կիսապաշտպան

  • Ռոմայի կիսապաշտպանը հնարավոր է տեղափոխվի Մոնակո

    Ռոմայի կիսապաշտպանը հնարավոր է տեղափոխվի Մոնակո

    «Ռոմայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջասթին Կլյուվերտը հնարավոր է տեղափոխվի «Մոնակո»: Այս մասին հայտնում է Il Romanista-ն: «Նիցան» որոշեց չգնել խաղացողին։ Իտալական ակումբը ցանկանում է 23-ամյա հոլանդացու տրանսֆերից ստանալ 15 միլիոն եվրոյով.

  • 19-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր է կնքել Բարսելոնան

    19-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր է կնքել Բարսելոնան

    Իսպանական «Ռասինգի» կիսապաշտպան Պաբլո Տորեն պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 19-ամյա ֆուտբոլիստի համաձայնությունը թիմի հետ կտևի մինչև 2026 թվականը։ Անցած մրցաշրջանում Տորեն Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում մասնակցել է 11 հանդիպման ու դարձել մեկ գոլի հեղինակ։ Այսպիսով, Տորեն դարձավ առաջին խաղացողը, ով միացավ «Բարսելոնային» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

  • Նկունկուն խոսել է իր ապագայի մասին

    Նկունկուն խոսել է իր ապագայի մասին

    «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն, ով դարձել է Բունդեսլիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն խաղացողը, մեկնաբանել է իր նկատմամբ թոփ ակումբների հետաքրքրությունը։ «Գաղտնիք չէ, որ կան ակումբներ, որոնք հետաքրքրված են ինձնով։ Այո՛, դա հրաշալի է: Բայց նաև հրաշալի է, որ «Լայպցիգի» նման ակումբն ամեն ինչ անում է ինձ պահելու համար: Ստիպված կլինեմ լավ մտածել և ճիշտ որոշում…

  • Անհամբեր սպասում են նորամուտիս․ Բիչախչյանը՝ նոր ակումբ տեղափոխվելու մասին

    Անհամբեր սպասում են նորամուտիս․ Բիչախչյանը՝ նոր ակումբ տեղափոխվելու մասին

    Ինչպես երեկ հայտնի դարձավ՝ Հայաստանի ազգային հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 3,5 տարվա պայմանագիր է կնքել լեհական առաջատար ակումբներից «Պոգոնի» հետ։ Ֆուտբոլիստը նշել է, որ ուրախ է թիմին միանալու համար ու տեղեկացված է հավակնոտ թիմի հավակնոտ լինելու և հրաշալի ֆուտբոլիստներ, աշխատակազմ ու ակադեմիա ունենալու մասին։ Բիչախչյանն ասել է, որ կանի առավելագույնը՝ թիմի երկրպագուներին ուրախացնելու համար։…

  • Բավարիայի կիսպաշտպանը Ռեալի ուշադրության կենտրոնում է

    Բավարիայի կիսպաշտպանը Ռեալի ուշադրության կենտրոնում է

    Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Կորենտին Տոլիսսոն կարող է փոխել ակումբային գրանցումը, քանի որ նա մեծ պահանջարկ ունի այլ գրանդ ակումբների շարքում։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ ֆուտբոլիստը եկող ամառ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ըստ աղբյուրի՝ Տոլիսսոյով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Ռոման», «Տոտենհեմը» և այլն։ Նշենք, որ Տոլիսսոյի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է հենց ամռանը, բայց…

  • Բարսելոնան կարող է պայմանագիր կնքել Պոլ Պոգբայի հետ

    Բարսելոնան կարող է պայմանագիր կնքել Պոլ Պոգբայի հետ

    «Բարսելոնան» կարող է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: Այս մասին հայտնել է espn.com-ը: Վերջնական որոշում չի կայացվել․ պատճառը բարձր աշխատավարձն է: Կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու հարցում հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», ՊՍԺ-ն, «Ռեալը» և Պրեմիեր լիգայի մի քանի ակումբ:

  • Մխիթարյանը հնարավոր է չխաղաղ Վերոնայի դեմ

    Մխիթարյանը հնարավոր է չխաղաղ Վերոնայի դեմ

    Corriere dello Sport-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է բաց թողնի Իտալիայի Ա Սերիայի 4-րդ տուրի՝ «Վերոնայի» հետ կիրակի օրը կայանալիք խաղը: Մխիթարյանը չի մասնակցել «Ռոմայի» երեկվա մարզմանը: Նրա մոտ մկանային գերհոգնածություն է: Նշենք՝ Մխիթարյանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ:

  • Էդգար Բաբայանը նոր ակումբ ունի

    Էդգար Բաբայանը նոր ակումբ ունի

    «Ռիգա» ֆուտբոլային ակումբը հայտնել է, որ փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը 25-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանի հետ: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կարիերան շարունակելու է Կիպրոսի առաջնության «Պաֆոս» ակումբում։ Բաբայանը Լատվիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

  • Դանի Օլմոն մոտ է Բարսելոնա տեղափոխվելուն

    Դանի Օլմոն մոտ է Բարսելոնա տեղափոխվելուն

    «ՌԲ Լայպցիգի» ու Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Դանի Օլմոն «Բարսելոնա» տեղափոխվելուն շատ մոտ է։ Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ անցած ամռանը կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Բարսելոնայի» հետ: Պայմանագիրը նախատեսված  է լինելու 5 տարով: «Բարսայում» մտադիր են տեսնել Օլմո-դե Յոնգ-Պեդրի եռյակը՝ հիշելով լեգենդար Բուսկետս-Չավի-Ինիեստա եռյակին: Օլմոն «Բարսա» վերադառնալու մեծ ցանկություն ունի, սակայն հաղորդվում է, որ իսպանական…

  • Սամուելը կարող է տեղափոխվել ԲԿՄԱ

    Սամուելը կարող է տեղափոխվել ԲԿՄԱ

    «Միլանի» սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասարան մեկնաբանել է լուրերը, թե ԲԿՄԱ -ն հետաքրքրված է կիսապաշտպան Սամուել Կաստիլեխոյով: Տնօրենը հաստատել է, որ կա հետաքրքրություն։ «Իսկապես հետաքրքրություն կա ԲԿՄԱ -ի կողմից: Առայժմ ավելին ասել չեմ կարող»,-նշել է ակումբի սպորտյաին տնօրենը:

  • Մանչեսթեր Սիթին մրադիր է թիմում պահել Ֆոդենին

    Մանչեսթեր Սիթին մրադիր է թիմում պահել Ֆոդենին

    Goal.com-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենին: Անգլիացու գործող պայմանգիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ, այնուամենայնիվ, «քաղաքաբնակները» ցանկանում են ֆուտբոլիստին առաջարկել գործարք ավելի բարենպաստ պայմաններով, քանի որ կիսապաշտպանն աշխարհի ամենաթանկ խաղացողն է: Ֆոդենի հետ պայմանագրի երկարաձգումը «Մանչեսթեր Սիթիի» համար առաջնային խնդիր է մոտ ապագայում:

  • Բավարիան ու Գորեցկան կերկարաձգեն պայմանագիրը

    Բավարիան ու Գորեցկան կերկարաձգեն պայմանագիրը

    Todomercadoweb.es-ի հաղորդմամբ՝ Մյունխենի «Բավարիան» և կիսապաշտպան Լեոն Գորեցկան համաձայնել են երկարաձգել  պայմանագիրը: Կողմերի միջև նոր պայմանագիրը հաշվարկվելու է մինչև 2026 թվականը: Գործարքի պաշտոնական հաստատումը սպասվում է մոտ օրերս:  

  • Էդեգորը կարող է տեղափոխվել Արսենալ

    Էդեգորը կարող է տեղափոխվել Արսենալ

    «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարիերան կարող է շարունակվել «Արսենալի» կազմում: Նշվում է, որ կողմերը համաձայնության են հասել, և լոնդոնյան ակումբը 23-ամյա նորվեգացու տրանսֆերի դիմաց կվաճարի 35 մլն եվրո: Էդեգորի , տրանսֆերի արժեքը չի գերազանցի 40 մլն եվրոն: Նախորդ մրցաշրջանում Էդեգորը վարձավճարով անցկացրեց «զինագործների» կազմում: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից։

  • Ինտերը մտադիր է թիմում պահել Բրոզովիչին

    Ինտերը մտադիր է թիմում պահել Բրոզովիչին

    «Ինտերը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի հետ։ Նշվում է, որ ֆուտբոլիստը գոհ է ներկայիս ակումբում ամեն ինչից, սակայն նա կցանկանար իր աշխատավարձը 3,8 միլիոն եվրոյից առանց բոնուսների բարձրացնել տարեկան 5,5-6 միլիոն եվրոյի: Հաղորդվում է, որ «ներաձուրիները» հույս ունեն նոր եռամյա պայմանագիր կնքել: Այս մասին տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան:

  • Իսկոն կարող է տեղափոխվել այլ ակումբ

    Իսկոն կարող է տեղափոխվել այլ ակումբ

    «Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում, քանի որ Մադրիդյան ակումբի մարզչական շտաբը այլևս հույս չի դնում Իսկոյի վրա, ուստի պատրաստ են վաճառել նրան: Նշվում է, որ «Միլանը» ցանակնում էր ձեռք բերել խաղացողին, սակայն այժմ մրցավազքին միացել է «Յուվենտուսը»: Այս մասին տեղեկանում ենք calciomercato.com–ը․