կամավորներ
Ուկրաինան կանգնած է վճռորոշ ընտրության առաջ․ ԱՄՆ-ի ճնշումներն ու պատերազմի կորուստների աճը
ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումները նախագահ Զելենսկու վրա՝ Ռուսաստանին խաղաղության վիճելի պայմանագիր ընդունելու նպատակով։ Ուկրաինան ստիպված է ընտրության առաջ՝ պահպանել արժանապատվությունը, թե առանցքային արևմտյան աջակցությունը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ռազմական կորուստները աճում են, իսկ նոր օրենսդրական փոփոխությունները երիտասարդ զինվորներին ավելի արագ են բերում ճակատամարտի դաշտ։
Ուկրաինա ժամանած օտարերկրյա կամավորներն այսօր կկարողանան ստանալ քաղաքացիություն
Այսօր՝ մարտի 9-ին, Ուկրաինա ժամանած բոլոր օտարերկրյա կամավորները կկարողանան ստանալ Ուկրաինայի քաղաքացիություն։ Այս մասին հայտարարել է երկրի Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Եվգեն Յենինը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել մարդկանց աշխարհի տարբեր երկրներից գալ ու կռվել հանուն Ուկրաինայի, հանուն Եվրոպայի՝ ընդդեմ Ռուսաստանի։ Նշենք, որ մարտի 6-ից ի վեր Ուկրաինայի…
Արցախի նախագահը պարգևատրեց պատերազմում մարտական ծառայություններ մատուցած աշխարհազորայիններին
Օգոսոտոսի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արայիկ Հարությունյանը մի շարք աշխարհազորայինների և կամավորականների պարգևատրել է 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պետական սահմանի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար: Մեդալներ շնորհվել են նաև հետմահու: «Արարողությունը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ, այնուհետև հնչեցին Արցախի և Հայաստանի օրհներգերը: ՀՀ…
Արայիկ Հարությունյանն ընդունել է Մալա Էզդիա եզդիների ազգային շարժման ներկայացուցիչներին
Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Մալա Էզդիա» եզդիների ազգային շարժման և հայ-եզդիական միասնական կամավորական ջոկատի անդամներին՝ շարժման ղեկավար Այսեր Իսայանի գլխավորությամբ։ տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարը նշել է, որ հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի, և եզդիները ծանր պահերին միշտ եղել են Հայաստանի ու Արցախի կողքին: Նախագահ…
Ցանկացողները կարող են գալ Արցախ, գրանցվել որպես ԱՀ քաղաքացի և ծառայել ՊԲ-ում․ Բալասանյան
Sputnik Արմենիայի եթերում Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը անդրադարձել է այն տեղեկությանը, թե Հայաստանն Արցախից հանում է իր ռազմական ստորաբաժանումները և այլևս զորակոչիկներ չի ուղարկելու Արցախ։ «Ցանկացողները կարող են գալ Արցախ, գրանցվել որպես ԱՀ քաղաքացի և ծառայել Պաշտպանության բանակում։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը գտնվում են այստեղ և խնդիր ունեն թույլ չտալ, որ լինի երկկողմանի ոտնձգություն,…
Հուսով եմ, որ մինչև մահս կքայլեմ Շուշիի փողոցներով․ Սասուն Միքայելյան
Երկրապահ կամավորականների միության հերթական վաշտերը փետրվարի 22-ին մեկնել են սահման՝ մարտական հերթափոխի՝ թվով 225 հոգի: Մարտական հերթապահության հերթափոխի մեկնող անձնակազմին անփորձանք ծառայություն մաղթեց ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: «Բոլորիս համար պարզ է՝ ինչ իրավիճակ է սահմաններում և մենք բոլորս պիտի կարողանանք մեր գործն անել, գիտակցաբար մեր սահմանները պահենք, ավելի հզորանանք, երկրապահը այսօր էլ ավելի պիտի…
Հայ Կամավորների Բանկը կիրականացնի «Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը
Մարտի 20-ին՝ Երջանկության միջազգային օրը, «Հայ Կամավորների Բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում կամավորության մշակույթի ձևավորուման, զարգացուման ու տարածման նպատակով կիրականացնի ,«Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխությունը։ Կամփոփվի 2020 թվականի համաճարակային և պատերազմական իրավիճակներում կամավորությամբ զբաղված անհատների, նախաձեռնությունների և տարբեր ընկերությունների կատարած անգնահատելի աշխատանքը՝ մատնանշելով կամավորական աշխատանքի կարևորությունն ու անհրաժեշտությունը հատկապես արտակարգ իրավիճակներում: Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտ…
Կոռնիձոր կամավորական համահավաք առանձնակի վաշտի հրամանատարը դիմել է ՊԲ-ին
Արա Խուդավերդյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «ԱՀ՛,ՊԲ՛,վերջապես ասեք, թե ՀՀ֊ից եկած կամավորներին երբ եք իրենց հասանելիք գումարները և պարգևավճարները փոխանցելու ձեր իսկ Արցախ բանկին՝ ստանալու համար։ Հերիք է խաբեք! Գնահատել սովորեք և կատարեք ձեր աշխատանքը ըստ պատշաճի։ «Կոռնիձոր» կամավորական համահավաք առանձնակի վաշտի հրամանատար՝ Արա Խուդավերդյան»։ https://www.facebook.com/ara.khudaverdyan/posts/2185241791606201
Կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահության հերթափոխ
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող կամավորական ջոկատներից մեկն իրականացրել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստուգվել է հերթափոխի մեկնող անձնակազմի պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորում է անցկացվել հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։
Վարչապետը հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ: Ողջունելով կամավորականներին՝ վարչապետը նշել է. «Հարգելի եղբայրներ, ուրախ եմ մեր այսօրվա հանդիպման համար: Մենք, ինչպես և պայմանավորվել էինք, այսօր հանդիպում ենք որպես կամավոր կամ զորահավաքի շրջանակում առաջնագիծ մեկնած խմբերի, ջոկատների ներկայացուցիչների հետ, ովքեր տարբեր ձևաչափերով հանդես են…
Քաշաթաղում կամավորների աջակցության կարիք կա
Քաշաթաղում կամավորների աջակցության կարիք կա: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քաշաթաղի շրջանի վարչակազմը։ «Սիրելի՛ կամավորներ Ինչպես պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս ենք զգացել ձեր ներկայությունը,աջակցությունը արցախահայության կողքին, այնպես և հիմա առավել քան անհրաժեշտ է 10-15 կամավորների աշխատուժի աջակցությունը՝ մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը Քաշաթաղի շրջանի հյուսիսային թևի թվով 22 համայնքների դպրոցների գույքի բարձման և…
Սպանդարյանի կամավորների կոչը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի Facebook-ի էջը տեսանյութ է հրապարակել, որում կամավորները հանդես են եկել կոչով։ https://www.facebook.com/100006146370343/videos/2753112684903584
Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր Facebook-ի էջում գրում է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր ընդունել եմ Աբխազիայի հայ համայնքի կամավորական ջոկատների ներկայացուցիչներին, ովքեր հայրենի հողի կանչով Արցախում են: Տղաները եկել են՝ քաջ գիտակցելով ստեղծված իրավիճակը, եկել են իրենց եղբայրների հետ թշնամու դեմ մարտի դաշտում կռվելու և Հայրենիքի պաշտպանության սուրբ գործում իրենց անձնական ներդրումն ունենալու: Ընդհանրապես,…
Դեղերի տրամադրում մարտական գործողություններին մասնակցած անձանց. Կառավարության որոշում
Կառավարության 318-Ն որոշման համաձայն` մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար: Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից: Կամավորների դեպքում անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք:
Reuters-ի անդրադարձը առաջնագիծ մեկնած լիբանանահայ կամավորներին
Reuters լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Լիբանանում ստեղծված ծանր տնտեսական վիճակի պատճառով Հայաստան մեկնած մարդկանց մասին, ովքեր չէին էլ պատկերացնում, որ շուտով պատերազմ կսկսվի, և իրենք կկամավորագրվեն՝ ռազմաճակատ մեկնելու։ Այդ երիտասարդներից մեկն էլ Վարդգեսն է, ով նախընտրել է գործակալության հետ զրույցում չհայտնել իր ազգանունը։ «Ես հենց այդ գիշեր էի ցանկանում մեկնել։ Ինձ թվում էր, որ…















