Կանադան
Կանադան Հայաստանում դեսպան է նշանակել
Կանադայի կառավարությունը Հայաստանում դեսպան է նշանակել կարիերային դիվանագետ Էնդրյու Թըրներին: CBC-ի փոխանցմամբ՝ դեսպանը Երևան կուղարկվի հաջորդ ամիս: Թըրների դիվանագիտական գործունեությունը կապված է հիմնականում Մերձավոր Արևելքում կատարած աշխատանքի հետ: Ավելի վաղ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել էր, որ Կանադան դեսպանություն կբացի նաև Հայաստանում և կնշանակի դեսպան:
ՆԱՏՕ-ի երկրները որոշել են ստեղծել ընդհանուր արբանյակային հետախուզություն
ՆԱՏՕ-ի երկրները որոշել են ստեղծել ընդհանուր արբանյակային հետախուզություն, ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Նշվում է, որ դաշինքի 17 երկրներ և Շվեդիան Բրյուսելում համաձայնագիր են ստորագրել։ Ստորագրողների թվում են Շվեդիան, Միացյալ Թագավորությունը, որոնք դեռ չեն միացել դաշինքին, ինչպես նաև Բելգիան, Բուլղարիան, Հունգարիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան,…


