կիսապաշտպան
Մխիթարյանը կարող է մասնակցել «Մանչեսթեր Սիթի» դեմ խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է նորից մասնակցել «զինագործների» խաղին: Այս մասին գրում է «Արսենալ»-ի պաշտոնական կայքը: Ըստ ակումբի, վնասվածք ստացած ֆուտբոլիստների ցանկից Մխիթարյանի` կրկին խաղալու հնարավորությունը կգնահատվի առաջիկա հանդիպումից առաջ: Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթի»-ին: Հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով…
«Արարատ»-ը պայմանագիր է կնքել հարավկորեացի ֆուտբոլիստի հետ
Երևանի «Արարատ»-ը պայմանագիր է կնքել հարավկորեացի Վուն-Սուբ Սիմի հետ: 28-ամյա կիսապաշտպանը երևանյան ակումբ է տեղափոխվել մալայզիական «Պոլիս ԴՌՄ» ֆուտբոլային ակումբից: https://www.facebook.com/fcararatyerevanofficial/posts/2381506328549639
Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը կտեղափոխվի ՊՍԺ
Ռուսական «Զենիթ»-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը առաջիկա ժամերին կարող է տեղափոխվել ՊՍԺ: Ըստ RMC Sport պարբերականի՝ Արգենտինայի հավաքականի 24-ամյա կիսապաշտպանը արդեն ժամանել է Փարիզ `4.5 տարի պայմանագիր կնքելու համար: Ըստ աղբյուրի՝ արգենտինացու տրանսֆերի համար փարիզցիները կվճարեն 40 մլն եվրո, ինչպես նաև 5 մլն կվճարվի բոնուսների տեսքով: Պարեդեսը «Զենիթ» է տեղափոխվել 2017 թվականին «Ռոմա»-ից 23 մլն եվրոյով:…
Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները խոտածածկի վրա
Մխիթարյանը մարզումները խոտածածկի վրա վերսկսել է երեկվանից: Նա նաև լուսանկարներ է հրապարակել մարզումներից: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» հետ դեկտեմբերին կայացած խաղում: Չնայած մարզումներին՝ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «Արսենալ»-ի առաջիկա հանդիպումը: Այս մասին հայտարարել է «Արսենալի» մարզիչ Ունայի Էմերին: «Արսենալ»-ն այսօր՝ հունվարի 25-ին, Անգլիայի գավաթի շրջանակներում կհյուրընկալի «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Լիվերպուլը» մտադիր է պայքարել «Բավարիայի» հետ «Չելսիի» կիսապաշտպանի համար
«Լիվերպուլը» մտադիր է պայքարել «Բավարիայի» հետ «Չելսիի» կիսապաշտպան Կալում Հադսոն-Օդրիի համար: 18-ամյա ֆուտբոլիստի եղբայր և խորհրդական Բրեդլին հունվարի սկզբին հանդիպել է անգլիական ակումբի ներկայացոիցիչների հետ: Անգլիացի ֆուտբոլիստն առաջարկ ունի նաև «ՌԲ Լեյպցիգից»:
«Բարսելոնա»-ն 75 մլն եվրոյով ձեռք բերեց հոլանդացի կիսապաշտպանին
Ամստերդամի «Այաքս»-ի կիսապաշտպան Ֆրենկ դե Յոնգը կարիերան կշարունակի «Բարսելոնա»-ում, այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։ Ակումբները պայմանավորվել են 21-ամյա հոլանդացու տրանսֆերի շուրջ։ Նա պաշտոնապես «Բարսելոնա» կտեղափոխվի հուլիսի 1-ին։ Նշվում է, որ տեղափոխությունը կարժենա 75 մլն եվրո, ևս 11 մլն «Այաքս»-ը կարող է ստանալ բոնուսների տեսքով՝ կախված ֆուտբոլիստի հաջող ելույթներից։ Ամռանը դե Յոնգը «կապտանռնագույններ»-ի…
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ֆուտբոլի Հայաստանի Ազգային Հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»/ Arsenal-ի/ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի/ Henrikh Mkhitaryan հետ և շնորհավորել ծննդյան 30-ամյակի առթիվ: Նախագահ Սարգսյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագին մաղթել է քաջ առողջություն և հաջողություններ: Արմեն Սարգսյանը հետաքրքրվել է նաև Մխիթարյանի ապաքինման ընթացքով, հույս հայտնել, որ նա շատ շուտով կվերադառնա խաղադաշտ…
Շուտով կվերադառնամ. Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո տևական դադարից հետո սկսել է նորից մարզվել։ Ֆուտբոլիստը տեսանյութ է հրապարկել Facebook սոցիալական ցանցի իր էջում։ «Շուտով կվերադառնամ»,– տեսանյութին կից գրել է նա։
Հենրիխ Մխիթարյանը քայլում է հենակների օգնությամբ
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ոտքի ոսկորի կոտրվածքից հետո քայլում է հենակների օգնությամբ: Հայաստանի հավաքականի թեկնածու Արտյոմ Սիմոնյանն Instagram-ի էջում Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ Մխիթարյանի ոտքի գիպսի մեջ է ու քայլում է հենակներով։ Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է. լիարժեք ապաքինման համար Հայաստանի հավաքականի ավագից կպահանջվի 6…
«Միլանը» ձմռանը ցանկանում է ձեռք բերել Լոսանոյին
ՊՍՎ-ի կիսապաշտպան Իրվինգ Լոսանոն հայտնվել է «Միլանի» հետաքրքրությունների շրջանակում: «Ռոսսոներիները» մտադիր են Մեքսիկայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերել հունվարին: Լոսանոյի պայմանագիրը ՊՍՎ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Հոլանդացիները նրա տրանսֆերի համար պահանջում են առնվազն 40 միլիոն եվրո:
Մխիթարյանն Անգլիայի առաջնությունում առաջին անգամ դուբլի հեղինակ է դարձել
«Արսենալը» 2:3 հաշվով պարտվել է «Սաութհեմփթոնին»՝ Անգլիայի առաջնության 17-րդ տուրում: «Արսենալի» կազմում դուբլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա Անգլիայի առաջնությունում առաջին անգամ է դուբլի հեղինակ դարձել: Վերջին անգամ նա մեկ խաղում երկու գնդակ էր խփել 2015 թվականին, երբ հանդես էր գալիս «Բորուսիայի» կազմում:










