Կարո Փայլան

  • Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Կարո Փայլանին և ևս 6 պատգամավորի

    Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Կարո Փայլանին և ևս 6 պատգամավորի

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքական Tele1 հեռուստանընկերությունը հայտնում է, որ Անկարայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 25-ին հայտարարել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 7 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։ Նշված ցուցակում են պատգամավորներ Կարո Փայլանը, Սարուհան Օլուչը, Մերալ Դանիշ Բեշտաշը, Հուդա Կայան, Սեզայ Թեմելլին և Սերպիլ Քեմալբայը։ Զանգվածային…

  • Կարո Փայլանը հարցեր է ուղել Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուին

    Կարո Փայլանը հարցեր է ուղել Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուին

    Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Կարո Փայլանը այդ երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված հարցադիմում է ներկայացրել խորհրդարան, հայտնում են Ermenihaber-ից։ Հարցադիմումի մեջ Փայլանը մեջբերելով հայ-ադրբեջանական լարվածության օրերին Չավուշօղլուի՝ Ադրբեջանին բոլոր հնարավորություններով աջակցելու պատրաստակամության մասին հայտարարությունը, հիշեցրել է, որ Թուրքիան Մինսկի Խմբի անդամ է, ինչից ելնելով պետք է չեզոքություն պահպանի։ Փայլանը…

  • Ես սիրով և հարգանքով ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին․ Կարո Փայլան

    Ես սիրով և հարգանքով ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին․ Կարո Փայլան

    Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել մայիսի 28-ի տոնի կապակցությամբ: «Շնորհավորում եմ Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետությունների հիմնադրման 102-ամյակը: Ցանկանում եմ, որ խաղաղության հաստատումից հետո երկու երկրները, որոնք հիմնադրվել են նույն օրը, լինեն «եղբայրական պետություններ»: Ես սիրով և հարգանքով ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի…

  • Ավելի քան 100 տարի է անցել, սակայն այդ սուրը ոչ մի կերպ վայր չի դրվել․ Ակոսի հոդվածը Էրդողանի ասածի շուրջ

    Ավելի քան 100 տարի է անցել, սակայն այդ սուրը ոչ մի կերպ վայր չի դրվել․ Ակոսի հոդվածը Էրդողանի ասածի շուրջ

    Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային արտահայտությանը։ Էրդողանը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, նշել էր, որ Թուրքիայում կան «սրի ավելցուկ» ահաբեկիչներ, որոնց թույլ չեն տալու որևէ գործողություն իրականացնել։ «Ակոս» թերթը, ի պատասխան Էրդողանի  հայտարարությանը հոդված է հրապարակել, որում նշել է՝ ավելի քան 100 տարի է անցել, սակայն այդ…

  • Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է. Կարո Փայլանը Էրդողանի Սրի մնացորդներ արտահայտության մասին

    Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է. Կարո Փայլանը Էրդողանի Սրի մնացորդներ արտահայտության մասին

    Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Անցյալ գիշեր իր ատելության խոսքում Էրդողանը նորից գործածել է «Սրի մնացորդներ» արտահայտությունը: «Սրի մնացորդներ»-ը հորինվել է որբերի համար, ինչպիսին է իմ տատը, որը վերապրել է Հայոց ցեղասպանությունը: Ամեն անգամ դա լսելիս մեր վերքն արնահոսում է: Անբարեխիղճ արտահայտություն է»,- ասված է Կարո Փայլանի…

  • 105 տարի անց էլ Թուրքիան չի առերեսվել Հայոց ցեղասպանության իրողության հետ․ Կարո Փայլան

    105 տարի անց էլ Թուրքիան չի առերեսվել Հայոց ցեղասպանության իրողության հետ․ Կարո Փայլան

    Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող ընկերակցության Facebook-ի էջով տեսանյութի միջոցով ուղերձ է հղել։ Կարո Փայլանը ասել է, որ դժբախտաբար, 105 տարի անց էլ Թուրքիան չի առերեսվել Հայոց ցեղասպանության իրողության հետ։ «Թուրքիայի խորհրդարանից բարևում եմ ամբողջ աշխարհի հայերին։ Ամբողջ աշխարհի հայերը պայքարում են Հայերի ցեղասպանության ճանաչման համար, ես էլ Թուրքիայի…

  • Կարո Փայլանը քննադատել է Թուքիայի վարած տնտեսական քաղաքականությունը

    Կարո Փայլանը քննադատել է Թուքիայի վարած տնտեսական քաղաքականությունը

    Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն իր Twitter-ի էջում գրառում է կատարել՝ քննադատելով  թուրքական կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը։ «Մինչ աշխարհում տոկոսադրույքները մոտելում են զրոյի, մեր երկրի գանձարանի դոլարային պարտատոմսերը տալիս են 9% տոկոսադրույք, իսկ մեր բանկերի դոլարային պարտատոմսերը տալիս են 12% տոկոսադրույք: Բայց ոչ ոք…

  • Այն, ինչ Պուտինն ուզեց, Էրդողանը տվեց․ Կարո Փայլան

    Այն, ինչ Պուտինն ուզեց, Էրդողանը տվեց․ Կարո Փայլան

    Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեկնաբանել է Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպումը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Այն, ինչ Պուտինն ուզեց, Էրդողանը տվեց։ Զինադադարը, ամեն դեպքում, ուրախացնող է։ Պուտինը մեր նախարարներին իր մոտ է կանչում։ Էրդողանը ռուս նախարարների մոտ է գնում»,-նշել է նա։ Erdoğan Rusya’da büyük hezimet yaşadı. Putin her istediğini…

  • Օսման Կավալային 2.5 տարի պահել են բանտում անհիմն պնդումներով․ Փայլան

    Օսման Կավալային 2.5 տարի պահել են բանտում անհիմն պնդումներով․ Փայլան

    Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրառում է կատարել Օսման Կավալայի հետ կապված դատարանի վերջին հայտարարության մասին, ըստ որի՝ Օսման Կավալայի դեմ որևէ ապացույց չկա։ Կարո Փայլանը գրել է. «Անհիմն պնդումներով Օսման Կավալային 2.5 տարի պահել են բանտում, իսկ հիմա առանց ամաչել հայտնում են, թե ապացույց չի գտնվել։ Դա պարզ էր հենց առաջին օրվանից։ Իսկ Օսման…

  • Մեր մայրենին մեր պատիվն է․ Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի օրը

    Մեր մայրենին մեր պատիվն է․ Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի օրը

    Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանը «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առիթով Facebook սոցիալական ցանցում հայերեն և թուրքերեն գրառում է արել: Փայլանը գրել է. «Մեր մայրենին մեր պատիւն է։ 21 Փետրուարի Համաշխարհային Մայրենի լեզուի օրը շնորհաւոր ըլլայ»։ Գրառմանը կից հայ պատգամավորը լուսանկար է հրապարակել, որում հայերեն այբուբենն է: https://www.facebook.com/gpaylan/posts/2763467640409801

  • Փայլանը ՆԳ նախարարին հարց է ուղղել քրիստոնյաների գերեզմանների պղծման հետ կապված

    Փայլանը ՆԳ նախարարին հարց է ուղղել քրիստոնյաների գերեզմանների պղծման հետ կապված

    Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը վերջին օրերին Թուրքիայում քրիստոնյաների գերեզմանների պղծումների հետ կապված գրավոր հարցադրում է ուղղել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին։ Կարո Փայլանն իր հարցադրման մեջ հիշատակել է օրեր առաջ Տրապիզոնի Սանտա Մարիա եկեղեցու գերեզմանատանը նոր թաղված հանգուցյալի գերեզմանը պղծելուն եւ երկու օր առաջ Անկարայի ռուսական գերեզմանատանը ռուս հանգուցյալների գերեզմանները պղծելուն։ Կարո Փայլանը պարզբանում…

  • Փայլանը դիմել է թուրք նախարարին՝ պարզելու հայերից խլված անշարժ գույքի շուրջ զարգացումները

    Փայլանը դիմել է թուրք նախարարին՝ պարզելու հայերից խլված անշարժ գույքի շուրջ զարգացումները

    Նախկինում հայ համայնքին պատկանած, սակայն հանրապետական շրջանում պետության կողմից բռնագրավված «Սանասարյան հան» (Սանասարյան տուն) անշարժ գույքի շուրջ զարգացումները շարունակվում են: Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Ներկայում Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության հաշվեկշռում գտնվող պատմական շենքը հունվարի 28-ին մրցույթային կարգով 35 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության՝ չնայած այն բանի, որ «Սանասարյան հան» սեփականության…

  • Կարո Փայլանին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

    Կարո Փայլանին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

    «ՀԱՄՇԵՆՈւՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, Արևմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Սաիդա Օհանյանը դիմում է ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին: Կազմակերպությունը Կարո Փայլանին նկարագրում է որպես մի մարդ, ով ողջ կյանքը նվիրել է հայ և Մեծ Մերձավոր Արևելքի, ներառյալ Արևմտյան Հայաստանի, Սիրիայի, Իրաքի և հենց Թուրքիայի մյուս…

  • Ընտրվածին չեմ համարելու իմ պատրիարք․ Կարո Փայլան

    Ընտրվածին չեմ համարելու իմ պատրիարք․ Կարո Փայլան

    Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված՝ Twıtter-ի իր էջում գրել է․ «Պատրիարքական ընտրության համար չեմ քվեարկելու։ Ընտրվածին էլ չեմ ճանաչելու որպես իմ պատրիարք։ Պատմության սեւ էջերի վրա են արձանագրվելու այն պաշտոնյաների անունները, որոնք մեր պատիվը խաղալիքի վերածեցին, նաեւ այն հոգեւորականների ու հիմնադրամների նախագահների անունները, ովքեր համագործակցեցին նրանց հետ»։ Պոլսո հայոց…

  • Կարո Փայլանը այցելել է հայոց պատմական մայրաքաղաք

    Կարո Փայլանը այցելել է հայոց պատմական մայրաքաղաք

    Թուրքիայի Ազգային մեծ ժողովի  հայազգի պատգամավոր Կարո Փայլանը այցելել է Կարս նահանգի Անի քաղաք: Պատգամավորը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է  հրապարակել քաղաքից և գրառում կատարել. «Այցելեցինք Կարս նահանգի Անի քաղաք։ Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է… Գետը, որը հոսում է քաղաքին կից, վերածվել է Թուրքիայի և Հայաստան միջև սահմանի։ Սահմանը 26 տարի է՝ փակ է……