Կասիմ-Ժոմարտ Տոկաև
Տոկաևը նախատեսում է ծանր հանցագործություններ կատարածներին ավելի խիստ պատիժ սահամնել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ նախատեսում է ծանր հանցագործություններ կատարածներին ավելի խիստ պատիժ սահամնել: «Ժողովրդին ուղղված ելույթումս, որը ծրագրված է սեպտեմբերին, ես պատրաստվում եմ խորհրդարանին հորդորել ավելի խստացնել թմրանյութերի վաճառք իրականացնողների, մանկապիղծների, սեռական բռնություն գործադրածների պատիժը»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ղեկավար, Ղազախստանի նախագահի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության գործունեության, ինչպես նաև Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ հարցեր: Կողմերը քննարկել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման օրակարգը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՏՄ…
Տոկաևը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտ է Ղազախստանին
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան անհրաժեշտ է Նուր-Սուլթանին: «Իմ սկզբունքը նրանում է, որ Ռուսաստանը Ղազախստանին շատ անհրաժեշտ է՝ որպես խոշոր երկիր, որն իր հարևանությամբ է գտնվում, երկիր, որը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ», – ասել է նա:
Մենք լսել ենք ցուցարարների պահանջները, կաշխատենք այդ ուղղությամբ․ Ղազախստանի նախագահ
Ղազախստանում անցկացված ցույցերի հիմնական պատճառը սոցիալական ծանր պայմաններն են։ Ղազախստանի նորընտիր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հենց այսպիսի եզրակացության է եկել ցույցերի մոնիթորինգի արդյունքում, ինչի մասին էլ հայտնել է լրատվամիջոցներին։ «Հիմա ուսումնասիրություն է կատարվում նրանց պահանջների վերաբերյալ։ Հիմնականում դրանք սոցիալական են։ Չեմ բացառվում, որ այդ խնդիրներն իրոք առկա են։ Հիմնականում այդ խնդիրները նրանից են, որ մարդիկ…
Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը
Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվել է հանրապետության ժողովրդին և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը: Տեղեկությունը փոխանցում է Tengrinews-ը: «Երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետևել սահմանադրությանն ու Ղազախստանի օրենքներին, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված Ղազախստանի նախագահի բարձր պարտականությունները»,- ասել է նա այսօր հանդիսավոր արարողության ժամանակ: Նշենք, որ Ղազախստանում 6-րդ նախագահական ընտրություններն անցկացվել են…
Նախագահական ընտրություններից հետո Ղազախստանում 700 ցուցարար է ձերբակալվել
Ղազախստանի նախագահական ընտրություններից հետո՝ հունիսի 9-10-ը կազմակերպված բողոքի ակցիաների 700 մասնակից է ձերբակալվել: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ղազախստանի ՆԳՆ փոխնապարար Մարատ Կոժաևը ցուցարարների ձերբակալությունը պատճառաբանել է «չարտոնված հանրահավաքների անցկացմամբ»: Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթել է երկրի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաև առաջադրած թեկնածուն՝ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որից հետո Ղազախստանում բողոքի ակցիաներ են սկսվել: Բողոքի գործողությունների…
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ղազախստանի նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի, Շնորհավորում եմ Ձեզ Ղազախստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունները ցույց տվեցին այն վստահության բարձր մակարդակը, որը Ղազախստանի բարեկամ ժողովուրդը ցուցաբերում է Ձեր և Ձեր գործունեության ծրագրի նկատմամբ: Մաղթում եմ ձեզ…
Տոկաևը Ղազախստանի նախագահն է նախնական արդյունքներով
Ղազախստանում երեկ՝ հուլիսի 9-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո նախագահի պաշտոնակատար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին՝ վստահության համար: Այս մասին նշված է թեկնածուի շտաբի տարածած հաղորդագրությունում: Հաղորդագրության համաձայն՝ միջազգային դիտորդները հայտնել են, որ ընտրություններն անցել են առանց ընտրախախտումների, բաց և հանգիստ մթնոլորտում: Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 7 թեկնածու: Ըստ…
Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր
Շարունակվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան: Մայիսի 29-ին Ղազախստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը: Ողջունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Ղազախստանի նախագահը նշել է. «Հարգելի պարոն վարչապետ, Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Ղազախստանի մայրաքաղաք…
Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի Եվրասիական մեդիա ֆորումին
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի նախագահը կմասնակցի Ալմաթիում բացվող Եվրասիական մեդիա ֆորումին, որը կրում է «Դեգլոբալիզացիա. նոր համաշխարհային լանդշաֆտ» խորագիրը: Արմեն Սարգսյանը եղել է Եվրասիական մեդիա ֆորումի համահիմնադիրներից մեկը: Նախագահ Տոկաևն իր հրավերում համոզմունք է հայտնել, որ ֆորումին այնպիսի հայտնի ու հեղինակավոր քաղաքական ու պետական գործչի մասնակցությունը, ինչպիսին Արմեն Սարգսյանն է, անկասկած, մեծ…
Արմեն Սարգսյանը Ղազախստանում ելույթ է ունեցել տնտեսական ֆորումի բացմանը
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի բացմանը։ Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումին մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ներկա ու նախկին ղեկավարներ, բիզնես-առաջնորդներ, տնտեսագետներ, որոնք քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու գլոբալ կառուցվածքային…
Տեղի է ունեցել Արմեն Սագսյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սագսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր հրավերն ընդունելու և տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին մասնակցելու համար, որն այս տարի անցկացվում է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: «Ձեր մասնակցությունը, անկասկած, ավելի նշանակալի կդարձնի տնտեսական…
Արմեն Սարգսյանը Ղազախստանի նախագահի հրավերով կմասնակցի ամենամյա տնտեսական ֆորումին
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի մայիսի 16-ին Նուր-Սուլթանում բացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումին և հանդես կգա ելույթով: Տնտեսական ֆորումն այս տարի անցկացվելու է «Ոգեշնչող աճ. մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ» խորագրի ներքո: Ֆորումի շրջանակում ամեն տարի հայտնի քաղաքական գործիչները, տնտեսագետները, բիզնես-առաջնորդները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են տնտեսության համաշխարհային միտումներն ու…
Հունիսի 9-ին Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն
Ղազախստանի ժամանակավոր նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրում հունիսի 9-ին կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Տոկաևը երաշխավորել է, որ ընտրությունները կանցնեն արդար և բաց: Նախագահի հայտարարության մեջ ասվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հրահանգվել է ապահովել ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը, իսկ կառավարությանը՝ կազմակերպչական, նյութատեխնիկական և ֆինանսական աջակցության համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը:












