կապի և ՏՏ նախարարություն
Վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող էլեկտրահաղորդման գիծը
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունից լրատվական ծառայությունից հայտնում են. «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ անբարենպաստ եղանակի պատճառով վթարվել է Իջևանի հեռուստակայանը սնող 6 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Վթարի պատճառով Իջևան քաղաքը և հարակից բնակավայրերը զրկված են հեռուստատեսային և ռադիոալիքների ընդունման հնարավորությունից: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մասնագետները համապատասխան աշխատանքներ են…

