Կադիս
Նվիրում ենք մեր հզոր մարտիկի նոր պաստառը․ Կադիսի հայերեն գրառումը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի «Կադիսը» Facebook-ում պաստառ է հրապարակել՝ նվիրված հայ ֆուտբոլիստին։ «Այսօր ձեզ նվիրում ենք մեր հզոր մարտիկի՝ Վատոյի նոր պաստառը», – ասված է նկարին կից արված գրառման մեջ, որը, ի դեպ, հայերենով է գրված։ Նշենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 19:15-ին, կմեկնարկի «Կադիսի» ու «Վիլյառեալի» հանդիպումը, որը կկայանա Լա Լիգայի 29-րդ տուրի…
Կադիսը հայերեն գրառում է արել՝ խնդրելով նկարագրել Հարոյանին
Իսպանական «Կադիսը» հայերեն հերթական գրառումն է զետեղել Facebook-ի իր էջում՝ առաջարկելով բնութագրել իր պաշտպան Վարազդատ Հարոյանին։ «Սիրելի երկրպագուներ, մեր հզոր պաշտպան Վատոյին նկարագրեք մեկ բառով»,- գրել է «Կադիսը»։
Ո՞ր ակումբն է Ռեալի գլխավոր մրցակիցը Լա Լիգայում․ Անչելոտի
«Կադիսի» հետ գոլազուրկ ոչ-ոքիից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լա Լիգայում չեմպիոնության պայքարում իրենց գլխավոր մրցակցի մասին։ Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։ Մարզչի խոսքով՝ իրենց գլխավոր մրցակիցը «Սևիլյան» է ու նրա հետ պետք է պայքարի «Ռեալը»։ Անչելոտին նշել է, որ «Սևիլյան» ունակ է պայքարել առաջին տեղի համար ու մադրիդյան ակումբն այժմ…
Լա Լիգա․ Հարոյանի Կադիսը հյուրընկալվեց Էսպանյոլին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի «Կադիսն» իր հերթական հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում։ 9-րդ տուրում ակումբը հյուրընկավեց «Էսպանյոլին»։ Խաղում գրանցվեց 2 գոլ։ Նախ առաջին կեսի ավելացրած րոպեին «Էսպանյոլին» առաջ մղեց Դե Տոմասը, իսկ 65-րդ րոպեին առավելությունն ամրապնդեց Մելամեդը։ Այսպիսով՝ «Կադիսը» 2-0 հաշվով պարտվեց «Էսպանյոլին»։ Նշենք, որ Հարոյանը եղել է ակումբի մեկնարկային կազմում ու չի փոխարինվել…
Հարոյանի տրանսֆերային արժեքը հատեց 1 մլն դոլարի շեմը
Հայաստանի հավաքականի ու Լա Լիգայում հանդես եկող իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային արժեքը աճել է ու հատել 1 միլիոն դոլարի շեմը։ Այս մասին տեղեկանում ենք Tarnsfermarkt-ի թարմացված տվյալներից։ Նշվում է, որ Հարոյանի տրանսֆերային արժեքն աճել է 300 հազար եվրոյով ու դարձել է 1,2 միլիոն եվրո։ Այսպիսով, Հարոյանը դարձավ Հայաստանի հավաքականի 6-րդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Հարոյանը դարձավ աշխարհում առաջին հայը, ով գոլ է խփում Լա Լիգայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իսպանակն «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը գոլի հեղինակ է դարձել ակումբի կազմում՝ Լա Լիգայի 7-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» հետ խաղի շրջանակներում։ Հայ ֆուտբոլիստին հաջողվել է հավասարեցնել հաշիվը, երբ թիմը պարտվում էր 1-0 հաշվով։ Սակայն, այնուամենայնիվ, խաղի մնացած հատվածում «Կադիսը» զիջեց ու ի վերջո պարտվեց 3-1 հաշվով։ Նշենք, որ Հարոյանը դարձավ առաջին հայազգի ֆուտբոլիստը, ով գոլ է…
Կումանին որակազրկել են 2 խաղով
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը վիճաբանություն ունեցավ մրցավարի հետ՝ «Կադիսի» հետ հանդիպման վերջնամասում։ Սա, իհարկե, անպատասխան չմնաց ու մրցավարը կարմիր քարտով պատժեց Կումանին։ Դրանից հետ որոշում է կայացել հոլանդացի մասնագետին որակազրկել 2 խաղով։ Այս մասին հայտնում է Marca պարբերականը։ Նշվում է, որ «Բարսելոնան» ու Կումանը նաև տուգանվել են։
Չէր հերիքում վերջին փոխանցումը․ Կումանը մեկնաբանել է Կադիսի հետ խաղը
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է «Կադիսի» հետ արտագնա ոչ-ոքին։ Նա նշել է, որ թիմը լավ խաղաց, բայց քիչ էին կրեատիվ գործողությունները։ Կումանի խոսքով՝ իրենց չէր հերիքում վերջին փոխանցումը։ «Բարսայի» մարզիչն ասում է, որ մտածում էին՝ կխփեն գոլ, բայց դա չստացվեց, իսկ եթե գոլ չես խփում, չես կարող հաղթել խաղում։ Հիշեցնենք, որ «Կադիսում» է…
Հարոյանի Կադիսն այսօր կհյուրընկալվի Բարսելոնային
Կատալոնական «Բարսելոնան» այսօր սեփական հարկի տակ կընդունի «Կադիսին», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ Խաղը կկայանա Լա Լիգայի 6-րդ տուրի շրջանակներում։ Բուքմեյքերները խաղի ֆավորիտ համարում է «Բարսային»՝ գնահատելով թիմի հաղթանակի գործակիցը 1,57 գործակցով։ «Կադիսի» հաղթանակը ստացել է 5,75 գործակիցը, իսկ ոչ-ոքին՝ 4,20 գործակիցը։
Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը
Իսպանական Լա Լիգան շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնը։ Կառույցի Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի ու «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը հայերենով ասում է․ «Շնորհավո՛ր անկախության օրդ, Հայաստան»։ Նշված նախադասությունը գրված է նաև տեսանյութի ետնանկարում։
Հարոյանն ընդգրկվել է Կադիսի հայտացուցակում (ՆԿԱՐ)
Հայաստանի ազգային հավաքականի ու իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը ընդգրկվել է «Օսասունայի» դեմ խաղի հայտացուցակում։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Հանդիպումը կայանալու է Լա Լիգայի 3-րդ տուրի շրջանակներում ու մեկնարկելու է այսօր՝ 21:30-ին։ Նշենք, որ Հարոյանը իրեն բավական հաջող է դրսևորում իսպանական թիմում ու մոտ է մեկնարկային կազմում հիմնական տեղ նվաճելուն։
Լա Լիգան հայերենով շնորհավորել է Հարոյանին (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Իսպանական Լա Լիգայի Facebook-յան պաշտոնական էջում հայերեն լեզվով գրառում է հայտնվել։ Լա Լիգան հայերենով շնորհավորանք է հղել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կադիսի» ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին։ Հիշեցնենք, որ Հարոյանի ծննդյան տարեդարձը երեկ էր՝ օգոստոսի 24-ին։ Հայ կենտրոնական պաշտպանը դարձավ 29 տարեկան։