Կաթողիկոս
Գարեգին Բ-ն առավոտյան այցելել է Եռաբլուր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Սուրբ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ Քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում տեսանյութով է կիսվել, որին կից գրված է․ «Այսօր առավոտյան Ամենայն Հայոց Հայրապետն այցելել է Եռաբլուր՝ Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը փոխանցելու այնտեղ ննջող մեր հերոս քաջորդիներին և աղոթելու նրանց հոգիների հանգստության համար»։ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/3884670338262883?__cft__%5B0%5D=AZXt0xwMMJg7Utzl97xgn_7P2r7QuBFnhIJHVMtrMVh-jrZOtpLIp6VWn7IBFhia1Hm16Vg2bDRFaF1jr7NTzYpRe1jT84RalZ-wa-5yITq9a6NaJWUDa3QIHBEgxLuule6FuwZc8sIWXEtaZBOYhw0ttAeMm6_iWYbnwYXzFApY4w&__tn__=%2CO%2CP-R
Այսօր բոլոր եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան արարողություն
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հայաստանյան բոլոր եկեղեցիներում, Սուրբ Պատարագի ավարտին կատարվելու է հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։ Այս մասին ավելի վաղ տեղեկացրել էին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ արարողությունը կատարվելու է Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ։ https://www.facebook.com/infoservicesofmothersee/posts/1546381345553831?__cft__%5B0%5D=AZUz87_ks7mCmfx0CaX1XC3t7WrBclE542tV8QfwXhOnffg6xF9bESSEoJB5_YjyEHjxvLBdyO8Tn0_bn2QujHLJEUOHRAdWqRpGmt3EMuHOAQH4gKmJ9A52u7UVZpe4lObaqTG8g16SIOXck715PJmu&__tn__=%2CO%2CP-R
Գարեգին Բ-ն հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Դեկտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայրենիքում տիրող իրավիճակին, առկա մարտահրավերներին»։ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/3822730454456872?__cft__%5B0%5D=AZXpfwN55eF-GzqQWdauaQQce_H7TX7To4tw6gK1Nd3zqg8KA7nTRsmdIvsAIDJgkojTkA9eiDwyCsihPNvG_w65s24Bn81Ig7lffmTGf9CyVLxuIK1Lcd3cr_RtICP5DSY&__tn__=%2CO*F
Արամ Ա-ն Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը կոչով է հանդես եկել, որում առաջարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ https://www.facebook.com/factor.am/posts/882075002338793?__cft__%5B0%5D=AZXTvFQ9pbxGx4Qb8123Y-8LsvB5InZPYsZiuou14TJYZ-I4gk2CIobT3O-uaSbGRhnCxq_7J-DrXV8YyAaG-ijkhWkMBor6pcxTS2QIz3qRucO9DJSkMtFGou_qXBLSwYtMwLUYHTNstoft6biH4NR3_Bj2vp4u-2fhxqKn9NdpaQ&__tn__=%2CO%2CP-R
Գարեգին Բ-ն ԱԺ-ին կոչ է արել ընտրել նոր վարչապետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ։ Կաթողիկոսը Ազգային ժողովին կոչ է արել քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ https://www.facebook.com/Vehapar/posts/1291743291187485?__cft__%5B0%5D=AZWBenLyxvZZ8QoNBUBNnrEK0YxbtCcmDW6JZExDnXE_EP8iR0vi9pAOcZD2Nc_RZMFuPAOeJSpdjtJC_k-vty6Mcj7W_3WNG-i5aFVm_wod9RKQBveMfSJMB7CX5_5VWG-itcEGt1rxbFtswotlZbJz6aHAuYr8-2TdKo8MQ7uSbA&__tn__=%2CO%2CP-R
Արարատ Միրզոյանը հանդիպել է Գարեգին Բ կաթողիկոսի հետ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը գրառում է կատարել Facebook-ում: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեցի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի հետ»: https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/3730299357008501
Գարեգին Բ-ի հորդորով՝ հացադուլավորները դադարեցրել են ակցիան
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է Հանրապետության Հրապարակում հացադուլ իրականացնող Գեղամ Մանուկյանին, Գարիկ Ավետիսյանին ու Տիգրան Սուքիասյանին։ Նա հորդորել է դադարեցնել հացադուլը։ Նրանք չեն մերժել Գարեգին Բ-ի հորդորը ու հացադուլի 9-րդ օրը դադարեցրել են այն։ Մանուկյանը Կաթողիկոսին շնորհակալություն է հայտնել։
Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի Facebook-ի էջում գրված է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է նոյեմբերի 28-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Տոնին Մայր Աթոռի Սուրբ…
Ողջունում ենք Ֆրանսիայի Սենատի կողմից ԼՂՀ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի որդեգրումը
Ողջունում ենք քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի որդեգրումը։ Այս մասին գրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Սա կարևոր և անհրաժեշտ մարդասիրական քայլ էր Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի միջազգային ճանաչման ճանապարհին։ Հայրապետական Մեր օրհնությունն ենք հղում Ֆրանսիայի բարեկամ երկրին, բարեսեր ժողովրդին և…
Մայր Աթոռում գործելու է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Վահրամ քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հաստատվել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ։ Գրասենյակի պատասխանատու է նշանակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը»։ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/3771227386273846
Նոյեմբերի 22-ը՝ հիշատակի օր
Քահանա Վահրամ Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը,…
Նոյեմբերի 22-ը կհայտարարվի նահատակված հերոսների հիշատակի օր
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով՝ հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, հայտարարել արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն:
Այս ճակատագրական օրերուն մեզմէ կը պահանջուի ըլլալ միակամ ու խոհեմ․ Արամ Ա կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Facebook-ի իր էջում գրել է․ «Պարտադրուած համաձայնութիւններուն նկատմամբ, որքան ալ անխուսափելի ըլլան, մեր ժողովուրդի զաւակներուն մերժումը բնական է ու արդար։ Սակայն, այս ճակատագրական օրերուն մեզմէ կը պահանջուի ըլլալ միակամ ու խոհեմ՝ հեռու մնալով մեր ներքին միասնականութիւնը ջլատող արտայայտութիւններէ ու քայլերէ։ Աշխարհը պէտք է իմանայ, թէ բոլոր պայմաններուն մէջ Արցախը մե՛րն…
Յուրաքանչյուր հայ զինվոր է․ Արամ Ա Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Facebook-ի իր էջում գրել է․ «Յուրաքանչյուր հայ զինվոր է։ Հայրենիքի ազատության ու անկախության համար կռվելը սոսկ պարտավորություն չէ, այլ պատիվ ու հպարտություն։ Փա՜ռք ու պատիվ հայոց քաջ բանակին»։ https://www.facebook.com/CatholicosAramI/posts/3650804184941455
30 տարիներ շարունակ աշխարհին դիմաց ըսինք և այսօ՛ր ալ կ՚ըսենք՝ Արցախը մե՛րն է․ Արամ Ա Կաթողիկոս
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Facebook-ի իր էջում գրել է․ «30 տարիներ շարունակ աշխարհին դիմաց ըսինք եւ այսօ՛ր ալ կ՚ըսենք.- Արցախը մե՛րն է։ Մեր ինքնորոշման իրաւունքը մեր արեան գնով հաստատեցինք։ Մեր հայեացքները, մտածումներն ու աշխատանքները պէտք է ուղղենք դէպի Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչում»: https://www.facebook.com/CatholicosAramI/posts/3648128711875669













