Կազմակերպություն

  • Արցախի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ին և այլ կազմակերպությունների՝ Բեյզ Մեթըլսի գործունեության էկոլոգիական փորձաքննության համար

    Արցախի կառավարությունը դիմել է ՄԱԿ-ին և այլ կազմակերպությունների՝ Բեյզ Մեթըլսի գործունեության էկոլոգիական փորձաքննության համար

    Արցախի տեղեկատվական շտաբի՝ երեկ հրապարակած՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու մասին հայտարարության հիման վրա ընդունվել է Արցախի Հանրապետության կառավարության որոշում: «Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Սակայն հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների»…

  • Հայտնի են խաղաղության Նոբելյան մրցանակակիրները

    Հայտնի են խաղաղության Նոբելյան մրցանակակիրները

    2022 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակը ստացել են ռուսական Մեմորիալ իրավապաշտպան կազմակերպությունը, որի գործունեությունը ՌԴ-ում արգելվել է, բելառուսական Վյասնա իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ալես Բելյացկին և ուկրաինական Քաղաքացիական ազատությունների կենտրոն կազմակերպությունը։ «Խաղաղության մրցանակի դափնեկիրները ներկայացնում են քաղաքացիական հասարակությունն իրենց երկրներում։ Երկար տարիներ նրանք պայքարել են իշխանությանը քննադատելու և քաղաքացիների հիմնական իրավունքները պաշտպանելու իրավունքի համար։ Նրանք առանձնահատուկ ջանքեր…

  • ՀԱՊԿ-ը չի օգնում Հայաստանին . Պետք է դուրս գալ այդ կազմակերպությունից

    ՀԱՊԿ-ը չի օգնում Հայաստանին . Պետք է դուրս գալ այդ կազմակերպությունից

    Ամբսուրդ է, երբ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, ու դեռ պետք է նրանց հիմնավորի, որ իր սուվերեն տարածքի վրա են ագրեսիա կիրառում, պետք է հիմանվորի, որ իր բնակավայրերի վրա են հարձակվել, պետք է հիմնավորի, որ նույնիսկ ռուսական զորքերի տեղակայման վայրերի վրա են հարձակվել։ Նույնիսկ եթե Հայաստանը պատերազմ Հայտարարի Ադրբեջանին, միևնույն է՝ չեն օգնելու Հայաստանին։ Այնպիսի տպավորություն…

  • Ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են իրենց պատկանող տներից․ ՄԻՊ

    Ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են իրենց պատկանող տներից․ ՄԻՊ

    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն սեպտեմբերի 23-ին ընդունել է 2001-2004թթ ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին եւ “Humanitarian Dialogue” միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին։ Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը…

  • Նյու Յորքում ՄԽ համանախագաները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին

    Նյու Յորքում ՄԽ համանախագաները կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին

    ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն իր կարծիքն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության մասին։ «Չէի ասի, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն անգործության է մատնված: Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, բայց այնուամենայնիվ,-ասել է նա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, ինչպես նաև նրանց բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ նախատեսված են Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։…

  • L’Œuvre d’Orient-ը պահանջում է ԼՂ վերադարձնել ողջ պատմական տարածքը. Արցախի ՄԻՊ

    L’Œuvre d’Orient-ը պահանջում է ԼՂ վերադարձնել ողջ պատմական տարածքը. Արցախի ՄԻՊ

    Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստերի հավաքագրման հիմքով արձանագրություններ է հրապարակել ֆրանսիական L’Œuvre d’Orient կազմակերպությունը, որի հիմնական առաքելությունն է աջակցություն ցուցաբերել արևելյան քրիստոնյաններին կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու հրապարակել ֆրանսիական կազմակերպության արձանագրությունները: Ըստ այդմ՝ արձանագրվել է, որ – Լեռնային Ղարաբաղի հայերը…

  • Շուշեցիները քննարկել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների հարցեր

    Շուշեցիները քննարկել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների հարցեր

    2021թ. սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում տեղի ունեցավ Շուշիի հասարակական կազմակերպության ներկայացուցիչների համատեղ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին բռնի տեղահանված շուշեցիներին հուզող հրատապ հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Շուշիի գրասենյակից: «2021թ. սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբում տեղի ունեցավ Շուշիի հասարակական կազմակերպության ներկայացուցիչների համատեղ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվեցին…

  • 4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին

    4.1 մլրդ դրամի գերավճարի գումարները վերադարձվել են 29 306 հարկ վճարողներին

    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության կողմից 2021թ. մայիս ամսին համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխության արդյունքում` ՀՀ պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշիվներում հաշվառված և 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա գերավճարը վերադարձվել է կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի միասնական հաշվին: Մասնավորապես,  շուրջ 4.1 մլրդ դրամ գերավճարի մնացորդը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ամբողջությամբ փոխանցվել…

  • ԱՀԿ-ն կորոնավիրուսի ծագման վերաբերյալ նոր հետազոտություններ ացկացնելու առաջարկ կանի

    ԱՀԿ-ն կորոնավիրուսի ծագման վերաբերյալ նոր հետազոտություններ ացկացնելու առաջարկ կանի

    Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Ֆադելա Չայբը հայտնել է, որ ԱՀԿ-ը մասնագետներն առաջարկ կներկայացնեն կորոնավիրուսի ծագման վերաբերյալ նոր հետազոտություններ ացկացնելու մասին: Միացյալ Նահանգները նախօրեին ԱՀԿ-ին կոչ էին արել երկրորդ հետաքննությունն անցկացնել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ, իսկ անկախ փորձագետներին Չինաստանում լիարժեք հասանելիություն կտրվի նախնական տվյալներին եւ նմուշներին: Բրիտանիան եւս համանման կոչով է հանդես եկել: Այս մասին տեղեկանում ենք…

  • Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային զանգվածով փլվածք

    Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային զանգվածով փլվածք

    ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածով փլվածք՝ 30-40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ «Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվում են փլվածքի հետևանքների մաքրման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

  • Ստեֆան Դյուժարիկ անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության իրականացմանը

    Ստեֆան Դյուժարիկ անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության իրականացմանը

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Արցախում ՄԱԿ-ի մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին հարցին: Խոսնակը հայտնել է, որ ՄԱԿ-ը վանկանում է առանց խոչընդոտների հումանիտար մուտք ունենալ Լեռնային Ղարաբաղում, ինչպես աշխարհի բոլոր վայրերում է: Դյուժարիկն ընդգծել է, որ դա տեղի չի ունեցել Ադրբեջանի իշխանությունների կողմից համաձայնության բացակայության պատճառով: «Մենք հույս ունենք, որ…

  • Freedom House-ը հորդորել է Ադրբեջանին՝ աջակվել ՄԻԵԴ-ի ջանքերին

    Freedom House-ը հորդորել է Ադրբեջանին՝ աջակվել ՄԻԵԴ-ի ջանքերին

    Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է հղել Ադրբեջանին։ Կազմակերպությունը հորդորել է այդ պետությանը համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ կապված այնտեղ անազատության մեջ պահվող հայ անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ հաղորդումների ստուգման ու այս հարցերի շուրջ թափանցիկ հետաքննության համար։ Freedom House-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ պետք է դատարաններին տրամադրել բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։

  • Արա Այվազյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

    Արա Այվազյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի հետ քննարկել է հայ ռազմագերիների հարցը

    ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Զրուցակիցները բարձր են գնահատել ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը: «Զրույցի առանցքային թեմաներից էր ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:…

  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն գնով կանխել նոր Սառը պատերազմը

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ամեն գնով կանխել նոր Սառը պատերազմը

    ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի անդամ-երկրների հանդիպմանը, որտեղ քննարկվում է ՄԱԿ-ի հաջորդ ղեկավարի ընտրությունների հարցը ասել է՝  այս պահին Գուտերեշը միակ թեկնածուն է ընտրություններում: «Ես զգուշացրել եմ նոր աշխարհառազմավարական բաժանման և գերտերությունների միջև հարաբերությունների դիսֆունկցիայի վտանգի մասին: Դա անվերջ կբարդացնի միջազգային համագործակցությունն այն պահին, երբ այն ամենից շատ է անհրաժեշտ: Մենք…

  • ԱՀԿ-ն կոչ է արել նախապատրաստվել նոր համավարակին

    ԱՀԿ-ն կոչ է արել նախապատրաստվել նոր համավարակին

    Նոյեմբերի 9-14-ը կայանալիք Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ժամանակ քննարկման առանցքային հարցերից մեկը նոր համավարակն է լինելու: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ մարդկությունը պետք է սկսի նախապատրաստվել նոր համավարակին։ «Վերջին մեկ տարում մենք տեսանք, որ արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու համար առողջապահական ամուր ենթակառուցվածքներ ունեցող երկրները կարողացան արագ գործել SARS-CoV-2 վիրուսի տարածումը վերահսկելու և զսպելու համար»,…