Կալանավորված անձ
Փարիզում 3 քրդերի սպանության գործով կալանավորված անձը հայտնել է օտարերկրացիների նկատմամբ ատելության մասին
Փարիզում երեք քրդերի սպանության գործով ձերբակալված կասկածյալը քննիչներին պատմել է «օտարերկրացիների հանդեպ իր ատելության մասին», հայտնել են Փարիզի դատախազները։ Ուրբաթ օրը 69-ամյա տղամարդը ձերբակալվել է այն բանից հետո, երբ կրակել եւ սպանել է երկու տղամարդու եւ մեկ կնոջ՝ Փարիզի 10-րդ թաղամասում գտնվող քրդական մշակութային կենտրոնում եւ մոտակայքում գտնվող քրդական սրճարանում։ Սպանությունները ապշեցրել են համայնքին, եւ…
Պատգամավորների՝ կալանավորվածներին տեսակցելու իրավունքին առնչվող նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ
«Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը այսօր՝ մարտի 5-ին, առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ նիստում։ Նախագիծը բազմաթիվ քննարկումներից հետո ստացավ 70 կողմ, 21 դեմ և 22 ձեռնպահ ձայներ: Այն ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։ Առաջարկվում է, որ պահման վայրեր այցելելու հնարավորությունը նշելուց բացի՝ հստակ նշվի տեսակցելու…
Կախված վիճակում կալանավորված անձ է հայտնաբերվել
Օգոստոսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը հայտնաբերել է կալանավորված անձ, 25.11.1955թ. ծնված Ժորա Հակոբի Հակոբյանի դին՝ պատուհանի ճաղավանդակից իրեն հատկացված սավանով կախված վիճակում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից: Ժ. Հակոբյանը մեղադրվում էր կնոջ և աներորդու սպանությունների համար: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական…
Կալանավորված անձը վիրահատվել է Պաշտպանի աջակցությամբ
Կալանավորված անձի դուստրը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով աջակցել քրեակատարողական հիմնարկում գտնվող հոր պատշաճ բուժօգնությունը կազմակերպելու հարցում: Դիմումատուն Պաշտպանի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ հայրն ունի առողջական մի շարք խնդիրներ, ենթարկվել է վիրահատության, սակայն ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում նրա մոտ առաջացել է առողջական նոր խնդիր, որի պատճառները պարզելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել: Բարձրացված խնդրի առնչությամբ Պաշտպանի…