կարող է գլխավորել

  • Կոնսեյսաուն կարող է գլխավորել ֆրանսիական ակումբը

    Կոնսեյսաուն կարող է գլխավորել ֆրանսիական ակումբը

    «Մարսելը» պայմանագիր է առաջարկել «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուին, հայտնում էՖաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի տեղեկություններով՝ 49-ամյա մասնագետը մոտ ժամանակներս կլքի պորտուգալական ակումբը։ Կոնսեյսաուն «Պորտուն» գլխավորում է 2017 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը երեք անգամ դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել երկրի գավաթը։ 2023/24 մրցաշրջանում «Մարսելը» ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է ութերորդ տեղը։

  • Անչելոտիի որդին կարող է գլխավորել Լիգա 1-ի ակումբը

    Անչելոտիի որդին կարող է գլխավորել Լիգա 1-ի ակումբը

    «Ռեյմսի» ղեկավարությունը շարունակում է գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուի փնտրտուքները։ Ըստ Footmercato-ի, ֆրանսիական ակումբի կարճ ցուցակում հայտնվել են «Լե Հավրի» գլխավոր մարզիչ Լուկա Էլսները, ՊՍԺ-ում Քրիստոֆ Գալտիեի նախկին օգնական Ժոաո Սակրամենտոն, «Յանգ Բոյզի» նախկին մարզիչ Ժոել Մագնինը, «Սերկլ Բրյուգեի» գլխավոր մարզիչ Միրոն Մուսլիչը, ինչպես նաև Դավիդե Անչելոտին՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին և օգնականը։…

  • Տեն Հագը կարող է գլխավորել Այաքսը

    Տեն Հագը կարող է գլխավորել Այաքսը

    «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Ամստերդամի «Այաքսում» համանման պաշտոնի հավակնորդներից մեկն է։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ Աղբյուրի համաձայն՝ հոլանդական ակումբի նոր գործադիր տնօրեն Ալեքս Կրուզին հանձնարարվել է փոխարինող գտնել «Այաքսի» ներկայիս մարզիչ Ջոն վանտ Շիպի համար մրցաշրջանի ավարտից հետո: Յուրգեն Կլոպի օգնական Պեպ Լինդերսը համարվում է լավագույն տարբերակը՝ հաշվի առնելով, որ նա…

  • Ֆլիկը կարող է գլխավորել Բարսելոնան

    Ֆլիկը կարող է գլխավորել Բարսելոնան

    Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է գլխավորել «Բարսելոնան»։ Օրեր առաջ կատալոնական ակումբի ներկայացուցիչները հանդիպել են Ֆլիկի նոր գործակալ Պինի Զահավիի հետ, որը հիանալի հարաբերությունների մեջ է «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ։ Կողմերը բանակցություններ են վարել, գրում է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։ Ֆլիկն այժմ «Բարսելոնայի» մարզչի գլխավոր թեկնածուներից մեկն է։ Այս հարցում վերջնական որոշում դեռ չկա,…

  • Տուխելը կարող է գլխավորել Բարսելոնան

    Տուխելը կարող է գլխավորել Բարսելոնան

    Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կարող է կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» դիտարկում է Տուխելին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու տարբերակը, որը թափուր կմնա ընթացիկ մրցաշրջանի ավարտին Չավիի հեռանալուց հետո։ Կատալոնացիները պատրաստ են համագործակցություն առաջարկել գերմանացի մասնագետին, եթե նա ամռանը հեռանա «Բավարիայից»։ Հիշեցնենք, որ Տուխելը մյունխենյան…

  • Ալոնսոն կարող է գլխավորել Բարսելոնան

    Ալոնսոն կարող է գլխավորել Բարսելոնան

    Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, որը գլխավորում է Լևերկուզենի «Բայերը», հայտնվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի թեկնածուների թվում է։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբում հետևում են Ալոնսոյի աշխատանքին գերմանական ակումբում: Այնուամենայնիվ, նշվում է, որ 42-ամյա մասնագետը «Բարսելոնայի» համար առաջնային տարբերակ չէ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ կարող է փոխարինել Յուրգեն…

  • Բարսելոնայի նախկին մարզիչ կարող է գլխավորել Ատլետիկոն

    Բարսելոնայի նախկին մարզիչ կարող է գլխավորել Ատլետիկոն

    Մադրիդյան ակումը չի բացառում, որ «Բարսելոնայի» նախկին մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարող է գլխավորել «Ատլետիկոն», իսկ գլխավոր մարզիչը իր կամքով հեռանալ։ Սակայն ներկայիս գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ակումբում վայելում է ղեկավարության վստահությունը։ Նրան գնահատում են համեստ բնավորության, փորձի, առաջնորդի որակների ու հաղթողի հոգեբանության համար։ Այս պահին, սակայն, մադրիդյան ակումբի գերնպատակը Սիմեոնեի հետ համագործակցությունը շարունակելն է։  

  • Բրյուգեի գլխավոր մարզիչը կարող է գլխավորել Մոնակոն

    Բրյուգեի գլխավոր մարզիչը կարող է գլխավորել Մոնակոն

    «Բրյուգեի» գլխավոր մարզիչ Ֆիլիպ Կլեմանը հավակնում է «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնին։ 47-ամյա մասնագետը բանակցություններ է վարում ֆրանսիական ակումբի հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մոնակոն» 50-ամյա խորվաթ Նիկո Կովաչին հեռացրել է առաջին թիմի աշխատանքներից։ Լիգա 1-ի 19 տուրերից հետո «Մոնակոն» 29 միավորով 6-րդն է։

  • Ռեալի նախկին գլխավոր մարզիչ կարող է գլխավորել ՊՍԺ-ն

    Ռեալի նախկին գլխավոր մարզիչ կարող է գլխավորել ՊՍԺ-ն

    Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն: Marca-ի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբի հանդերձարանում վստահ են, որ 49-ամյա մասնագետը շուտով ստանձնելու է ակումբի ղեկը: Հենց Զինեդին Զիդանի անունն է պտտվում փարիզյան ակումբի ֆուտբոլիստների շրջանում, որոնք վստահ են՝ թիմում ինչ-որ բան է կատարվում, փոփոխություններ են սպասվում: