կարգավորում
Չավուշօղլուն խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիան խորհրդակցություններ է անցկացնում Ադրբեջանի հետ: Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: Նա նշել է, որ տվյալ հարցը քննարկել է նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ վերջին հանդիպման շրջանակում: Չավուշօղլուն հիշեցրել է Էրդողանի հայտարարություններն ու ավելացրել, որ Հայաստանից դրական ազդակներ են ստանում։
Ռուսական բանակը ներգրավված էր ԼՂ-ի նոր ուժով բռնկված հակամարտության կարգավորման հարցում
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր նշում է իր ծննդյան 66-ամյակը: Տարեդարձի առթիվ նախարարը հարցազրույց է տվել tvzvezda.ru-ին, որի ընթացքում խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին։ «Ռուսական բանակը ներգրավված էր նաև Լեռնային Ղարաբաղի նոր ուժով բռնկված հակամարտության կարգավորման հարցում: Սերգեյ Լավրովը մասնակցել է բանակցություններին, որ նախորդեցին հրադադարի մասին եռակողմ` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների համատեղ…
ԼՂ-ում իրավիճակը կարգավորման միտում ունի․ Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոսել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ու ռուս խաղաղապահների գործունեության մասին։ Նա նշել է, որ հրադադարի մասին փաստաթղթի ստորագրումից հետո միակ խախտումը գրանցվել է դեկտեմբերի 13-ին, որտեղ տեղակայված չեն եղել ռուս խաղաղապահները։ Լավրովի խոսքով՝ իրենք չեն նկատել ոչ մի սադրանք՝ ուղղված խաղաղապահներին։ Նախարարը կարծիք է հայտնել նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության…
ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտական գործողությունները դադարեցնելու համար աշխատանքը շարունակվում է։ «Ընդհանուր առմամբ աշխատանքը շարունակվում է, որպեսզի մարտական գործողությունները կանգնեցվեն, և բանակցային գործընթացը բերվի քաղաքական-դիվանագիտական հուն։ Ավելին չեմ կարող ասել»,- ասել է նա` պատասխանելով հարցին, թե նախատեսվում է Ռուսաստան Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների այց՝ կոնսենսուս գտնելու…
Բաքուն պատրաստ է Երևանի հետ բանակցություններին Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում. Ալիև
Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Բաքվի ներկայացուցիչները պատրաստ են Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին հայկական կողմի հետ Մոսկվայում կամ ցանկացած այլ վայրում: «Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել ինչպես Մոսկվայում, այնպես էլ ցանկացած այլ վայրում, որպեսզի վերջ տանք առճակատմանը և կարգավորման ուղիներ գտնենք»,- ասել է Ալիեւը` պատասխանելով հարցին` պատրա՞ստ է ինքն արդյոք…
Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները իրականում դադարել են. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակի մասին: Նախագահը բացասաբար է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը և կարծում է, որ դրանք իրականում դադարել են: «Ես բացասական եմ գնահատում բանակցային գործընթացի ներկա վիճակը: Կարծում եմ, որ ադրբեջանցի ժողովուրդը լիովին համաձայն է ինձ հետ… Բանակցություններն իրականում չեն ընթանում»,-ասել…
Քաղաքացիներն անձնական օգտագործման դեղեր կարող են ստանալ փոստային առաքման միջոցով. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրառում է կատարել Facebook-ում: ՄԻՊ-ը հայտնում է, որ Քաղաքացիներն անձնական օգտագործման դեղեր կարող են ստանալ փոստային առաքման միջոցով: «Քաղաքացիներն այսուհետ կարող են անձնական օգտագործման դեղեր ստանալ փոստային առաքման միջոցով. Պաշտպանին հասցեագրված բողոքներով բարձրաձայնված խնդիրը լուծվել է Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել բողոքներ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում…
ԱՀ-ում հավաքներ իրականացնելու սահմանափակման համար բացառություն կարող է արվել միայն պարետի ցուցումով
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանն այսօր ստորագրած որոշմամբ փոփոխություններ է կատարել 2020թ. ապրիլի 13-ի որոշման մեջ: «Արցախի Հանրապետության պարետ Ժիրայր Միրզոյանի 2020 թ. օգոստոսի 20-ի ստորագրած N57 որոշման (http://bit.do/fHEEs) համաձայն՝ լրացումներ են կատարվել ԱՀ պարետի 2020թ. ապրիլի 13-ի «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումների կիրառումն ապահովելու մասին» N2 որոշման մեջ,…
Վարչապետը Շիրակի մարզպետին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Պետրոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը 2020 թվականի օգոստոսի 17-28-ը…
Ֆրանսիան 200 եվրո տուգանք կսահմանի թմրանյութերի օգտագործման համար
Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը՝ Նիցցայում ելույթ ունենալով հանցավորության դեմ պայքարի թեմայով հայտնել է, որ սեպտեմբերից Ֆրանսիան 200 եվրո տուգանք է սահմանում թմրանյութերի օգտագործման համար։ Հայտնենք, որ թմրամիջոցների օգտագործման համար պատիժը նախկինում կարգավորվում էր 1970 թվականի օրենքի վրա, որն մինչև 1 տարի ազատազրկում և 3,750 եվրո տուգանք է նախատեսում: «Սեպտեմբերից սկսած մենք թմրանյութերի ոլորտի հետ կապված…
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը հրադադարի եռակողմ համաձայնագրի 26-ամյակի կապակցությամբ
Այսօր լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի համաձայնագրի ստորագրման 26-ամյակը, որը վերջ դրեց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային: Համաձայնագիրն անժամկետ է. դրա անշեղ իրագործումը և հրադադարի ռեժիմի ամրապնդումը, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված համաձայնագրերի իրականացման միջոցով ԼՂ խաղաղ գործընթացի առանցքային մասն է: Ադրբեջանի կողմից ուժի և ուժի…
Այսօր պարզ կլինի՝ Մանվել Գրիգորյանի առողջությունը կկարգավորվի՞, թե՞ ոչ․ պաշտպան
ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի սրտի ռիթմը եթե կարգավորվեց, ապա կրիտիկական փուլը կանցնենք, եթե ոչ, ապա սրտի կանգ կարող է արձանագրվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին հայտնել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ «Հիվանդությունը կրիտիկական է։ Անցել են ակտիվ բուժման։ Եթե սրտի ռիթմը կարգավորվեց ապա նշանակում է վատ փուլն անցանք, թե չէ, ապա սրտի կանգն…
ԼՂ հակամարտությունը ՌԴ ուշադրության կենտրոնում է․ Կոպիրկին
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շարունակում է մնալ ՌԴ ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այս մասին դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եղել է և մնում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: «Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է օգնել քաղաքական ճանապարհով կարգավորմանը հասնելուն՝ երկու կողմերի…













