կառուցել
Իրանում մեկնարկել է նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները
Դեկտեմբերի 3-ին Իրանում մեկնարկեց նոր ատոմակայանի կառուցման աշխատանքները, այսօր հաղորդել է Իսլամական Հանրապետության պետական հեռուստաընկերությունը։ 300 մեգավատ հզորությամբ ատոմակայանը կառուցվում է երկրի Խուզեստան նահանգում, Իրաքի սահմանի մոտ։ Շինարարությունը տևելու է ութ տարի, իսկ ծախսը՝ մոտ երկու միլիարդ դոլար։
ԵՄ երկրները նախատեսում են բունկեր կառուցել
ԵՄ երկրները նախատեսում են Ջեյմս Բոնդի ոճով բունկեր կառուցել։ Այս մասին հայտնում Euobserver-ը։ Կառուցվող բունկերը կտեղակայվի ԵՄ խորհրդում։ Սա ԵՄ կառույցների ավելի լայն ջանքերի մի մասն է` գաղտնի հաղորդագրությունների, փաստաթղթերի և գաղտնի հանդիպումների անվտանգությունն ուժեղացնելու համար՝ լրտեսական և հաքերային բազմամյա արշավներից հետո: Բունկերի ստեղծման առաջարկի նախագիծը ստիպել է կիբեռփորձագետներին և պաշտոնյաներին մտածել, թե ինչու ԵՄ-ն…
Լեհաստանը պլանավորում է պատ կառուցել Բելառուսի հետ սահմանին
Լեհաստանի իշխանությունները պլանավորում են պատ կառուցել Բելառուսի հետ սահմանին հաջորդ տարվա առաջին կեսին, Լեհական ռադիոյի եթերում ասել է ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Մաչեյ Վոնշիկը։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ համապատասխան պայմանագրերը դեռ պետք է կնքվեն` նշելով, որ վերջին գիշերը բելառուսա-լեհական սահմանին հանգիստ է եղել։ Քաղաքական գործիչը հավելել է, որ այժմ սահմանին կա չորս հազար…
Օհանավան համայնքում կառուցվել է շուրջ 2.5 կմ երկարությամբ գազատար
Օհանավան համայնքում կառուցվել է շուրջ 2.5 կմ երկարությամբ գազատար, արդյունքում՝ համայնքի ևս 60 ընտանիք հնարավորություն կունենա օգտվել բնական գազից: Ծրագրի արժեքը 20 միլիոն 450 հազար դրամ է, որի 45-%-ը ՀՀ կառավարությունն է համաֆինանսավորելու, 55-%-ը կներդնի համայնքը: Սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են ՀՀ կառավարության և տվյալ համայնքի համաֆինանսավորմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Արագածոտնի մարզպետարանի…
Թուրքիան մտադիր է ևս երկու ատոմակայան կառուցել
Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով կառուցվող «Աքքույու» ատոմակայանից հետո Թուրքիան մտադիր է սկսել երկրորդ և երրորդ ատոմային էլեկտրակայանների կառուցման նախագծերի իրականացումը: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք ձգտում ենք մեր երկիրը ապահովել ատոմային էներգիայով»,- ասել է Էրդողանը։
Արցախում կկառուցեն նորակառույց շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտնել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 2-ին Ստեփանակերտի Թումանյան փողոցում ծանոթացել է կառուցվող բնակելի թաղամասի և բազմաբնակարան շենքի՝ ավարտման փուլում գտնվող շինաշխատանքներին: «Երկրի ղեկավարը շինարարական ընկերությունների ղեկավարներից հետաքրքրվել է շահագործման ժամկետներով, ընդգծել, որ սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող բազմաթիվ ընտանիքների բնակարանային ապահովման հարցը կառավարության օրակարգային խնդիրն է հանդիսանում: Արցախի նախագահ Արայիկ…
Շվեդիան կկառուցի աշխարհում ամենամեծ լաստանավերը
Մինչև 2030 թվականը Շվեդիան կկառուցի աշխարհում ամենամեծ էլեկտրական լաստանավերից երկուսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Լաստանավերը լիցքավորվելու են հատուկ շարժական մարտկոցներից էներգիայով, որոնք տեղում փոխելու հնարավորություն կունենան: Ըստ աղբյուրի՝ նավերը կտեղափոխվեն Շվեդիան և Դանիան կապող Գյոթենբուրգ-Ֆրեդերիկշավն երթուղով: Լաստանավերի երկարությունը կլինի 215 մետր։ Լաստանավերը կկարողանան տեղափոխել 1200 ուղևոր և 700 ավտոմեքենա:
Ծաղկաշենում կառուցվում է ջրի մատակարարման համակարգ
Շինարարական աշխատանքներն իրականացնող «Մեդիսոն Էյբլ» ՍՊԸ աշխղեկ Ղեւոնդ Մուրադյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն համայնքում 2021 թվականի օգոստոսի 10-ից սկսվել է խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցումը։ Ծրագրով նախատեսվում է Ծաղկաշենի խմելու ջրատարի արտաքին եւ ներքին ցանցի, մի քանի աղբյուրակապերի ու քլորակայանի կառուցում, օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգում եւ բոլոր 120 բնակարաններում տնային միացումների իրականացում։ Կառուցվող…
Հիմնովին կառուցման ակտիվ փուլում է 14 դպրոց․ Պապիկյան
Օգոստոսի ՀՀ 31-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի իր Facebook-ի էջում գրել է, որ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում այս պահին հիմնովին կառուցման ակտիվ փուլում են 14 դպրոցներ։ «3 դպրոցների կառուցման համար հայտարարված մրցույթներն ամփոփվում են, 5-ի դեպքում` իրականացվում նախագծման աշխատանքներ։ 2021թ.…
Շողակաթ համայնքում կկառուցվի լուսավորության ցանց
Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից տեղեկացել ենք, որ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի կազմում ընդգրկված Շողակաթ, Դրախտիկ, Ծափաթաղ, Ջիլ, Աղբերք, Արտանիշ գյուղերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում կկառուցվի լուսավորության ցանց։ Կվերակառուցվի նաև Շողակաթ գյուղի առաջին փողոցի լուսավորության ցանցը՝ հին սարքավորումները փոխարինելով ԼԵԴ համակարգի սարքավորումներով։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն 265…
Հանդիպել են «Հայաստան» հիմնադրամի տնօրենը և նախագահ Սարգսյանը
Օգոստոսի 5-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային քննարկում է ունեցել հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հետ: «Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող շուրջ 30 մլրդ դրամի վերակառուցման ծրագրերի ընթացքը, որոնք ներառում են համայնքային և համապետական նշանակության ճանապարհների վերակառուցում, դպրոցների…