Ծիծեռնավանք
2025 թվականի փետրվարին համացանցում տարածված լուսանկարները վկայում են, որ ադրբեջանական կողմը վանդալիզմի է ենթարկել Ծիծեռնավանքի խորանը։ Լուսանկարներում երևում է, որ ջարդվել է խորանում գտնվող սուրբ սեղանը և խաչակալը, ինչպես հայտնում է monumentwatch-ը։ Սա Ծիծեռնավանքի նկատմամբ վանդալիզմի առաջին դեպքը չէ. դեռևս 2023 թվականին պղծվել և վնասվել էր Ծիծեռնավանքի տաճարը։ Այս հանգամանքը մտահոգիչ տենդենց է, որը վկայում…
Արցախ տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ Քաշաթաղի ինքնամեկուսացած Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում ապահովվելու են անհրաժեշտ պարենամթերքով: «Արցախում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովից տեղեկացնում են, որ Քաշաթաղի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ, Ծիծեռնավանք համայնքները առաջիկայում կապահովվեն անհրաժեշտ պարենամթերքով: Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը Միրիկ…