Կարմիր գիրք
Առաջին անգամ Հայաստանում փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումը. Էկոլոգիական նշանակությունը
Առաջին անգամ Հայաստանում փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումը Արմաշում։ Իմացե՛ք այս եզակի իրադարձության և Արմաշի թռչնաբանական կարևորության մասին:
Խոսրովի անտառում կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Ընձառյուծը Հայաստանի կենդանական աշխարհի ամենատպավորիչ և կովկասյան էկոտարածաշրջանի ամենավտանգված կենդանատեսակներից մեկն է: Ներկայում հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ընդգրկված է ՀՀ Կարմիր գրքում…
Արարատի մարզում որսագողության դեպք է գրանցվել
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20.50-ին, Փոքր Վեդի գյուղի արգելոցի հարակից տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու՝ իր «ՏՕԶ 34» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով, որի 8 փամփուշտներից 2-ը՝ կրակված, 6-ը՝ լիցքավորված վիճակում: Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20.00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն: 31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական…
Երևանի փողոցներում Կարմիր գրքում գրանցված ծաղիկ են վաճառում
Մայրաքաղաք Երևանի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրացված ծաղկի վերացող տեսակ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Facebook-ի էջից։ Նշվում է, որ խոսքը «դեղին ձնծաղիկի» մասին է, որը Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվանումով ծաղիկն է։ ՇՄՆ-ից հայտնում են, որ այս ծաղիկի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25…
Խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման նկատմամբ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, «Կենդանական…
Շուրջ 38,5 հազար կենդանատեսակներ վերացման վտանգի առաջ են
Հայտարարվել է՝ «Կարմիր գրքում» ընդգրկված կենդանատեսակների շուրջ 30 տոկոսի վերացման վտանգի մասին։ Այս մասին հայտնում է The New York Post-ը՝ հղում կատարելով Բնության պահպանության միջազգային միությանը։ Նշվում է, որ խոսքը 38543 տեսակի մասին է։ ԲՊՄՄ-ից ընդգծում են, որ այսպիսի ցուցանիշը հետևանք է կենդանիների համար բնակության տեղերի նվազման ու կլիմայի փոփոխության։ Այս համատեքստում ընդգծվում է, թե…
Ահազանգեր են ստացվել, որ փողոցներում ՀՀ Կարմիր գրքում գրանցված Ջրաշուշան է վաճառվում․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարությունը բազմաթիվ ահազանգեր է ստանում, որ մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված ջրաշուշանը, ինչպես նաև, համացանցում են հայտնվում արշավականների և զբոսաշրջիկների կողմից արված լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են խաթարվում էկոլոգիական համակարգեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում։ Նշվում է, որ Ջրաշուշանը Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ…
Արջի քոթոթի սպանության առթիվ Շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն
Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակ։ Այս մասին ասվում է ՀՀ Շրջակա միջավայրի ֆեյսբուքյան գրառման մեջ: Արձագանքելով Արմավիրի մարզում արջի քոթոթ սպանելու դեպքին՝ նախարարությունից տեղեկացնում են. «Newspress.am կայքն ահազանգել է Արմավիրի մարզում գորշ արջի…
Արջի քոթոթի որսի առիթով շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ոստիկանություն
Արմավիրի մարզում գորշ արջի քոթոթի դաժան սպանության դեպքի առթիվ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն՝ դեպքը մանրամասն ուսումնասիրելու, հանգամանքները պարզելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ «Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի…
Ահազանգ մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ Econews.am բնապահպանական տեղեկատվական հարթակն ահազանգում է մեղվակեր թռչնատեսակի նկատմամբ ապօրինի գործողությունների մասին։ Հարթակի կողմից հրապարակված լուսանկարում ոսկեգույն մեղվակեր է, բայց Հայաստանում հանդիպում է նաև մեղվակերների հազվագյուտ՝ կանաչ տեսակը, որը նաև ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Կարմիր գրքի տվյալների համաձայն՝ որպես Կանաչ մեղվակերների վտանգման հիմնական գործոն նշվում է՝ քանի…
Եղեգիսում 3 որսորդները բեզոարյան այց են սպանել (ԼՈւՍԱՆԿԱՐ)
2021 թվականի փետրվարի 4-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի և Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակցիները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս բնակավայրի վարչական տարածքի «Սիրանույշ» ճամբարի մոտակայք, որտեղ արձանագրել են որսագողության մեկ դեպք։ Դեպքի վայրից Ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 3 քաղաքացի։ Ա․Մ-ն իրեն պատկանող…
Անտառապահները հազվագյուտ թռչնատեսակներից գառնանգղի բնադրող զույգ են ֆիքսել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հազվագյուտ գառնանգղերի զույգը /Gypaetus barbatus Linnaeus/՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահների ուշադրության կենտրոնում: Անտառապահ Մանուկ Մանուկյանին հաջողվել է այսպիսի ուշագրավ կադրեր ֆիքսել։ Գառնանգղը կամ մորուքավոր անգղը ՀՀ կենդանիների կարմիր գրքում գրանցված տեսակ է և ունի հատուկ պահպանության կարիք։ Բնադրում է առավելապես բարձր լեռների ժայռոտ տեղամասերում, գերադասելով խորը ժայռոտ կիրճերը, որպես կանոն` ծ.մ. 800-2000 մ բարձրություններում:…
Պետք է բացառել կարմիրգրքյան բուսատեսակները վնասելու դեպքերը․ Ռոմանոս Պետրոսյան
«Անձնական և աշխատանքային տարբեր խողովակներով ինձ և շրջակա միջավայրի նախարարությանը գրեթե ամեն օր գրում են բազմաթիվ նամակներ, որոնց կցված են բնության հատուկ պահպանվող և անտառածածկ տարածքների աղտոտման, բնության հուշարձաններում կարմիրգրքյան բուսատեսակներ վնասելու լուսանկարներ: Իմ հանձնարարությամբ այսօր շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն…
Ապօրինի կերպով որսացել են կարմիրգրքյան թռչնի
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերել ենք գիշատիչ թռչնի ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Թռչունը նաև կարմիրգրքյան է։ Սեյրան Բալդրյան անունով օգտատերն այսօր՝ ապրիլի 5-ին համացանց է բեռնել լուսանկարներ, որտեղ…
Կենդանաբանական այգու մեկ օրը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի կենդանաբանական այգու բնակիչներին տեսնելու համար ամեն տարի շուրջ 300 հազար այցելու է գալիս այստեղ: Այգում այսօր ներկայացված է ավելի քան 170 կենդանատեսակ՝ այդ թվում Կարմիր գրքում գրանցված: Դրանցից յուրաքանչյուրին անհրաժեշտ է առանձնահատուկ խնամք: Առավոտյան աշխույժ անցուդարձն սկսում է այգու խոհանոցից: Ամեն կենդանի ունի իր համար մշակված առանձին սննդակարգը: Որոշ կենդանիների կերացանկում նաև տեղում պատրաստվող…