ԿԲ
ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվեց ՔՊ-ից Արտակ Մանուկյանի թեկնածությունը
Ազգային ժողովում շարունակվում է ԱԺ հերթական նիստը։ Դրա ընթացքում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արտակ Մանուկյանի թեկնածությունը։ Նրան ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը։
ԿԲ-ը ամեն ինչ անելու է՝ հաջորդ տարի գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու ուղղությամբ
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ Հայաստանում 2021-ն ավարտվելու է բարձր գնաճով, սակայն Կենտրոնական բանկը ամեն ինչ անելու է՝ հաջորդ տարի գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու ուղղությամբ: Նա հիշեցրել է՝ բարձր գնաճի պայմաններում ԿԲ-ն վարկային տոկոսադրույքների եռամսյակային վերանայում է իրականացրել՝ 0.25 տոկոսային կետով բարձրացնելով: Դա առաջացնում է վարկերի տոկոսադրույքների որոշակի…
ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Հայաստաբի Հանրապետության Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 կետով՝ սահմանելով 7,25 տոկոս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ նման որոշում է կայացվել սեպտեմբերի 14-ի նիստում։ Ինչ վերաբերվում է ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքին, ապա այն սահմանվել է 8,75 տոկոս, իսկ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5,75 տոկոս։
ՀՀ ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի այսօր կայացած նիստում որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0,5 տոկոսով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Այսպիսով՝ վերաֆինանսավորման տոկոսադրույք է սահմանվել 7 տոկոսը։ Սահմանվել են նաև ՀՀ ԿԲ-ի տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8,5 տոկոս ու ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5,5 տոկոս:
ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը կես տոկոսային կետով
Հունիսի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.5 տոկոս։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի Facebook-ի էջից։ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.0 տոկոս։ Իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.0 տոկոս:
Պատերազմով պայմանավորված՝ բանկերը ներել են 2,5 մլրդ դրամի վարկեր
Ֆինանսական համակարգը 2,5 միլիարդ դրամի չափով ներել է պատերազմում զոհված զինծառայողների, նրանց ու անհետ կորած զինծառայողների ընտանիքի անդամների ու հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշեց, որ ֆինանսական համակարգը սա արել է՝ առանց Կառավարությունից որևէ աջակցություն ակնկալելու։
Ֆինանսական կրթման ազգային ծրագրի 5 տարվա պլանի նախագիծը դրվել է հանրային քննարկման
ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագրի և 2021-2025 թվականների գործողությունների պլանի նախագիծը: Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մայիսի 26-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։ ՀՀ ֆինանսական կրթման ազգային ծրագիր Հաշվի առնելով բնակչության ֆինանսական ունակությունների զարգացման…
ՀՀ ԿԲ-ն արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի
ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի Facebook-ի պաշտոնական էջից։ Նշվում է, որ ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ է թողել
Մարտի 16-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 5.5 տոկոս: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ ՀՀ ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7 տոկոս: ՀՀ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4 տոկոս:
Քերոբյանը շարունակում է հանդիպումները Իրանում
Իրանում ՀՀ դեսպանության Facebook-ի էջում գրված է․ «Հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։ ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվեց հուշագիր: Հանդիպումներին իրանական կողմից մասնակցեցին պետական մարմինների և…
ԿԲ-ն արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի
ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ ԿԲ-ն գործառնություններ կիրականացնի։ «ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ «ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը», – ասված է հայտարարությունում։
Հայաստանի պետական պարտքը նվազել է
ՀՀ ֆինանսների նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել, ըստ որի՝ նոյեմբերի 30-ի դրությամբ՝ Հայաստանի պետական պարտքը կազմում է 7,947 միլիոն դոլար։ Այդ պարտքից 7,466 միլիոն դոլարը ՀՀ կառավարության պարտքն է, իսկ 481 միլիոն՝ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը։ Կառավարության արտաքին պարտքը կազմում է 5,524 միլիոն, իսկ ներքին պարտքը՝ 1,943 միլիոն դոլար։ Նոյեմբերին Հայաստանի պետական պարտքը նվազել է 29…
ԿԲ-ն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 28-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 4.5 տոկոս: Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 6.0 տոկոս: Իսկ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.0 տոկոս:
Խափանվել է ՀՀ Կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը
ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ խափանվել է ԿԲ-ի թեժ գծի աշխատանքը։ Այս մասին տարածած հայտարարություն ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ «Յուքոմ» ընկերության հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդրների պատճառով խափանվել է ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի աշխատանքը: Ներկայումս տեխնիկական աշխատանքներ են տարվում խնդիրը լուծելու ուղղությամբ»:














