Կայրաթ

  • Կամոն ու Ուդոն կարող են խաղալ նույն ակումբում

    Կամոն ու Ուդոն կարող են խաղալ նույն ակումբում

    Հայաստանի ազգային հավաքականի 2 ֆուտբոլիստներ՝ Կամո Հովհաննիսյանն ու Սոլոմոն Ուդոն կարող են հայտնվել նույն ակումբում։ Կամոն օրերս պաշտոնապես հեռացավ ղազախական «Կայրաթից», որից հետո ռուսական ակումբները մրցավազք սկսեցին նրա տրանսֆերի համար։ Այդ մրցավազքին միացած ակումբներից մեկը «Նիժնի Նովգորոդն» է, որը միաժամանակ հետաքրքրված է նաև Ուդոյի ծառայություններով ու վերջինիս հրավիրել է ակումբում փորձաշրջան անցնելու։ Այս մասին տեղեկանում…

  • Հովհաննիսյանը հեռացավ Կայրաթից

    Հովհաննիսյանը հեռացավ Կայրաթից

    Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հեռացավ Ղազախաստանի «Կայրաթից»։ Այս մասին հայտնում է Vesti-ն։ Նշվում է, որ Հովհաննիսյանն արդեն հանձնել է Ալմաթիում գտնվող իր բնակարանը։ Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստի ու «Կայրաթի» միջև եղած պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի 31-ին, որից հետո Հովհաննիսյանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։ Հիշեցնենք, որ Transfermarkt-ի հրապարակած վերջին տվյալներով՝ Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը…

  • Կամո Հովհաննիսյանը կարող է տեղափոխվել Լա Լիգա

    Կամո Հովհաննիսյանը կարող է տեղափոխվել Լա Լիգա

    Հայաստանի ազգային հավաքականի ու ղազախական «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը կարող է ձմռանը տեղափոխվել իսպանական Լա Լիգա։ Այս մասին գրում է Vesti-ն։ Նշվում է, որ Հովհաննիսյանով հետաքրքրված են միանգամից մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում՝ ակումբ Լա Լիգայից։ Բայց աղբյուրը չի նշում, թե կոնկրետ որ ակումբի մասին է խոսքը։ Նշվում է նաև, որ «Կայրաթը» հետաքրքրված է…

  • Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստն է

    Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի առաջնության ամենաթանկ ֆուտբոլիստն է

    Հայաստանի ազգային հավաքականի ու «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը շարունակում է գլխավորել Ղազախաստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը։ Այս մասին տեղեկանում ենք Transfermarkt-ի հրապարակած տվյալներից։ Այսպիսով, Բարսեղյանը տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 2,5 միլիոն եվրո։ Նրան նախորդում է «Կայրաթի» կիսապաշտպան Յացեկ Գուրալսկին, ում տրանսֆերը գնահատվում է 1,8 միլիոն եվրո։ Իսկ Ղազախստանում հանդես հայ ֆուտբոլիստների շարքում Բարսեղյանից…

  • Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Բաքու Կայրաթի հետ և չի մասնակցի Քարաբախի հետ հանդիպմանը

    Կամո Հովհաննիսյանը չի մեկնի Բաքու Կայրաթի հետ և չի մասնակցի Քարաբախի հետ հանդիպմանը

    Հոկտեմբերի 21-ին Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի շրջանակներում նախատեսված է ադրբեջանական «Քարաբախի» ու ղազախական «Կայրաթ» հանդիպումը։ Հայաստանի Ազգային հավաքականի ու «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանն ակումբի հետ չի մեկնի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու՝ արտագնա հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Sport.kz-ն։ Նշվում է, որ այս տվյալը հաստատվել է ադրբեջանական ակումբի մամուլի ծառայության ղեկավարի կողմից, ով նշել է, որ Կամոն…

  • Ալաշկերտից կրած պարտությունից հետո Կայրաթի մարզիչը հրաժարական տվեց

    Ալաշկերտից կրած պարտությունից հետո Կայրաթի մարզիչը հրաժարական տվեց

    Երեկ «Կայրաթը» Երևանում շատ համառ պայքարում 3-2 հաշվով զիջեց հայկական «Ալաշկերտին» ու լքեց պայքարը Եվրոպա Լիգայում։ Արդյունքները խաղից հետո ամփոփել է ղազախական ակումբի գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերը։ Նա նշել է, որ իրենց չհաջողվեց հասնել համապատասխան արդյունքի ու այդ պատճառով ինքը հրաժարական է տալիս մարզչի պաշտոնից։ Հիշեցնենք, որ «Ալաշկերտը» հաղթելով տեղափոխվեց Եվրոպա Լիգայի որակավորվան 4-րդ փուլ,…

  • Եվրոպա Լիգա․ Ալաշկերտը մեկնել է Ղազախստան՝ Կայրաթի հետ հանդիպման

    Եվրոպա Լիգա․ Ալաշկերտը մեկնել է Ղազախստան՝ Կայրաթի հետ հանդիպման

    Չեմպիոնների Լիգայից դուրս մնացած «Ալաշկերտը» իր պայքարը շարունակում է Եվրոպա Լիգայում։ Այստեղ հայկական ակումբի մրցակիցը լինելու է ղազախական «Կայրաթը», որի կազմում է հանդես գալիս նաև Կամո Հովհաննիսյանը։ «Ալաշկերտն» արդեն մեկնել է Ալմաթի, որտեղ էլ անցկացնելու է առաջին խաղը։ Նշենք, որ հանդիպումը մեկնարկելու է օգոստոսի 5-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին։

  • ՉԼ-ից դուրս մնացած Ալաշկերտը պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայում

    ՉԼ-ից դուրս մնացած Ալաշկերտը պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայում

    Հայկական «Ալաշկերտը», որը երեկ պարտվեց «Շերիֆին» նաև դրսում ու դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից, պայքարը կշարունակի Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլում։ Այնտեղ «Ալաշկերտի» մրցակիցը կլինի Կամո Հովհաննիսյանը «Կայրաթը»։ Առաջին հանդիպումը կկայանա ղազախական ակումբի հարկի տակ՝ օգոստոսի 5-ին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։

  • Այս տարի նպատակներ ունեմ Կայրաթի ու ազգային հավաքականի հետ կապված․ Հովհաննիսյան

    Այս տարի նպատակներ ունեմ Կայրաթի ու ազգային հավաքականի հետ կապված․ Հովհաննիսյան

    Հայաստանի հավաքականի ու Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը խոսել է իր ապագայի մասին՝ Sports true-ի հետ զրույցում։ Նա ասել է, որ իր պայմանագրի ժամկետը լրանում է այս տարի, բայց այն երկարաձգելու վերաբերյալ դեռևս բանակցություններ չեն սկսվել։ Հովհաննիսյանի խոսքով՝ չգիտի, թե ինչ կլինի հաջորդ տարի՝ կամ կմնա, կամ կհեռանա։ Հայ ֆուտբոլիստը նշել է, որ այս…

  • Ամուսնացել է Կամո Հովհաննիսյանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Ամուսնացել է Կամո Հովհաննիսյանը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը ամուսնացել է։ Այս մասին կարելի է տեղեկանալ Հովհաննիսյանի Instagram-ի էջից, որտեղ 28-ամյա պաշտպանը լուսանկարներ է տեղադրել պսակադրության արարողությունից։ Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում։

  • Նոան ժամանել է Ալմաթի (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Նոան ժամանել է Ալմաթի (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Երևանի «Նոան» արդեն ժամանել է Ալմաթի, որտեղ Եվրոպա Լիգայի որակավորման փուլի շրջանակներում մրցելու է «Կայրաթի» հետ։ Ղազախստան ժամանելու մասին հրապարակում է կատարել ակումբի Facebook-ի պաշտոնական էջը։ Հիշեցնենք, որ «Նոան» «Կայրաթի» հետ կմրցի վաղը՝ օգոստոսի 27-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին։ https://www.facebook.com/noah.footballclub/posts/1032511417204989?__cft__[0]=AZXzGV4esQ47bZB31fD–_VO6Gxo1NFV-WdxCZoZO-LeUvzUuVQVt796lBjRfxgy9IV15CPL3b1K8kCnM6uILXWmWuVLfx10iZQesclj6BNoy6q8bokp2LNrTC1dOl668SU0LqkcUKn5B9FBN7t1kzL6VvHSBoe8kla7KuEZJCx0aw&__tn__=%2CO%2CP-R

  • 25-ամյա ղազախ պաշտպանը տեղափոխվել է Լոռի

    25-ամյա ղազախ պաշտպանը տեղափոխվել է Լոռի

    Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Լոռի» ֆուտբոլային ակումբի Facebook-ի էջում գրված է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Լոռի» ՖԱ է տեղափոխվել ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսսելսկին։ 25-ամյա ֆուտբոլիստը «Կայրաթի» սան է, հանդես է եկել նաև «Ժետիսուում», «Օկժետպեսում», «Կայսարում» և իսրայելական «Հապոել Պետահ Տիկվայում»։ Ղազախստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 74 հանդիպում, դարձել մեկական գոլի և գոլային փոխանցման…

  • Կամո Հովհաննիսյանը նոր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կամո Հովհաննիսյանը նոր թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ղազախական «Կայրաթ» տեղափոխված հայազգի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյան բացել է նոր թիմում իր գոլերի հաշիվը։ Նա 3-րդ տուրում՝ «Ժետիսուի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով 11-րդ րոպեին։

  • Հուսամ, որ այդ ընկերական հանդիպումները ի վերջո կկայանան․Կամո Հովհաննիսյան

    Հուսամ, որ այդ ընկերական հանդիպումները ի վերջո կկայանան․Կամո Հովհաննիսյան

    Արտերկրում հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների առօրյան և կյանքը  ևս օրերին սահմանափակվել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Ղազախական «Կայրաթում» հանդես եկող Կամո Հովհաննիսյանի հետ: Կամո Հովհաննսիյանը ասել է․ «Առողջական վիճակս լավ է: Ներկա պահին տանն եմ, դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարզավիճակս նույնպես փորձում եմ պահպանել՝…

  • Կամո Հովհաննիսյանը ակումբի հետ մեկնել է Թուրքիա

    Կամո Հովհաննիսյանը ակումբի հետ մեկնել է Թուրքիա

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ու Ղազախական «Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը թիմի հետ մեկնել է Թուրքիա՝ ուսումնամարզական հավաքի։ Հովհաննիսյանի թիմը դրա ընթացքում նաև 3 ընկերական հանդիպում կանցկացնի, համապատասխանաբար՝ «Լեգիայի», «Դինամոյի» և «Լյուդոգորեցի» հետ։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Կայրաթ» է տեղափոխվել հունվարի 11-ին։