կարգավորում
Ֆրանսիան վիրտուալ արժույթի ընդհանուր կանոններ է պահանջում
Եվրամիությունը պետք է ընդհանուր կանոններ մտցնի վիրտուալ արժույթի կառավարման համար: Այժմ այն հիմնականում կարգավորվում է ազգային մակարդակով: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բռունո Լե Մարեն: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նրա խոսքով՝ ԵՄ 28 երկրների համար թվային արժույթի հարցով ընդհանուր շրջանակ է անհրաժեշտ: Նա կրկին հայտարարել է, որ դեմ է ԵՄ-ում Facebook Libra…
Թեհրանը Հնդկաստանի կոչ է արել կարգավորել իրավիճակը Քաշմիրում
Թեհրանն անհանգստություն է հայտնում Քաշմիրի տարբեր շրջաններում ստեղծված ներկայիս իրադրության կապակցությամբ և Հնդկաստանի իշխանություններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել այն կարագվորելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Մենք կոչ ենք անում Հնդկաստանի իշխանություններին հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել իրադրության նորմալացման համար, որ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց առօրյա կյանքին և…
Մեր նպատակներից է ապահովել Արցախի իշխանությունների մասնակցությունը ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացին․ Մնացականյան
Մեր կարևորագույն նպատակներից է ապահովել ԱՀ իշխանությունների ներգրավածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Այս մասին ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ հարցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանը: «Լեռնային Ղարաբաղը քաղաքական միավոր է, որն ունի բնակչության կողմից ընտրված իր իշխանությունները: Սեփականության զգացումի…
Մոսկվան և՛ ԱՄՆ-ին և՛ Իրանին կհամոզի երկխոսություն սկսել․ Լավրով
Մոսկվան և՛ ԱՄՆ-ին և՛ Իրանին կհամոզի երկխոսություն սկսել ճգնաժամի կարգավորման համար, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդուլլա բեն Զայեդ ալ-Նահյանի հետ հանդիպումից հետո: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: «Մենք կհամոզենք թե մեր իրանցի գործընկերներին, թե ամերիկացի գործընկերներին, որ պետք է հեռանալ այդ վտանգավոր…
Պուտինը հայտնել է Իրանի շուրջ իրավիճակի կարգավորման ճանապարհը
Ռուսաստանը կարծում է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդրի լուծման միակ ճանապարհն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Интерфакс-ը: «Բոլորին անհանգստացնում է իրավիճակը իրանական միջուկային ծրագրի ԳՀՀԾ շուրջ: ԱՄՆ դուրս գալը այս համաձայնագրից զգալիորեն բարդացրել է դրա իրականացումը, բացասաբար անդրադարձել միջուկային զենքի չտարածման ռեժիմի ընդհանուր իրադրության վրա»,- ասել…
Բեռլինը՝ իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման հարցի մասին
Գերմանիայի ԱԳ նախարարը հաստատել է Բեռլինի աջակցությունը երկու պետությունների սկզբունքի հիման վրա իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի երկար սպասված խաղաղ ծրագրի հրապարակման նախօրեին։ Այս մասին հաղորդում է AFP-ը: «Ինչպես նախկինում, մենք համաձայն ենք, որ բանակցությունների եղանակով երկու պետությունների սկզբունքի հիման վրա խաղաղության հասնելու ճանապարհը միակ լուծումն է»,-հայտարարել է Հայկո Մաասն իր հորդանանյան գործընկերոջ հետ Ամանում…
Բաքուն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պատասխանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը վերաբերում էր Արցախյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանն ու առաջնագծում իրավիճակի սրման քայլերին։ Բաքուն անհեթեթ բնորոշումներ է տվել հայկական կողմի հայտարարությանը՝ պնդելով, թե դրա մեջ հուզական և հակասական ելևէջներ կան, ինչը կրկնում է Հայաստանի ներքաղաքական վիճակի դրսևորումները։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը կառուցողականության…
Սաակաշվիլին առաջարկել է Դավիթ Գարեջիի հարցի լուծման իր տարբերակը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջ է քաշել Դավիթ Գարեջիի խնդրի կարգավորման իր տարբերակը: Նա երկու երկրներին առաջարկել է ժամանակավոր միջոցներ ձեռնարկել լարված իրավիճակի մեղմացման համար, որպեսզի թե՛ ուխտավորները, և թե՛ երկու երկրների քաղաքացիները կարողանան առանց որևէ խոչընդոտի այցելել համալիր: Ըստ նրա, մինչև երկրների միջև պետական սահմանների վերջնական սահմանագծումը, պետք է գործի ժամանակավոր ռեժիմ: Նրա…
Արցախյան կարգավորումը ՌԴ-ի առաջնահերթություններից մեկն է․ Զախարովա
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արցախյան հակամարտության կարգավորումն իրենց արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է։ «Սա այն պատմությունն է, որտեղ Ռուսաստանը կարգավորման աջակցող դեր է խաղում, և դա անում է, ինչպես ինձ թվում է` առավելագույն պատասխանատվությամբ։ Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան չի ստացվում։ Ցանկացած դեպքում Ռուսաստանի արտաքին…
Զելենսկին ներկայացրել է իր ծրագիրը Դոնբասի իրադրության կարգավորման մասին
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին պատմել է Դոնբասի իրադրության կարգավորման՝ իր ծրագրի մասին: Նա այս մասին հայտարարել է «Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում: Զելենսկու խոսքով՝ առաջին հերթին, անհրաժեշտ է արագորեն հասնել հրադադարի: «Մենք չենք կարող մեզ երկարատև գործընթաց թույլ տալ, որովհետև ամեն օր մենք առավոտն սկսում ենք այն մասին նորություններով, թե մեր տղաներից քանիսն են զոհվել արևելքում»,-…
Պատրաստ ենք քննարկել ցանկացած առաջարկ ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում․ Մամեդյարով
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել «ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»: «Մենք բաց ենք բանակցությունների համար և պատրաստ ենք քննարկելու բոլոր առաջարկները Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում: Միակ պայմանն այն է, որ հայ զինվորականները պետք է վերադառնան զորանոցներ, քանի որ այնտեղ որտեղ զինվորականներ կան,…
Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առևտրի շրջիկ կետերի հետ կապված
Մայրաքաղաքում առևտրի շրջիկ կետերի ոլորտը կարգավորելու համար Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Առևտրի և սպասարկումների մասին» օրենքը սահմանում է շրջիկ առևտրի հնարավորությունը, սակայն, թե ինչպես այն պետք է կազմակերպվի՝ օրենքը չի ասում, չկան նաև իրավական այլ կարգավորումներ: Քաղաքապետարանի նախաձեռնությունն ուղղված…
Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր պաշտոնական բանակցությունները դեռևս չեն սկսվել․ վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն աշխատում են երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման շուրջ: Այս մասին Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողի հարցին, թե ինչ են տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումները, Փաշինյանն ասել է. «Սա միայն նախնական գործընթաց է, խոսակցություններ: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ մեր…
Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերում
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը»,- նշել է Փաշինյանը:














