ծնողներ
Ծնողները խնդրում են ընդդիմությունից մեկ միասնական թեկնածուով հանդես գալ ու իրենց առաջնորդել. Զոհվածի հարազատ
Իշխող խմբակցության պատգմավորները խուսափում են մեզ հետ հանդիպելուց. Մենք ի սկզբանե ասել ենք, որ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա խունտայի հրաժարականը, նրանք չեն կարող ներկայացնել մեր շահերը, պաշտպանել մեր իրավունքները, ուստի պետք է օր առաջ հեռանան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հարազատ Անահիտ Մանասյանը:…
Дом-2 շոուի մահացած աստղի ծնողները չեն կարողացել ճանաչել նրա մարմինը
Дом-2 նախագծի մահացած մասնակից Անաստասիա Կոչերվեի ծնողները ժամանել են Սանկտ Պետերբուրգ, սակայն չեն կարողացել ճանաչել դիակը, որը ենթադրաբար պատկանում է իրենց դստերը, հայտնում է Фонтанка լրատվականը՝ հղում տալով ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր քննչական տնօրինության տվյալներին և հավելում, որ քննիչները նախատեսում են գենետիկական թեստ նշանակել նույնականացման նպատակով: Վերոնշյալ որոշումն էլ թույլ չի տվել ծնողներին՝ տեսնել դիակը:…
Քաշքշուկներ ու վիրավորանքներ չեն եղել զոհված զինծառայողների և ՔԿ նախագահի հանդիպմանը
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցներով և համացանցային տարբեր այլ հարթակներով շարունակաբար անդրադարձ է կատարվում 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում կայացած հանդիպմանը, և այդ ամենն ուղեկցվում է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով, ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ է համարում պաշտոնապես պարզաբանել հետևյալը. «2022 թվականի մայիսի…
Մենք գիտենք՝ ով է մեր երեխաներին սպանել. Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են նստացույցը
Զոհված զինծառայողների հարազատները մինչ վաղը կսպասեն, որ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործն հանձնվի ԱԱԾ-ին, հակառակ դեպքում իրենք քայլեր կձեռնարկեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Էրիկ Եղիազարյանի հայրը՝ Էդուարդ Եղիազարյանը: «Մինչև վաղն իրենք ժամանակ ունեն պատասխան տալու համար: Եթե չեղավ մեր ուզածով, մենք արդեն մեր քայլերը կանենք: Մենք գիտենք՝ ով է…
Միրզոյանը հանդիպել է ռազմագերիների ծնողների և հարազատների հետ
Հունիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ծնողների և հարազատների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Նախարար Միրզոյանն անդրադարձել է ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակման խնդրի՝ միջազգային բարձրաստիճան պաշտոնյաներին, խորհրդարանականներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին ներկայացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա պատասխանել ներկաների հարցերին: Արարատ…
ԱԺ-ի ներկայացուցիչները հանդիպել են 44-օրյա պատերազմի մասնակիցների ծնողների հետ
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հայտնել է, որ Սույն թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանը և փորձագետ Աննա Յարմալոյանը հանդիպում են ունեցել 44-օրյա պատերազմի մասնակիցների ծնողների հետ։ ԱԺ նախագահը և Վրաստանի ՍԴ նախագահը քննարկել են ծրագրերի իրականացմանը միտված հարցեր ԱԺ-ում…
Հայկ Մարությանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ՝ «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն» ՀԿ-ի հետ դեռևս մայիսին նշված խմբերի համար կազմակերպվել էր հատուկ սեմինար: Ծրագրում ընդգրկված շուրջ 60 մասնակիցներից դասընթացները հաջողությամբ ավարտել են 13-ը, որոնց հավաստագրերը հանձնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մայրերն ու կանայք Երևանի…
Արշակ Կարապետյանը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողների հետ
Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ-ն հայնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողների և հարազատների հետ։ «Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգություններն ու առաջարկները, ինչպես նաև պատասխանել հարցերին, հայտնելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։…
ԱԱԾ-ն նույնպես փաստահավաք կանի․ Աբազյանը՝ զինծառայողների հարազատներին
Օգոստոսի 19-ին ԱԱԾ դիմաց բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների հարազատներն հանդիպել են ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Քննարկումը տևել է շուրջ 2 ժամ։ Հանդիպման ժամանակ պայմանավորվել են իրենց ձեռքի տակ եղած բոլոր փաստերը ներկայացնել նրան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է անհետ կորածներից մեկի մայրը։ Հանդիպման ժամանակ Աբազյանն էլ իր հերթին վստահեցրել է`…
Անհայտ կորած զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում ԱԱԾ-ի դիմաց
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Ազգային անվտանգության ծառայության շենքի առջև։ Հարազատներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհայտ կորած է 21 զինծառայող, որոնցից միայն 9-ի մարմիններն են գտել, բայց նույնականացրել են միայն 8-ինը, իսկ մեկ զինծառայողի դեպքում դեռ չի ստացվում պարզել, թե ում երեխան է։ Ըստ հարազատի՝ իրենց…
Ծառայության են մեկնում նորակոչիկները
Նորակոչիկների՝ զինծառայության մեկնելու կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են 5-րդ զորամիավորման հրամկազմը, հոգևոր սպասավորները և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Սպաները նորակոչիկներին մաղթել են բարի ծառայություն, հորդորել են անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամանները և հայրենիքին իրենց պարտքը տալ պատասխանատվության բարձր գիտակցմամբ։…
Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են Փաշինյանի հետ
Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարությունում հանդիպում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարությունում լրագրողների հետ զրույցում Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը նշեց, որ հանդիպումը խնդրել են անհետ կորած զինծառայողների ծնողները: Անդրադառնալով անհետ կորած զինծառայողների թվին՝ Սարգսյանն ասաց, որ այս պահին նրանց թիվը 275 է: «Մենք 1000-ից ավելի անհետ կործաներ ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ…
Արցախի ԱԺ նախագահը հետմահու շնորհված պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների հարազատներին
Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Երևանում՝ ԱՀ մշտական ներկայացուցչությունում, հանդիպել է զոհված զինծառայողների հարազատներին, նրանց փոխանցել Արցախի նախագահի հրամանագրով հետմահու շնորհված պարգևները՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար։ «Նրանց արյամբ են երիզվել Արցախի Հանրապետության սահմանները, նրանց շնորհիվ այսօր ամուր…
Զոհվածների հարազատները եղել են բոլոր դիահերձարաններում և խնդիրներ չեն արձանագրվել․ ԱՆ
Հաշվի առնելով Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը ծառայողական քննություն է իրականացնելու՝ դիերի եւ մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրն ուսումնասիրելու համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը։ «Հաշվի առնելով լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որտեղ կասկածի տակ է առնվում դիահերձարաններում պահվող մասունքների ու դիակների ստույգ թիվը, առողջապահության նախարարությունը եւս…
Գերիները հեռախոսով կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ. Կարմիր խաչ
Ադրբեջանում գերեվարված անձանց հնարավորություն է ընձեռվել հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Այդ անձանց ԿԽՄԿ ներկայացուցիչների պարբերական տեսակցությունների հիմնական նպատակն է՝ օգնել կապ հաստատել ընտանիքների հետ: Ինչպես գիտեք, շփումների ավանդական ձևը Կարմիր խաչի նամակներն են: Վերջին իրադարձությունների կապակցությամբ իշխանությունների համաձայնությամբ նաև…















