Կլաար
ԵՄ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի բանակցություններին` համապարփակ կարգավորման նպատակով. Կլաար
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպմանը` նշելով. «Ոգևորող են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի և 1991 թ. Ալմա Աթայի համաձայնագրի ու իրավաբանական փաստաթղթերի հիման վրա սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին նորությունները: ԵՄ-ն լիովին աջակցում է Երևանի և Բաքվի բանակցությունների գործընթացին՝ համապարփակ…
ԵՄ-ն ուզում է տեսնել բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին․ Կլաար
Սահմանին կրակոցների մասին ցանկացած հաղորդագրություն անհանգստացնող է։ «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով բրյուսելյան հանդիպման ֆոնին սահմանային լարվածությանը: Արդյո՞ք հրադադարի խախտումները Բաքվի պատասխանն են Հայաստան-ԵՄ խորացող հարաբերությունների, Կլաարը չգիտի, սակայն նշում է՝ ԵՄ-ն ուզում է տեսնել իրական, բովանդակային բանակցություններ, որոնք կհանգեցնեն խաղաղության պայմանագրին, սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններին, հաղորդակցությունների բացմանը։…
Հաճելի է ստանալ ՀՀ-ում ԵՄ առաքելության հաղորդագրությունը. Կլաար
Վրաստանում և Հարավային Կովկասում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է Հայաստանում ԵՄ առաքելության հաղորդագրությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին «արտառոց տեղաշարժեր չեն նկատվել»։ «Հաճելի է ստանալ Հայաստանում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն նկատվել։ Սա է առաքելության նպատակը՝ ապահովել ավելի մեծ թափանցիկություն և վստահություն ձևավորել: Մենք նախկինի պես բաց ենք…
Անկարայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում դրական է գնահատել Անկարա կատարայ այցը: «Բրյուսել եմ վերադարձել երեկ Անկարա կատարած հաջող այցից հետո։ Քննարկվել են ԵՄ-ի և Թուրքիայի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք վերաբերում են Հարավային Կովկասի տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղութան գործընթացին»,-գրել է Տոյվո Կլաարը:
Հայաստան-Ադրբեջան գործընթացում Բրյուսելն իրական քայլերի է սպասում. Կլաար
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում Բրյուսելը իրական քայլերի է սպասում: «Ներկայումս մենք կարծում ենք, որ Երևանից հետաքրքրություն կա, Բաքվից էլ հայտարարություններ ենք լսում: Անկեղծ ասած, հայտարարություններ կան, բայց մենք իրական քայլերի ենք սպասում»,- ասել է Կլաարը։
Հայաստանի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումները մտահոգիչ են. Կլաար
Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումներին: «10 օր առաջ տեղի ունեցած մահացու միջադեպից հետո շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները մտահոգության տեղիք են տալիս։ ԵՄ-ն խստորեն զսպվածության կոչ է անում՝ կանխելու ցանկացած հետագա էսկալացիան։ Բռնությունն ու…
ԵՄ հատուկ ներկայացուցիչն ակնհայտորեն անտեսում է Լաչինում տեղի ունեցող իրադարձությունների ընդհանուր ենթատեքստը․ ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանություն է տարածել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից արված հայտարարության կապակցությամբ։ «Ի գիտություն ենք ընդունել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի կողմից 2023 թվականի մարտի 9-ին սոցիալական ցանցերում արված գրառումը: Այդուհանդերձ, ավելի վաղ՝ մարտի 8-ին ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Լաչինի միջանցքի…
Վերադարձել եմ տարածաշրջան. սկսում եմ Երեւանից. Կլաար
Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել. «Վերադարձել եմ տարածաշրջան` Մյունխենում ղեկավարների հանդիպումների արդյունքով խորհրդակցություններ անցկացնելու համար: Սկսում եմ Երևանից: Առավոտյան սպասում եմ լավ հանդիպումների»:
Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է. Կլաար
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը համարում է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա պատմական է: Նա իր տեսակետը հայտնել է Twitter–ում: «ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է, որ հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին օգնելու Հայաստանի որոշմանը: Հուսանք՝ հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների մեկնարկ է տրվում»,– գրել է…
Թուրքիայում նման մեծ ողբերգության պայմաններում Հայաստանի աջակցությունը տեսնելը ուրախալի է. Կլաար
Թուրքիայում նման մեծ ողբերգության պայմաններում հուսադրող է տեսնել Հայաստանի աջակցությունը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Թուրքիայում տեղի ունեցած նման մեծ ողբերգության պայմաններում ոգեւորիչ է տեսնել իր հարեւան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը եւ դրա ստեղծած դրական արձագանքը», – գրել է նա: Հիշեցնենք, որ ավելի վաղ…
ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ. Կլաար
Եվրամիությունն ակտիվորեն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ երկու երկրների միջև վստահության ամրապնդման ուղղությամբ՝ հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ստամբուլում կայացած TRT World Forum-ի ժամանակ: Ըստ Կլաարի՝ կա խաղաղության իրական ցանկություն և դրան հասնելու հնարավորություն, սակայն 30 տարվա հակամարտությունից հետո վստահություն ստեղծելը բարդ է, ուստի ԵՄ-ն պետք…
Փաշինյանը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված վերջին զարգացումներին, ինչպես նաև ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք. Փաշինյանը՝ ՀՀ, ՌԴ և…
Կլաարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն և քաղաքական կամք դրսևորել
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ամփոփել է նոյեմբերի 25-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը: Թվիրթերի իր միկրոբլոգում արած գրառման մեջ նա բարձր է գնահատել բանակցությունների անցկացման՝ ԵՄ առաջարկած ձևաչափին Ալիևի հավատարմությունը: Կլաարի գնահատմամբ` դեռ չլուծված շատ խնդիրներ կան: Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք դրսևորել՝…
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել. Կլաար
Երեկ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև կարևոր հանդիպում է տեղի ունեցել։ Նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Ուրախալի է, որ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներգրավված են երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առարկայական գործընթացում»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կլաարը։
Կլաարը ադրբեջանցիների դեմ կատարված ենթադրյալ ռազմական հանցագործությունների մասին տեսանյութ է ստացել
Այսօր ինձ ուղարկվել են մի քանի տեսանյութներ, որոնք, ըստ երևույթին, ցույց են տալիս ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները: Այս մասին, այսօր Թվիթերում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ շեշտելով՝ դրանք պետք է հետաքննվեն, և իրական հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Հակամարտությունը երկու կողմերում էլ խորը վերքեր է թողել,…