ԿԳՄՍ նախարարություն
ՀՀ նախագիծ․ Դպրոցների ֆինանսավորումը՝ կատարողականով
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է նախագիծ, որով դպրոցների կատարողականը կապվում է լրացուցիչ ֆինանսավորման հետ՝ խրախուսելով բարձր և աջակցելով ցածր արդյունք ունեցողներին։
Հայաստանյան թանգարանների եկամուտները գերազանցել են 1 միլիարդ դրամը. Ժաննա Անդրեասյան
Հայաստանի թանգարանային ոլորտը 2024 թվականին արձանագրել է նշանակալի աճ՝ գերազանցելով 1 միլիարդ դրամի սեփական եկամուտ։ Այս մասին հունվարի 8-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարարը։ Նա շեշտել, որ այս ցուցանիշը վերաբերում է բացառապես թանգարանների սեփական եկամուտներին՝ առանց պետական աջակցության։ Նման արդյունքը վկայում է թանգարանների գործունեության արդյունավետության և մշակութային ոլորտում աճող…
Կամավոր ատեստավորումը. ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում և հավելավճարների համակարգ
Հայաստանի հանրակրթական ոլորտում կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների աշխատավարձերը և հավելավճարները ենթարկվել են վերանայման՝ նպաստելով կրթության որակի բարելավմանը։ 2024 թվականի արդյունքների համաձայն, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են այն ուսուցիչների ցուցակները, ովքեր համարվել են ատեստավորված և արժանացել են աշխատավարձի բարձրացման կամ հավելավճարների։ Կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների ամսական դրույքաչափը սահմանվել…
ԿԳՄՍ նախարարությունը հավաքագրում է առաջարկներ Ավետիք Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների համար
2025 թվականին լրանում է ականավոր հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և մշակութային գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է պետական հոբելյանական հանձնաժողովի ստեղծում։ Այս կարևոր միջոցառումները առավել լիարժեք և բազմակողմանի կազմակերպելու համար նախարարությունը հայտարարում է առաջարկների հավաքման մասին։ Մշակութային և հանրային գործիչները, կազմակերպությունները, ինչպես…
25 օր բողոք․ Գոյ թատրոնի աշխատակիցները պահանջում են անկախություն
«Գոյ» թատրոնի աշխատակիցներն արդեն 25 օր է՝ նստացույց են անցկացնում թատրոնի մուտքի մոտ՝ պահանջելով պահպանել թատրոնի անկախ գործունեությունը։ Նոյեմբերի 7-ից թատրոնի դերասանները բողոքի ակցիա են իրականացնում՝ ԿԳՄՍ նախարարությանը կոչ անելով առաջարկել միջանկյալ լուծում, որը թույլ կտա «Գոյ» թատրոնին շարունակել իր գործունեությունը՝ մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից վերջնական որոշման ընդունումը։ Վարչական դատարանը նոյեմբերի 25-ին և…
ԿԳՄՍ նախարարությունը՝ կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներին
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչներին, որ բողոքարկման վերջնաժամկետը սահմանվում է ատեստավորմանը հաջորդող աշխատանքային օրվա ժամը 19։00-ն։ Տվյալը հասանելի է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն։ Քննության ընթացքում vexams.emis.am կայքէջը հասանելի է միայն ատեստավորմանը մասնակցող ուսուցիչների համար։
Գոյ» թատրոն. ԿԳՄՍՆ-ից պահանջում ենք հարցի լուծում
«Գոյ» թատրոնը պահանջում է ԿԳՄՍ նախարարությունից հարցի միջանկյալ, հրատապ լուծում՝ մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից վերջնական որոշումը։ Այս մասին տեղեկացնում է թատրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունը՝ պահանջելով վերականգնել թատրոնի բնականոն գործունեությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Գոյ» թատրոնը վերսկսել էր նստացույցը՝ ի նշան բողոքի կառավարության որոշման դեմ, որով թատրոնը միացվել էր Գ. Սունդուկյանի անվան ազգային…
ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է կրեդիտային համակարգ ներդնել դպրոցներում
Օգոսոտոսի 20-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել Միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգի նախագիծը: «Առաջարկվող նախագծով նախատեսվում է դպրոցից բուհ, քոլեջ և ուսումնարան անցման նոր համակարգի փորձարկում: Կրեդիտային համակարգի ներդրման նպատակը սովորողների շարժունությունը և անցումը՝ հանրակրթությունից…
Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր
Օգոստոսի 2-ին մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ նվաճելով այս խաղերում Հայաստանի առաջին մեդալը: ԿԳՄՍ նախարարությունը փոխանցմամբ՝ հենացատկի եզրափակչում Դավթյանը վաստակել է 14.733 միավոր (առաջին ցատկ՝ 14.800 միավոր, երկրորդ՝ 14.666)՝ գրանցելով երրորդ արդյունքը: Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է հարավկորեացի Սին Ջեհուանը (14.783 միավոր), իսկ արծաթե մեդալակիր է դարձել ռուս Դենիս…
Զվարթնոցում ժամանակավոր ցուցադրություն է բացվելու
ՀՀ ԿԳՄՍ նախարարության պահպանության ՊՈԱԿ-ը հայտնել է, որ թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, ժամը 12-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի ժամանակավոր ցուցադրություն։ Կներկայացվի հայկական ժողովրդական ու դեկորատիվ-կիրառական արվեստն իր բազմազանությամբ ու հարստությամբ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ունի ժողովրդական արվեստի նմուշների ոչ շատ մեծ, բայց արժեքավոր հավաքածու։ Նշանակալի…
ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանել է՝ որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը պարզաբանել է, թե որ դպրոցները կարող են անցնել հնգօրյա ռեժիմի․ «Որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն, առանձին գրառմամբ ևս մեկ անգամ հստակեցնեմ՝ այն դպրոցները, որտեղ դասարաններում աշակերտների թիվը չի գերազանցում 20-ը և դասարանները չեն բաժանվում խմբերի, կարող են անցնել հնգօրյա ռեժիմի»։
Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդես
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին՝ ժամը 15:00-ին, Երվանդ Քոչարի թանգարանում կբացվի «Քոչարի Արփենիկը» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև դեկտեմբերի 10-ը: Ցուցահանդեսում կներկայացվեն Երվանդ Քոչարի առաջին սիրուն՝ Արփենիկ Հովսեփյանին նվիրված ստեղծագործությունները: Այս տարի լրանում է Քոչարի թանգարանում ներկայացված «Արփենիկի դիմանկարը» գեղանկարի 100 տարին, ինչն էլ այս ցուցադրության կազմակերպման առիթն է հանդիսացել: Այս գեղանկարի և…
Բացօթյա բարեգործական համերգ՝ ի նպաստ հայոց բանակին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Facebook-ի էջը տեղեկացնում է, որ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների բակում տեղի կունենա բարեգործական համերգ, որի ընթացքում հավաքված ողջ գումարը կուղղվի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին: Համերգին ելույթ կունենան «Կոմիտաս» ազգային քառյակը /գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թադևոսյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան/, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարները /գեղարվեստական…
Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից. ձեռնարկատիրական դասընթացներ արցախցիների համար
Կարևորելով յուրաքանչյուրի դերը Արցախի սոցիալ-տնտեսական ոլորտի զարգացման գործում՝ Սոցիալական ձեռներեցների դպրոցը 2020 թվականի նոյեմբերի 1-ից մեկնարկում է «Արցախի շենացումը սկսվում է քո համայնքից» երկամսյա անվճար ձեռնարկատիրական դասընթացների շարք: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Դասընթացները նախատեսված են պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած Արցախի քաղաքացիների համար: Նախատեսվում են նաև արհեստագործական դասընթացներ (մաքրամե, տիկնիկագործություն, ասեղնագործություն և այլ)…