Կարմիր քարտ

  • Ո՞վ կզբաղեցնի ձախ պաշտպանի դիրքը Վալենսիայի դեմ խաղում

    Ո՞վ կզբաղեցնի ձախ պաշտպանի դիրքը Վալենսիայի դեմ խաղում

    Իսպանիայի Պրիմերայի 16-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։ Հանդիպման միակ վատ բանը, որ տեղի ունեցավ «արքայական» ակումբի հետ, Ֆերլան Մենդիի կարմիր քարտն էր։ Սա նշանակում է, որ «Վալենսիայի» դեմ խաղում «Ռեալ»-ի ձախ պաշտպաններից ոչ մեկը տեղում չի լինի։ Մարսելոն վնասվածք ունի, իսկ Մենդին որակազրկված է։ Ինչպես փոխանցում է Marca-ն,…

  • Խորվաթ ֆուտբոլիստը հավին սատկացնելու համար կարմիր քարտ է ստացել

    Խորվաթ ֆուտբոլիստը հավին սատկացնելու համար կարմիր քարտ է ստացել

    Խորվաթիայի կիսապրոֆեսիոնալ լիգայում հանդես եկող իր թիմի հանդիպումից հետո «Ելենգրադի» ֆուտբոլիստ Իվան Գազդեկը անհարմար իրավիճակում է հայտնվել: Այս մասին հաղորդում է 24SATA-ն ։ համաձայն աղբյուրի տվյալների ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ 23-ամյա ֆուտբոլիստը մրցել է հավերի հետ, որոնք հայտնվել են խաղադաշտում։ Հավերից մեկին ֆուտբոլիստը ոտքով հարվածել է, որից հետո կենդանին անմիջապես սատկել է։ Սատկած հավին Գազդեկը…

  • 2 կարմիր քարտ, նույնքան 11-մետրանոց, գերխոշոր հաշիվ և ոչ միայն․ Չեմպիոնների Լիգա, Չելսի – Այաքս (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    2 կարմիր քարտ, նույնքան 11-մետրանոց, գերխոշոր հաշիվ և ոչ միայն․ Չեմպիոնների Լիգա, Չելսի – Այաքս (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երեկ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Այաքսին»։ Հանդիպումը ոչ միայն գոլառատ ստացվեց, այլ նաև տարատեսակ ինտրիգներով լեցուն։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին․ Թեմի Աբրահամի ինքնագոլի շնորհիվ հոլանդական ակումբն առաջ անցավ հաշվի մեջ։ Բայց «Այաքսի» ուրախությունը տևեց 2 րոպե, որովհետև 4-րդ րոպեին Ժորժինյոն 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը։ Հյուրերից 15…

  • Ռիբերին կարող է որակազրկվել մի քանի խաղով

    Ռիբերին կարող է որակազրկվել մի քանի խաղով

    «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին «Լացիոյի» հետ խաղից հետո, հնարավոր է, մի քանի խաղով որակազրկվի: Այս մասին հայտնում է Sky Sport-ը: Նշվում է, որ «Ֆիորենտինայի» խաղացողները դժգոհել են մրցավարից, քանի որ վերջինս հաշվել էր 89-րդ րոպեին «Լացիոյի» խփած հաղթական գոլը: Այդ ընթացքոըմ Ռիբերին էմոցիաների ազդեցության տակ երկու անգամ հրել է եզրային մրցավարին: 74-րդ րոպեին ֆրանսիացի ֆուտբոլիստը…

  • Էրիկ Վարդանյանը ոչ կոռեկտ արարք է թույլ տվել Արարատի դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Էրիկ Վարդանյանը ոչ կոռեկտ արարք է թույլ տվել Արարատի դեմ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    «Փյունիկը» հյուրընկալել է «Արարատին» Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ փուլում։ Էրիկ Վարդանյանը, հանդիպման 67-րդ րոպեին,  մրցակցին հարվածելու, և մրցավար Հենրիկ Նալբանդյանի հետ բախվելու համար կարմիր քարտ է ստացել: Վարդանյանը միջնամատ է ցույց տվել «Արարատի» երկրպագուների ուղղությամբ հանդերձարան հեռանալիս, որից հետո երկրպագուները միջև հրմշտոց է սկսվել։ Բախումները կանխվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Նշենք՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ…

  • Դեմբելեն կարող է որակազրկվել առնվազն երկու խաղով

    Դեմբելեն կարող է որակազրկվել առնվազն երկու խաղով

    «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կորակազրկվի «Սևիլիայի» դեմ Լա լիգայի 8-րդ տուրում կայացած խաղում (4-0) ստացած կարմիր քարտի պատճառով։ Լա Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում կայացած «Բարսելոնա»-«Սևիլիա» ֆուտբոլային հանդիպման ժամանակ ստացած կարմիր քարտը Ուսման Դեմբելեի համար կարող է որակազրկման պատճառ դառնալ։ Ինչպես փոխանցում է Diario Sport-ը, նրա պահվածքը համապատասխանում է Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիայի կարգապահական կոդեքսի 117-րդ…

  • Բոնուչին Կարապետյանից ներողություն խնդրելու կարիք չի տեսնում

    Բոնուչին Կարապետյանից ներողություն խնդրելու կարիք չի տեսնում

    Իտալիայի ազգային հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին հրաժարվել է ներողություն խնդրել Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանից: Հիշեցնենք, որ Հայաստանի և Իտալիայի հավաքականների միջև Եվրոպայի 2020թ.առաջնության ընտրական խաղում Կարապետյանը հեռացվել էր խաղադաշտից Բոնուչիի հետ բախումից հետո: Ավելի ուշ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր իտալացի պաշտպանին. «Ես հարգում եմ այն, ինչի դու հասել է ֆուտբոլում, բայց դա…

  • Եվրո-2020. Հայերը ցավալի պարտություն կրեցին իտալացիներից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Եվրո-2020. Հայերը ցավալի պարտություն կրեցին իտալացիներից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Քիչ առաջ ավարտվեց Եվրո-2020-ի որակավորման փուլի 5-րդ տուրի շրջանակներում անցկացվող Հայաստան – Իտալիա հանդիպումը։ Մրցավեճը կայացավ Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Առաջին խաղակեսի 11-րդ րոպեին մեր թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն իր գոլով ուրախացրեց երկրպագուներին։ Բայց ուրախությունը երկար չտևեց․ հանդիպման 28-րդ րոպեին Անդրեա Բելոտին հավասարեցրեց հաշիվը։ Առաջին կեսում այլևս գոլեր չգրանցվեցին, սակայն մրցավարի ավելացրած ժամանակում…

  • Կարգապահական կոմիտեն մերժել է Բեյլի որակազրկման վերաբերյալ Ռեալի բողոքարկումը

    Կարգապահական կոմիտեն մերժել է Բեյլի որակազրկման վերաբերյալ Ռեալի բողոքարկումը

    «Վիլյառեալի» դեմ Պրիմերայի երրորդ տուրի խաղում խաղից հեռացվել էր ուելսի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: «Արքայական» ակումբը փորձել է վիճարկել Գարեթ Բեյլի որակազրկումը։ AS-ը հաղորդել է, որ Մադրիդի «Ռեալը» բողոք է ներկայացրել ուելսցու կարմիր քարտի դեմ, սակայն բողոքը մերժվել է կարգապահական կոմիտեի կողմից: Բացի որակազրկումից, «Ռեալը» պարտավորվում է վճարել 350 եվրո տուգանք, իսկ Բեյլը՝ 600 եվրո: Հաջորդ…

  • Մրցավարը փչացրեց ամեն ինչ․ Վիդալը մեկնաբանել է Մեսսիին ու Մեդելին կարմիր քարտ ցույց տալու որոշումը

    Մրցավարը փչացրեց ամեն ինչ․ Վիդալը մեկնաբանել է Մեսսիին ու Մեդելին կարմիր քարտ ցույց տալու որոշումը

    Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալի համար պայքարում գրանցվեց ուշագրավ դրվագ․ կարմիր քարտ ստացան Լիոնել Մեսսին ու Գարի Մեդելը։ Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արթուրո Վիդալը մեկնաբանել է մրցավարի այս որոշումը․ «Մրցավարը փչացրեց ամեն ինչ, նա թույլ չտվեց խաղալ: Կրքերը թեժանում էին առանց լուրջ պատճառի: Հուսով եմ, որ այսպես էլ երբեք չի լինի: Կարծում եմ, շոու ստեղծում են…

  • Լինեկերը քննադատել է Մեսսիին և Մեդելին դաշտից հեռացնելու մրցավարի որոշումը

    Լինեկերը քննադատել է Մեսսիին և Մեդելին դաշտից հեռացնելու մրցավարի որոշումը

    Անգլիայի հավաքականի նախկին հանձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է Մեսսիին և Մեդելին կարմիր քարտ ցույց տված մրցավարի որոշումը․ «Դա գրավեց իմ ուշադրությունը, քանի որ դա Մեսսին էր: Մրցավարը սխալվեց, ուղիղ կարմիր քարտի փոխարեն պետք է բավարարվեր դեղինով: Սա իմ կարծիքն է և այն փաստը, որ դրվագը կապված է Լեոյի հետ, չի ազդում իմ կարծիքի վրա», –…

  • Ես համաձայն եմ Մեսսիի հետ․ Մեդելը մեկնաբանել է մրցավարի որոշումը

    Ես համաձայն եմ Մեսսիի հետ․ Մեդելը մեկնաբանել է մրցավարի որոշումը

    Ամերիկայի գավաթի խաղարկության բրոնզե մեդալի համար պայքարում էին Արգենտինան ու Չիլին, որում ուժեղ գտնվեցին արգենտինացիները։ Առաջին խաղակեսում գրանցվեց հանդիպման ամենաուշագրավ դրվագներից մեկը․ կարմիր քարտ ստացան Լիոնել Մեսսին ու Գարի Մեդելը։ Չիլիացին մեկնաբանել է մրցավարի այդ որոշումը․ «Ես համաձայն եմ Մեսսիի հետ։ Անկեղծ ասած, չեմ կարծում, որ մենք կարող էինք նույնիսկ դեղին քարտ ստանալ այդ դրվագի…

  • Ամերիկայի գավաթ․ Մեսսին և Մեդելը կարմիր քարտ ստացան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ամերիկայի գավաթ․ Մեսսին և Մեդելը կարմիր քարտ ստացան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Բրազիլիայում ավարտին է մոտենում Ամերիկայի գավաթի խաղարկությունը։ Այժմ ընթանում է Արգենտինա-Չիլի հանդիպումը։ Թիմերը պայքարում են 3-րդ տեղի համար։ Առաջին խաղակեսի արդյունքներով՝ Արգենտինան հաղթում է 2:0 հաշվով։ Խաղի դեռևս ամենաուշագրավ պահը տեղի ունեցավ 37-րդ րոպեին, երբ Լիոնել Մեսսին և Գարի Մեդելը կարմիր քարտ ստացան ու հեռացվեցին խաղադաշտից։ https://www.youtube.com/watch?v=LdKsf5O–xM