Կասպյան Գավաթ

  • Իրանում ավարտվեց «Կասպյան Գավաթ» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի 6 ներկայացուցիչ։ Մեր շախմատիստներից Գևորգ Հարությունյանը, ով մեկնարկային 6 տուրերում տոնել էր 6 հաղթանակ, վերջին 3 տուրերում վաստակեց միայն 1 միավոր և արդյունքում գրավեց միայն 3-րդ հորիզոնականը։ Հայաստանի մասնակիցներից հաջող ելույթ ունեցավ նաև Սիրանուշ Ղուկասյանը, ով վաստակեց 6 միավոր, ինչը լավագույն արդյունքն էր կանանց…

    Գևորգ Հարությունյանը Կասպյան Գավաթի 3-րդ մրցանակակիր
  • Իրանում մեկնարկել է «Կասպյան Գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 7 երկրների 202 շախմատիստ, այդ թվում՝ 8 գրոսմայստեր։ Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ՝ գրոսմայստերների Գևորգ Հարությունյանը և Լևոն Բաբուջյանը, կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Հայկ Երիցյանը և Մարիամ, ինչպես նաև պատանի շախմատիստուհի Աստղիկ Հակոբյանը։ Կայացած 6 տուրերից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա…

    Գևորգ Հարությունյանը «Կասպյան Գավաթի» միանձնյա առաջատարն է
  • Իրանում ավարտին է մոտենում Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է 11 երկրի 79 շախմատիստ: Մասնակիցների թվում են 7 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 6 շախմատիստ: Կասպյան Գավաթի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: 7-րդ տուրից հետո աղյուսակը 6 միավորով գլխավորում է Մասուդ Մոսադեհպուրը: Կարեն Գրիգորյանը 5.5 միավորով կիսում է 2-4-րդ հորիզոնականները: Ասյօր…

    Կարեն Գրիգորյանը Կասպյան Գավաթի մրցաշարի առաջատարից հետ է մնում կես միավորով
  • Իրանում երեկ մեկնարկել է Կասպյան Գավաթ ավանդական շախմատային մրցաշարը, որին մասնակցում է11 երկրի 79 շախմատիստ: Մասնակիցների թվում է 7 գրոսմայստեր, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 6 շախմատիստ: Կասպյան Գավաթի առաջին դասակարգված շախմատիստն է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Երեկ կայացած մրցաշարի մեկնարկային տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ է տոնել: Հաղթանակներ են տոնել…

    Կարեն Գրիգորյանը հաղթանակով է մեկնարկել Կասպյան Գավաթ միջազգային մրցաշարում