Կենդանաբանական այգի
Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերով
Երևանի կենդանաբանական այգին այս տարի համալրվել է սպիտակագլուխ անգղի 2 ձագով, ինչը մեծ հաջողություն է այգու համար, քանի որ սպիտակագլուխ անգղը գրանցված է Կարմիր գրքում: Այդ մասին հայտնում են Կենդանաբանական այգուց։ Առաջիկայում սպասվում է երրորդ սպիտակագլուխ անգղի ծնունդը։
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի, որը կգործի շաբաթ-կիրակի և տոնական օրերին: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նշվում է, որ չվացուցակը հասանելի կլինի Կենդանաբանական այգու կայքէջում: Օրվա առաջին ավտոբուսը կշարժվի 11:00-ին «Երիտասարդական» մետրոյի դիմաց գտնվող կանգառից:
Կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի
Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Հաղորդվում է, որ վերջերս կենդանաբանական այգին համալրվել է նոր բնակչով․ աշխարհում հազվագյուտ համարվող և ՀՀ կարմիր գրքում գրանցված մորուքավոր անգղն արդեն մեկ ամսական է։ Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի խոսքով՝ անգամ աշխարհի լավագույն կենդանաբանական այգիների համար…
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի՝ ամուրյան վագր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի՝ ամուրյան վագր: Այգու Facebook-ի էջը հայտնում է, որ կենդանին ծնվել է Երևանում: «Այս արու վագրը դեռ 1 տարեկան էլ չկա։ Վագրին պահել և խնամել է անհատ անձ, իսկ երբ կենդանին մեծացել է, և դժվարացել է նրա խնամքի պայմանները՝ տեղափոխվել է այգի։ Կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի Երևանի կենդանաբանական այգին…
Կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
Երևանի կենդանաբանական այգին հայտնել է, որ այգու տերարիումը նոր բնակիչներ ունի՝ Կարմիր Ատերինան և Հնդկական դանակը։ «Հնդկական դանակ ձուկը, չնայած անվանմանը, բնության մեջ հանդիպում է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրների քաղցրահամ ջրերում։ Անվանումը ստացել է մարմնի ձևի պատճառով, որը բնության մեջ կարող է հասնել գրեթե 1 մետր երկարության և ունենալ մոտ 5 կգ քաշ, իսկ…
Մահը հանկարծակիի բերեց բոլորիս․ սատկել է Կենդանաբանական այգու յագուարը
Երեկ առավոտյան կենդանաբանական այգու յագուարին գտել են անշարժացած վիճակում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը։ Սևանա լճի մակարդակը փետրվարի 1-ի դրությամբ նվազել է Ամուլսարի համար Արփա գետից ջրօգտագործման հայտը պետք է մերժվի․ ՀԲՃ-ն դիմել է նախարարին «Թեպետ վատ լուրով, միևնույն ժամանակ հավատարիմ մնալով թափանցիկ աշխատելաոճին՝ հայտնում եմ, որ…
Կենդանաբանական այգու դիմաց ցույց չկազմակերպել․ հայտարարություն
Երևանի կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ կապված դրա դիմաց նախատեսվող ցույցի հետ։ Ավտոերթ Հանրապետության հրապարակում․ վարորդներից որոշները բերման ենթարկվեցին Որքան պաշտպանված են կնոջ իրավունքները, այնքան բարձր է հասարակության առաջընթացը․ Թաթոյան (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Ինչպես տեղեկացանք սոցիալական ցանցերից, Երևանի կենդանաբանական այգու դիմաց նախատեսվում է կազմակերպել ցույց։ Երևանի կենդանաբանական այգու Կառավարման խորհուրդը կոչ է անում ցույցերի կազմակերպիչներին…
Ձմեռը՝ Կենդանաբանական այգում․ գեղեցիկ ֆոտոշարք
Կենդանաբանական այգին Facebook-ի իր պաշտոնական էջում հետաքրքիր ֆոտոշարք է հրապարակել, որտեղ այգին է՝ այս եղանակին։ «Կենդանաբանական այգում ձմեռն այս տեսքն ունի», – ասված է ֆոտոշարքին կից, որը ներկայացնում ենք ստորև։
Դելտա շտամից ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներում առյուծներ և վագրեր են մահացել
Covid-19-ի Դելտա շտամից ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներում առյուծներ և վագրեր են մահացել։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։ Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգու աֆրիկյան առյուծ Շերան, հավանաբար մարդկային աղբյուրից վարակվել է դելտա շտամով։ Նա անտարբեր էր և անընդհատ քնի մեջ: Նա չէր ուտում կամ խմում: Եվ նրա երիկամների խանգարում են հայտնաբերել: Անձնակազմը անհանգստացած էր. Արդյո՞ք նա շատ…
Բողոքի ակցիա Կենդանաբանական այգում․ աշխատակիցները դժգոհ են նոր տնօրենի նշանակումից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կենադանաբանական այգու մի շարք աշխատակիցների դուր չի եկել՝ այգու տնօրենի պաշտոնում Արևիկ Խաչատրյանի նշանակումը։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում այս առիթով։ Նրանց խոսքով՝ Արևիկ Խաչատրյանը այգու նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանի մտերիմն է։
Երևանի կենդանաբանական այգում եվրոպական արու եղնիկ է ծնվել
Երևանի կենդանաբանական այգում եվրոպական արու եղնիկ է ծնվել: Կենդանաբանական այգին գրառման մեկնաբանությունների բաժնում հարցում է անցկացնում, որպեսզի եղնիկի համար անուն որոշվի:
ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ կան տուժածներ
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 17:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական…
Հուշագիր՝ Կենդանաբանական այգու ու NABU-ի հայաստանյան մասնաճյուղի միջև
Երևանի կենդանաբանական այգու և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրել են Կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանը և NABU կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը։ Հուշագրի հիմքում դրվել են այն հիմնական ուղղությունները, որոնցով երկու կառույցները կընդլայնեն համագործակցության շրջանակը։ Նախանշվել են համատեղ էկոկրթական ծրագրերի իրականացումը, մասնագիտական վերապատրաստումները, վայրի…
Չելենջ՝ Իմ մանկության կենդանաբանականը
Չելենջ՝ «Իմ մանկության կենդանաբանականը» Մեր շատ սիրելիներ, Երևանի կենդանաբանական այգին իր 80-ամյակի շրջանակներում մարտահրավեր (#Challenge) է նետում բոլոր-բոլորիդ։ Եթե Դուք, Ձեր ծնողները, պապիկ-տատիկները ունեք մանկական կամ հին հետաքրքիր լուսանկարներ կենդանաբանական այգում, ապա խնդրում ենք տեղադրել Ձեր էջում՝ օգտագործելով մեր հեշթեգերը (#Իմ_մանկության_կենդանաբանականը #Կենդանաբանականը_իմ_հիշողություններում) և նշելով մեր Facebook-ի էջը () Լուսանկարները կարող եք ուղարկել նաև նամակի տեսքով…















