ծառ է տնկվել ի հիշատակ ընկած հերոսների
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ հավատարիմ մնալով իր գաղափարներին, նոյեմբեր ամսվա ընթացքում ձեռնարկել և իրականացրել է ծառատունկ՝ նվիրված հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։ Այս ընթացքում FPWC կողմից ավելի քան 6000 ծառ է տնկվել Վայոց Ձորի և Արարատի մարզերում։ Հատուկ ընտրված «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ Ուրցաձորի,…
Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու. քաղաքապետը շրջայց է կատարել կանաչ տարածքներում
«Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու». քաղաքապետ Հայկ Մարությանը շրջայց է կատարել մայրաքաղաքի կանաչ տարածքներում, հետևել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատանքին: Շրջայցի ընթացքում քաղաքապետը ծանոթացել է արդեն իսկ կատարված աշխատանքներին, ինչպես նաև ոլորտում ներկայումս առկա խնդիրներին: https://www.facebook.com/YerevanCityHall/videos/956255448223895
Վարդենիս քաղաքում հիմնվում է նոր զբոսայգի
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Մարզպետարանը հայտնել է, որ Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է ծառատունկ: «Վարդենիս համայնքի մարզադաշտի հարակից տարածքում մայիսի առաջին տասնօրյակի ընթացքում իրականացվել է ծառատունկ: Վարդենիսի համայնքապետարանի տեղեկացմամբ՝ ծառատնկման ծրագիրը Վարդենիս համայնքում իրականացվել է «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից, Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: Ծառատունկ կատարվել…
«10 միլիոն ծառ» նախաձեռնության ժամկետը հետաձգվել է
Ինչպես գիտեք, Հայաստանում մեկնարկել է նախադեպը չունեցող «10 միլիոն ծառ» բնապահպանական նախաձեռնությունը։ Մենք շարունակում ենք աշխատանքներ տանել այս կարևոր և լայնածավալ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին նպատակ ունեինք տնկել 10․000․000 ծառ՝ այդպիսով նոր կյանք հաղորդելով մեր երկրին ու հողին, ապահովելով գալիք սերունդների առողջ և մաքուր միջավայրը։ Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման արդյունքում ստեղծված…