Կանանց ֆուտբոլ
FIFA-ի տարվա լավագույն կանանց 11-յակը կազմվել է երկրպագուների և ֆուտբոլի փորձագետների համատեղ քվեարկության հիման վրա։ Քվեարկության փակվելուց հետո երկրպագուների և փորձագետների քվեները հավասար կշիռ են ունեցել վերջնական թիմի ընտրության ժամանակ՝ անկախ խմբերից յուրաքանչյուրի քվեարկության մասնակիցների քանակից։ Խաղացողները միավորներ են ստացել՝ ըստ իրենց դիրքերում ստացած քվեների թվի՝ յուրաքանչյուր քվեարկության խմբում։ Ընդհանուր թիմի կազմը որոշվել է հետևյալ…
Կիրա Ուոլշը «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է «Բարսելոնա»: Կատալոնական ակումբը անգլիուհու տրանսֆերի համար վճարել է 460 հազար եվրո, սա նոր ռեկորդ է կանանց ֆուտբոլում։ Նախկինում ակումբները երբեք այդքան մեծ գումարներ չեն վճարել տրանսֆերների համար։ Ամառվա ընթացքում «Մանչեսթեր Սիթին» մերժել է «Բարսելոնայի» մի քանի առաջարկ այս տրանսֆերի վերաբերյալ: Բայց ի վերջո անգլիական ակումբը համաձայնել է վաճառել խաղացողին,…
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանանց ֆուտզալի բաց առաջնություն, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։ Առաջնությունն անցկացվելու է երեք՝ մինչև 12, մինչև 15 և 15-ից բարձր տարիքային խմբերի համար։ Այն կմեկնարկի դեկտեմբերի 13-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հանդիպումները կանցկացվեն շրջանային մրցակարգով։ Թիմերը պետք է բաղկացած լինեն առնվազն 6 մասնակցից։ Մասնակցության համար պետք է լրացնել առցանց դիմում…
Ներկայացվել է 2019 թվականի տղամարդկանց և կանանց ֆուտբոլի համաշխարհային տրանսֆերային զեկույցը: Այս մասին հայտնում են FIFA-ի մամուլի ծառայությունից։ Տղամարդկանց ֆուտբոլում տրանսֆերների արժեքը հասել է նոր, ավելի բարձր մակարդակի ՝ 7,35 միլիարդ դոլար, ինչը 5,8 տոկոսով ավելի է, քան 2018-ին (6,94 միլիարդ): 2019-ին տղամարդկանց ֆուտբոլում 2019-ին, ընդհանուր առմամբ, կատարվել է 18.042 տրանսֆեր (2018-ին ՝ 16.544), որում…
Ֆուտբոլի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակներից մեկն է գրանցվել Ֆուտբոլի Բրազիլիայի կանանց առաջնությունում։ Այս մասին հաղորդում է CBS Sports-ը: «Ֆլամենգո»-ի կանանց թիմը հաղթանակ է տոնել «Գրեմինիո»-ի նկատմամբ 56:0 հաշվով: Բրազիլիայի կանանց առաջնության պատմության մեջ այս հաղթանակն ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Ֆուտբոլի պատմության ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել է 2002 թվականին: «Ադեմ» – «Լ՛Էմեր» հանդիպումն ավարտվել է 149:0…
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈՒԵՖԱ-ին՝ ներկայացնելով Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման հեռանկարները և առաջարկելով այն իրականացնելու ծավալուն ծրագիր: ՈՒԵՖԱ-ն հաստատել է ՀՖՖ-ի ներկայացրած առաջարկները և Հայաստանը, ևս 4 երկրների հետ միասին, ընդգրկվել է ՈւԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի ռազմավարության աջակցության ծրագրերում: «Հաշվի առնելով ձեր ներկայացրած հայտի բովանդակությունը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վերաբերմունքը կանանց ֆուտբոլի զարգացման նկատմամբ, ուրախ…
Հրաշալի գոլեր հանդիպում են նաև կանանց ֆուտզալում: Ֆուտզալի կանանց Պորտուգալիայի հավաքականի խաղացողը կրկնկով փայլուն գոլիլ հեղինակ է դարձել՝ ստանալով դարպասապահի հեռահար փոխանցումը: Հանդիպումը կայացել է Պորտուգալիայի և Չեխիայի միջև և ավարտվել Պորուգալիայի հաղթանակով՝ 12:0:
Մադրիդի «Ռեալի» կանանց թիմը՝ «Թեյքոնը» պատմության մեջ առաջին տրանսֆերն է իրականացրել։ Ակումբին միացել է Շվեդիայի հավաքականի հարձակվող Կոսովարե Ասլանին։ Այս մասին ֆուտբոլիստուհին տեղեկացրել է Twitter-ի իր էջում. «Հպարտությամբ տեղեկացնում եմ, որ իմ տեղափոխությունը կլինի «Թեյքոնի» պատմության առաջին տրանսֆերը։ Ես հիացած եմ, որ պատմություն եմ գրելու, օգնելու եմ կառուցել թիմը և այս թիմային ճամփորդության մի մասն…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ԱՄՆ-ի կանանց ֆուտբոլի հավաքականին՝ աշխարհի առաջնության հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ ԱՄՆ-ի կանանց հավաքականին ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ հաղթանակի կապակցությամբ: Հիանալի և գրավիչ խաղ: Ամերիկան հպարտանում ձեզնով»,- գրել է Թրամփը թվիթերյան իր էջում: Նշենք՝ հուլիսի 7-ին կայացած եզրափակչում ամերիկուհիները 2-0 հաշվով հաղթեցին Հոլանդիային.
Ֆրանսիայում ավարտին մոտեցավ կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակչում մրցեցին ԱՄՆ-ի և Հոլանդիայի հավաքականները։ Խաղում ավելի ուժեղ գտնվեցին ամերիկուհիները։ Նախ՝ Ռապինյոն 11-մետրանոցից բացեց հաշիվը, իսկ հետո այն կրկնապատկեց Լավելը։ Հանդիպման ընթացքում այլևս գոլեր չգրանցվեցին։ Այսպիսով, ԱՄՆ-ն հաղթեց 2-0 հաշվով և երկրորդ անգամ անընդմեջ հռչակվեց կանանց ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ https://www.youtube.com/watch?v=uzWDvvSnrtw 2015 թվականի աշխարհի առաջնությանը ամերիկուհիները հաղթել էին…