կառավարության ծրագիր
Խորհրդարանը կառավարության ծրագիրը կքննարկի փետրվարի 12-ին
ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում փաստաթղթեր է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովին ներկայացրեց կառավարության ծրագիրը։ Նա տեղեկացրել է, որ ծրագիրը քննարկելու նպատակով ԱԺ նիստը տեղի կունենա փետրվարի 12-ին` ժամը 10։00-ին։
Դատական համակարգի անկախության հիմնական խոչընդոտը եղել են իշխանության ապօրինի հրահանգները․ կառավարություն
«Հայաստանի Հանրապետության զարգացմանը և արժանապատիվ ու երջանիկ քաղաքացի ունենալուն երկար տարիներ խոչընդոտող կարևորագույն գործոններից մեկն արդարության բացակայությունն էր, ինչն արտահայտվում էր ամենատարբեր ոլորտներում արտոնյալ խավերի, խմբերի և անհատների գոյությամբ, օրենքի և այլոց իրավունքների նկատմամբ նրանց ամենաթողությամբ և անպատժելիությամբ», – այս մասին ասվում է Կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացին» բաժնում մասնավորապես…
Ավիացիա, գերճշգրիտ հրթիռներ, ռոբոտացված համակարգեր․ Զենքի գնումները՝ կառավարության ծրագրում
Գործադիրի այսօրվա նիստին ընդառաջ հրապարակվել է կառավարության ծրագրի նախագիծը, որի՝ պաշտպանական քաղաքականությանը վերաբերող բաժնում ընդհանուր գծերով ուրվագծվում են առաջիկա 5 տարիների համար զենքի գնումների վերաբերյալ կառավարության մտադրությունները։ Նշվում է, որ անձնակազմի մարտական վարպետության բարձրացման նոր չափանիշների սահմանմամբ՝ կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել` գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների համալիրներով, հրետանային խոցման համալիրներով, հակաօդային պաշտպանության արդի համալիրներով,…
Ռազմական գործողությունները դադարեցնել վաղ փուլում և Հայաստանի շահերին համապատասխան․ կառավարության ծրագրի «ռազմական» մասը
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման կարևորագույն միջոցը մարտունակ զինված ուժեր ունեցող, ապաքաղաքական, մշտապես կատարելագործվող, ռազմական-քաղաքացիական հարաբերություններում, ռազմական արվեստում ու գիտության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց արդիականացվող, ռազմաքաղաքական բարենպաստ հնարավորությունները, ռազմական արդյունաբերության և ռազմական գիտության արդի ձեռքբերումներն արդյունավետ կիրառող, հասարակության համակողմանի ներգրավմամբ, ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող պաշտպանության համակարգի ստեղծումն է», – այս մասին ասվում է…
Վերացվելու են սփյուռքահայերի՝ Հայաստանի կառավարմանը ներգրավելու օրենսդրական արգելքները․ ծրագիր
Կառավարության ծրագրի նախագծում նշված 4 հիմնական խնդիրներից մեկը մարդկային ներուժի զարգացումն է, որը լինելու է գործադիրի առաջիկա 5 տարվա աշխատանքի առանցքում։ Դրա համար խնդիրը բաժանված է ենթախնդիրների, որոնց թվում հիշատակվում է նաև սփյուռքահայության ակտիվ ներգրավումը։ Ենթախնդիրները հետևյալն են․ կրթության քաջալերումը, որակյալ կրթության ապահովումը, կրթության միջազգայնացումը, տնտեսության կառուցվածքային փոփոխությունների և երկարաժամկետ մրցունակության նպատակադրման համար պահանջվող մասնագիտական…
Գյուղատնտեսության ապահովագրական համակարգի ներդրումը կառավարության ծրագրում է
Կառավարության ծրագրի նախագծում է գյուղատնտեսության ապահովագրության համակարգի ներդրումը։ Այս ծրագիրը, ըստ փաստաթղթի, պետք է իրականացվի առաջիկա 5 տարում։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծի այն բաժնում, որտեղ ներկայացված են գործադիրի 4 հիմնական խնդիրները։ Դրանց թվում է նաև հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը, որը բաժանված է հետևյալ ենթախնդիրների․ Հայաստանի Հանրապետության ճանապարհների որակի շարունակական բարձրացումը, ճանապարհաշինարարական…
Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը՝ կառավարության համար 1 խնդիր
Գործադիրի այսօրվա նիստում քննարկվել է կառավարության ծրագիրը, որի մեջ առաջիկա 5 տարվա աշխատանքների համար ամփոփված է 4 խնդիր․ Տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնումը, Պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, Մարդկային ներուժի զարգացումը, Հուսալի ենթակառուցվածքների զարգացումը և հասանելիության ընդլայնումը։ Առաջին խնդրի՝ տնտեսական գործունեության հնարավորությունների ընդլայնման համար նախատեսված են նաև ենթախնդիրներ․ ձեռնարկատիրության, ձեռներեցության, նորարարության խթանումը, աշխատանքի, ստեղծարարության քաջալերումը՝ նաև ֆինանսական…
Ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունը ամրապնդում է բանակ-հասարակություն իրական կապը. ծրագիր
Ըստ կառավարության ծրագրի՝ Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովման կարևորագույն նախապայմանն անվտանգության միջավայրի համակողմանի գնահատման հիման վրա արտաքին, ներքին և պաշտպանական քաղաքականության ճկուն գործիքակազմի ձևավորումն է, ինչը հնարավորություն կտա կառավարության քաղաքական առաջնահերթությունները կյանքի կոչելու համար ստեղծել կայուն և կանխատեսելի մթնոլորտ, իսկ արտաքին անվտանգության ապահովման երաշխիքների համար՝ բավարար կարողություններ: Վերոնշյալ կարողությունների ստեղծման համար արդեն իսկ առկա…
Առաջիկա հինգ տարիներին կառավարությունը մտադիր է բարձր տեխնոլոգիական չափանիշներին համապատասխանող տնտեսություն կառուցել
Առաջիկա հինգ տարիներին՝ ՀՀ կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն: Այդ մասին ասված է կառավարության ծրագրում: Այս նպատակին հասնելու համար առանցքային նշանակություն ունեն՝ – Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը. – մարդու իրավունքների…










